«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանում ստեղծվել է անդրազգային հանցավոր խումբ

Քրեական

ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«2000 թ. նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիա, որին Հայաստանը միացավ 2003 թվականին: Մեր իրավապահները բացահայտել են այդ կոնվենցիայի չափորոշիչներին համապատասխանող` կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն: Այդ առումով սա աննախադեպ բացահայտում է:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնում անդրազգային հանցավոր գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները ստացվել էին դեռևս 2023 թ. սկզբին: Ըստ տեղեկությունների` Հայաստանի պետական ռեգիստրում աշխատանքի տեղավորման և ծրագրային ապահովման գործունեություն իրականացնելու ներքո քողարկված ընկերություններ, կառավարվելով օտարերկյա քաղաքացիների կողմից, Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող գրասենյակային նշանակության տարածքներում ստեղծել են համակարգչային տեխնիկայի հագեցվածությամբ «Զանգերի կենտրոն»:

Հանցավոր մեխանիզմի բացահայտման նպատակով գործի դրվեց կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի գրեթե ողջ զինանոցը: Որոշիչ էր նաև միջազգային համագործակցությունը եվրոպական պետությունների իրավապահ կառույցների հետ, քանի որ, ըստ տեղեկությունների, հանցավոր սխեմայում ներգրավված էին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիներ, որոնք տիրապետելով օտար լեզուների` իրականացրել են համացանցային հեռախոսազանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և նրանց առաջարկել շահութաբեր ներդրումներ:

Ընդ որում, հանցավոր խմբի մասնակիցները պատրաստել և գործարկել են կեղծ կայքեր, որոնք ակտիվ գովազդել են տարբեր սոցիալական ցանցերում` դրանցում նշելով ներդրումների բարձր եկամտաբերությունը և գործընթացի պարզությունը: Արդյունքում՝ մոլորության մեջ գցելով օտարերկրյա քաղաքացի տարբեր անձանց և չարաշահելով նրանց վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները հափշտակել են խոշոր չափի գումարներ:

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին տեղեկություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված անձանց, նրանց կեղծանունների, գործի բնույթի, ինչպես նաև հանցավոր կազմակերպություններում դերաբաշխման մեխանիզմի վերաբերյալ: Ըստ տեղեկությունների` Հայաստանում գործող հանցավոր կազմակերպությունները ղեկավարվում էին մի շարք անձանց կողմից, այդ թվում` օտարերկրացիներ և Հայաստանի քաղաքացիներ:

Ստացված տեղեկությունների հիման վրա Քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության և արտերկրի մի շարք բնակիչների կողմից համակարգչային հափշտակություններ, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում և կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով 2022 թ. մարտից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր անդրազգային հանցավոր խումբ»,- ներկայացրեց ՔԿ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Նարեկ Աբգարյանը:

Անցած տարվա դեկտեմբերի 8-ին Երևանի տարբեր հասցեներում իրականացվեցին խուզարկություններ: Իսկ արդեն այս տարվա հունվարի 16-ին Երևանում հայտնաբերվեց ու ձերբակալվեց հանցավոր խմբի պարագլուխներից մեկը:
Խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկությունների ուսումնասիրությամբ հիմնավորվեց, որ հիշյալ հանցավոր խումբը գործունեության երկու տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչուր ամիս հանցավոր մեխանիզմով հափշտակել է խոշոր չափերի գումար` կրիպտոարժույթով, որը հետագայում հանցավոր խմբի անդամները փորձել են օրինականացնել կամ, այլ կերպ ասած, կատարել փողերի լվացում:

«Միաժամանակ, հանցավոր կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ՝ հանցավոր կազմակերպության անդամ հանդիսացող, ինչպես նաև անդամ չհանդիսացող անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրությունը քողարկելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել են իրավաբանական անձ համարվող ընկերություններ, որոնցում ձևական առումով ներգրավվել են աշխատակիցներ և իրականացվել գործողություններ, որոնց արդյունքում պետությանը պատճառել է ավելի քան 130 միլիոն դրամի նյութական վնաս»,-նշեց Նարեկ Աբգարյանը:

Չնայած անդրազգային բնույթով պայմանավորված բազմաթիվ դժվարություններին` հանցագործության բացահայտման աշխատանքը հաջողությամբ շարունակվում է, և արդեն կան կոնկրետ արդյունքներ:

«Հիմնավոր փաստերի հիման վրա 20 անձի մասով միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը չի մերժել»,-հավելեց ՔԿ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Նարեկ Աբգարյանը:

Այժմ ոստիկանությունն իրականացնում է ակտիվ համագործակցություն եվրոպական երկրների կիբեռհանցագործոթյունների գծով իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Բացահայտումն ամբողջացնելու ուղղությամբ շարունակվում են նաև միջոցառումները Հայաստանում: Այս անդրազգային հանցավոր կազմակերպությանն անդամակցած կամ որևէ կերպ աջակցած անձանց հորդորում ենք ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե կամ ոստիկանություն:

Հ.Գ. Նման ներդրումային խիստ շահավետ առաջարկներ արտասահմանից, համացանցի միջոցով, կարող են ստանալ նաև մեր քաղաքացիները: Հորդորում ենք անտեսել նման գայթակղիչ առաջարկները, որ երկրից էլ դրանք տարածված լինեն: Եվ քանի որ անդրազգային ներդրումային խարդախության դեմ պայքարում տարբեր երկրների իրավապահների միջև համագործակցությունը զարգանում է, կասկածելի առաջարկ ստանալու դեպքում խնդրում ենք դիմել իրավապահներին

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան