Միքայել Շարաֆյանը` հոլիվուդյան աստղերի եւ ամերիկյան իրականության մասին

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է Հոլիվուդի լոսանջելեսյան կինոփառատոնի «Լավագույն կոստյում» անվանակարգի մրցանակակիր, Եգիպտոսի մշակույթի նախարարության ոսկե մեդալի եւ էլի մի շարք մրցանակների արժանացած հայտնի ոճաբան, դիզայներ, զգեստների ձեւավորող նկարիչ ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԻ հետ:

Լինելով ճանաչված դերասան Լեւոն Շարաֆյանի որդին՝ երբեւէ ցանկացե՞լ եք ընտրել նրա ուղին:

— Չնայած այն մտքին, որ հայրս դերասան Լեւոն Շարաֆյանն է, ես երբեք չեմ մտածել դերասան դառնալու մասին: Ավելացնեմ, որ մորս հորեղբայրն էլ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան, բանաստեղծ Պահարեն (Հայկ Սեդրակի Պետրոսյանն 1895-1968) էր: Զարմանալին այն է, որ առաջարկներ եղել են: 10 տարի առաջ նկարահանվեցի «Հարսնացուն Վեգասից» գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերում, որը տարբեր կինոթատրոններում մեծ արձագանք ստացավ:

 

Անցյալ տարի Նարեկ Ներսիսյանի հրավերով նորից գլխավոր դերում նկարահանվեցի` «Բոբ-Ռոբ» 12 էպիզոդ ունեցող սերիալում: Կարծես թե, դա ճակատագիր է: Երեւի գենը մեծ դեր է խաղում իմ կյանքում:

 

Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր մասնագիտության ընտրությունը:

— Մասնագիտությունս ընտրել եմ, քանի որ փոքր ժամանակից մեծ սեր եմ ունեցել պատմական ֆիլմերի, ներկայացումների նկատմամբ: Մայրս միշտ ինձ տանում էր բալետային ներկայացումներին: Ներկայացման վերջում ցանկանում էի մոտիկից տեսնել դերասանների հագուստները: Հագուստը` կերպարի մեծ մասն է կազմում, այն օգնում է փոխել դերասանի շարժուձեւը, արտաքինը:

Ինչպիսի՞ն է կյանքն ԱՄՆ-ում:

— Կյանքն ԱՄՆ-ում, իհարկե, բարդ է, բայց բավականին հետաքրքիր է: 23 տարի բնակություն եմ հաստատել Գլենդելում, եւ այդ երկար տարիների ընթացքում շատ եմ սիրել: Բավականին համաշխարհային մեծ արժեք ունեցող թանգարաններ կան, թատերական կյանքը շատ զարգացած է, այդ թվում` օպերան, բալետը, էստրադային եւ սիմֆոնիկ երաժշտությունը: Տարին մի քանի անգամ այցելում եմ օպերային թատրոն: Իսկ ամառները` «Հոլիվուդ Բոուլ» բացօթյա ամֆիթատրոնի զանազան համերգներին: Լինելով կինոյի ասպարեզում՝ շատ կինոփառատոների կամ հատուկ ֆիլմերի ցուցադրումների եմ գնում:

Աշխատանքի բերումով շփվում եք համաշխարհային աստղերի հետ: Ամենատպավորիչ հանդիպումն ո՞ւմ հետ է եղել:

— Շատ առիթներ եմ ունեցել հանդիպելու լեգենդար հոլիվուդյան աստղերի հետ: Այնպիսի աստղերի, ինչպիսիք են Ջինա Լոլո Բրիջիդան, Կիրկ Դուգլասը, Տոնի Կյորտիսը, Քիմ Նովակը, Բարբարա Սթրեյզանդը, Քուինսի Ջոնսը եւ շատ ուիշներ: Իմ կյանքի երեւի ամենատպավորիչ հանդիպումը` օսկարակիր դերասանուհի Լուիզա Ռայների հետ էր, որը 2010 թվականին 100 տարեկան հասակում Լոնդոնից եկել էր Հոլիվուդ՝ ներկա լինելու կինոփառատոնին: Իսկ աշխատանքի առումով պատիվ եմ ունեցել ստեղծագործելու Շիրլի Մակլայնի հետ:

Պատմեք, ֆիլմերում զգեստների ձեւավորման հետ կապված, Ձեր գործունեությունից:

— Այս տարի լրանում է 20 տարին, ինչ ես քայլ արեցի դեպի իմ մասնագիտությունը` որպես զգեստների ձեւավորող նկարիչ: Ավելի քան 40 ֆիլմերում եմ ստեղծագործել: Այդ թվում` հայ հանդիսատեսին հայտնի «Կորած մոլորվածը Հայաստանում» (2012) ֆիլմում: 2024 թվականին կներկայանամ չորս նոր ֆիլմերով, որոնցից մեկը «Here’s Yianni» ֆիլմն է, որի գլխավոր դերերում են Ջո Կորտեզը, Ջուլիա Օրմոնդը, Ռոզաննա Արկետը:

Դժվար չէ՞ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ համագործակցելը:

— Իհարկե, դժվարություններ լինում են աշխատանքի մեջ, դերասանների հետ աշխատելիս, բայց ամեն անգամ մինչ նկարահանումները սկսելը՝ ստեղծում ենք ջերմ մթնոլորտ, որ արտիստը կարողանա վստահություն ունենա իմ նկատմամբ, քանի որ ամենից շատ նա ինձ հետ է շփվում: Եվ ես եմ օգնում նրան հագուստի միջոցով գտնելու իր կերպարը: Լավ համագործակցության համար վստահությունը շատ կարեւոր հանգամանք է:

Համաշխարհային մեծության աստղերի հետ կապված` այս պահին ի՞նչ հիշողությամբ կկիսվեք մեզ հետ:

— Ջուլիա Օրմոնդին միշտ երկրպագել եմ դեռ մանկուց, երբ Հայաստանում էի ապրում: Եվ չէի պատկերացնի, որ կգա մի օր, որ իր հետ կհամագործակցեմ: Նա պետք է խաղար հույն կնոջ կերպար եւ, իմ պատկերացմամբ՝ պետք է գույնզգույն հագնվեր: Բայց Ջուլիան իրեն այդ կերպարում այդպես չէր տեսնում: Շատ երկար ժամանակ իրեն համոզում էի, որ ինձ վստահի: Դժվարությամբ նա եկավ այն մտքին, որ ես ճիշտ եմ: Վերջում նա այնպես էր հավանել իմ աշխատանքը, որ խնդրեց դա պահել իրեն: Երբ արդեն իրար հրաժեշտ էինք տալիս, նա գեղեցիկ երկտող էր գրել, որտեղ ասվում էր, թե ինչքան շնորհակալ է մեր համագործակցության եւ իմ ըմբոստության համար, որ կարողացա իրեն մտափոխել:

Վերջին անգամ ե՞րբ եք ընտանիքով այցելել Հայաստան:

— Վերջին անգամ Հայաստանում էի 2021 թվականի աշնանը: Աղջիկս` Ստեֆանիան, չորս տարեկան է, բայց արդեն հասցրել է չորս անգամ այցելել Հայաստան, քանի որ կնոջս ծնողները Հայաստանում են ապրում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում