Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին

Թեմա

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել բարձրաձայնել 1988-1992 թթ․ և 2020-2023 թթ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված հայության վերադարձի ու մյուս բոլոր ոտնահարված իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին և հետամուտ լինել Ադրբեջանի նկատմամբ գործնական պատժամիջոցների սահմանմանը։ Միությունն այս մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, որի հետևանքով Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։ 

ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որում վկայակոչվել է դեռևս 2023 թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը՝ արձանագրելով նաև այն փաստը, որ Ադրբեջանը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները և հնարավորություն չի ստեղծել ԵԽԽՎ զեկուցողի համար մեկնել Լաչինի միջանցք։ Բանաձևում մատնանշվել է նաև ԵԽԽՎ-ի կողմից 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական գործողությունների դատապարտումը, որում և նախազգուշացվել է, որ Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչն արդեն իսկ իրողություն է։

Խորհրդարանական վեհաժողովը արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ԵԽԽՎ որոշումը Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման կապակցությամբ։ 

Այնուհանդերձ, կարիք կա արձանագրելու, որ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցումը նվազագույնն է, որ անհրաժեշտ և պարտադիր էր կատարել։ Այն հանցանքները, որն իր ընդամենը հարյուրամյա պատմության ընթացքում գործել են ադրբեջանական տարբեր վարչակարգեր, մասնավորապես՝ վերջին տասնամյակների համակարգային էթնիկ զտումներն ու ջարդերը պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում, վերջին երեք տարիների ընթացքում ագրեսիվ պատերազմներն ու ամբողջ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը արժանի են ամենաբարձր մակարդակով գործնական համարժեք պատասխանների։ ԵԽԽՎ-ն պետք է հաշվի առնի, որ վերջին տարիներին Ադրբեջանում պետական մակարդակով հնչող հռետորաբանության ողջ տրամաբանությունը հանգում է միջազգային իրավունքի անարգանքին և ուժի գերակայության նկատմամբ հավատամքին, ինչն արտահայտվում է բազմաթիվ իրողություններում, որպիսիք են նաև արտահերթ նախագահական ընտրությունների «պատշաճ» նախապատրաստությունները՝ առանց հենց ԵԽԽՎ դիտորդների մասնակցության։ 

Եթե ԵԽԽՎ-ն պարզ արձանագրում է, որ խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները, ապա հարց է ծագում՝ ինչու անցած 20 տարիների ընթացքում ԵԽԽՎ-ն գործնականում չի բարձրաձայնել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու խնդիրը։ 

Մենք կրկին հանգում ենք մեր այն ճշմարտացի պնդմանը, որ միջազգային հանրության և պատկան մարմինների լռությունը կամ անհամարժեք արձագանքներն են, որ հանգեցրել են նման անդարձելի հանցանքների։ Եթե տասնամյակներ առաջ միջազգային հանրությունը ականջալուր գտնվեր Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և հայաբնակ ու հայահոծ բազմաթիվ բնակավայրերի հայության անմարդկային տառապանքներին, եթե միջազգային հանրությունը ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության փաստացի ցեղասպանությունն ու հայրենազրկումը կոչեր իր անուններով և հետամուտ լիներ արդարացի հետևանքների, մեծ է հավանականությունը, որ մենք ականատես չէինք լինի Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, որովհետև այս երկու հանցանքները կատարվել են միևնույն ձեռագիրը որդեգրած և շարունակաբար վերարտադրվող ադրբեջանական նեոազգայնական հայատյաց ծավալապաշտության կողմից։ Այդ ծավալապաշտությունն այսօր միտում ունի անվերջ վերարտադրման՝ իրենից բխող վտանգավոր և սպառնալից հետևանքներով։ 

Ուստի մենք կոչ ենք անում ԵԽԽՎ-ին և միջազգային պատասխանատու այլ կառույցներին բարձրաձայնել 1988-1992 թթ․ և 2020-2023 թթ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված հայության վերադարձի ու մյուս բոլոր ոտնահարված իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին և հետամուտ լինել Ադրբեջանի նկատմամբ գործնական պատժամիջոցների սահմանմանը»։ 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին