Փաշինյանը չի շտապում կիրառել Հռոմի ստատուտի ընձեռած հնարավորությունները՝ ընդդեմ Ադրբեջանի

Վերլուծություն

Նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Հռոմի ստատուտի վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, այսինքն՝ ՀՀ տարածքը կարելի է ասել որոշակիորեն երաշխիք է ստանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը։ Կստեղծի ևս մեկ լրացուցիչ իրավական կանխարգելիչ մեխանիզմ Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնադրության իրավազորությանը ենթակա ծանրագույն հանցագործությունների կատարումը կանխարգելելու տեսանկյունից: Արցախցիների բռնի տեղահանման հարցը ևս, Հայաստանի դիմումով Միջազգային քրեական դատարանը կարող է քննել։ Խոսքը գնում է այս դեպքում մարդկայնության դեմ ուղղված հանցագործության տարատեսակի մասին, այսինքն՝ բռնի տեղահանում կամ զանգվածային տեղահանումներ, որը կանոնադրությամբ նախատեսված հանցատեսակ է, հանցագործության տեսակ է, և կա նաև նմանատիպ նախադեպ՝ Միջազգային քրեական դատարանի կողմից իրավազորությունը ճանաչելու:

Ստատուտի վավերացումից հետո շատերը պնդում էին, որ իշխանությունների այս քայլը ուղղորդված է արևմուտքից և ուղղված է ՌԴ դեմ: Մոսկվան էլ իր հերթին բավական կոշտ էր արձագանքել, մասնավորապես Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Ռուսաստանի ԱԳՆ մեկ այլ աղբյուր էլ մարտի 27-ին ТАСС-ին և РИА Новости – ին հայտնել է, որ Մոսկվան «բացարձակապես անընդունելի» է համարում ՄՔԴ-ի Հռոմեական ստատուտին միանալու Երևանի պլանները՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ օրդերների ֆոնին: Հիշեցնենք, որ Հաագայի Միջազգային քրեական դատարանի պալատը մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել:

Փարատելով ռուսական կողմի մտահոգությունները Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա սեպտեմբերի 24-ի ուղերձում պնդել էր՝ ստատուտին միանալն անկախությունը պաշտպանելու միջոցներից մեկն է, որն, ըստ վարչապետի, Հայաստանին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:

Սակայն, տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու ՀՀ իշխանությունները չեն շտպում կիրառել այդ հնարավորությունը, հատկապես, երբ Ադրբեջանի վարքագիծը հիմնավոր առիթ է ստեղծում դա անելու համար: Այսօր, մի շարք պետություններ կիրառելով հենց Հռոմի Ստատուտի  ընձեռած հնարավորությունները դատի են տալիս Իսրայելին՝ Գազայի հատվածում կատարած պատերազմական հանցագործությունների համար: Սակայն, ՀՀ իշխանութունները այս առումով սպասողական և կրավորական կեցվածք են ընդունել: Ավելին, թեև գործող իշխանությունը հայտարարում է, որ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ ինքնիշխանության պահպանման գործիք է, ամենևին այդպես չէ, ընդհակառակը` երբ ՀՀ–ն ընդունում է ՄԱԿ–ի քրեական դատարանի իրավազորությունը, ապա դրանով ՀՀ ինքնիշխանությունը դատական իշխանության որոշակի բաղադրիչի փոխանցման տեսանկյունից արդեն իսկ դրվում է կասկածի տակ։ Հենց դա էր ՍԴ–ն առաջին անգամ արձանագրել 2004 թ. Հռոմի ստատուտը քննարկելիս։

Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների պասիվությունը ՝ Հռոմի ստատուտը կիրառել իրենց իսկ կողմից հռչակված նպատակներին հասնելու համար, արդյոք՞ չի ապացուցվում այն թեզը, որ Փաշինյանն ու թիմակիցները նախագիծը այնուամենայնիվ ընդունել են արևմուտքի աչքերում դիվիդենտներ աշխատելու և արևմուտքին հաճոյանալու նպատակով: Իսկ օգուտ որպես այդպիսին՝ ստատուտի ընդունումը Հայաստանին այդպես էլ չբերեց, մի բան էլ՝ լարեց առանց այդ էլ լարված ռուս-հայկական հարաբերությունները:

Lurer.com 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում