Եկեղեցին պետք է ինձ  դիտարկի որպես մոլորյալ, այլ ոչ թե օրինակ՝ դավաճան, խուժան․ Հովիկ Աղազարյանը եկեղեցու դեմ իրականացվող արշավների մասին

Հանդիպում

Գործող Սահմանադրության մեջ, օրինակ՝ ի՞նչը դուր չի գալիս իշխանությանը, ի՞նչն է ուզում փոխել մասնավորապես, այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը»  զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով  նախ նկատեց․

– Ես իմ անունից կարող եմ ասել, որ դատաիրավական համակարգում կարելի է շատ բան փոխել, ես նույնիսկ առաջարկությունների փաթեթ եմ ներկայացրել ժամանակին, իմ հիմնական դիտարկումը եղել է դատաիրավական համակարգի հետ կապված։ 

Իհարկե, նոր Սահմանադրություն ընդունելիս շատ է կարևորվում նաև կառավարման համակարգի նկատմամբ դիրքորոշման ցուցաբերումը, բայց այս պահին, բարեբախտաբար, որովհետև ես էլ այդ գաղափարի կրողն եմ, իմ գործընկերների մոտ պառլամենտական համակարգը համարվում է մեր ժողովրդի համար ճիշտ համակարգ։ Փոփոխություններ կլինեն, ասենք, ինչ-ինչ գործառույթների վերաբաշխում և այլն, բայց  համակարգը՝ որպես այդպիսին, մնալու է, որին ես կողմ եմ ։

-Պարոն Աղազարյան, կարծիքներ կան, որ Ձեր իշխանությունը գնում է այս քայլին, որովհետև դա Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջն է, որ դուք ուզում եք Անկախության հռչակագիրը վերացնել, այսպես ասած, որին հղում է անում Սահմանադրությունը, ուզում եք այսպիսով երաշխիքներ տալ Ալիևին, որ Հայաստանում ռևանշիստական ուժեր չեն լինի։ Ձեր գնահատականը խնդրեմ։

– Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ խաղաղության պայմանագիրը չեն կարող նման երաշխիքներ տալ, ամեն ինչը պետք է լինի իրողությունների արձանագրման արդյունք։ Խաղաղության պայմանագիրը պետք է արձանագրի այն իրավիճակը, որ կողմերից որևէ մեկը չի կարող իր հարցերը լուծել ռազմական ճանապարհով, հետևաբար կնքում ենք պայմանագիր այդ տիպի երկկողմանի հարաբերություններ զարգացնելու  համար։ 

Նման կարծիքները ծիծաղելի են, տասը տարի հետո կգա մի ուրիշ սերունդ, կփոխի Սահմանադրությունը։ Ո՛չ, դա այդպես չէ, մենք բարեփոխումներ էինք սկսել, որոնք համարյա թե բերում էին նոր Սահմանադրության, փոխում ենք նաև այն պատճառով,որ մենք մի իրողությունից փոխվում ենք մեկ այլ իրողություն, այն իմաստով, որ մենք ուզում ենք ամրագրել և՛ ընտրությունների, և՛ դատական համակարգի նկատմամբ վստահությունը, սրանք շատ կարևոր բաներ են, որոնք պետք է ամրագրել հիմնականա օրենքում, որից պետք է բխեն մյուս օրենքները։ 

Ցանկացած դեպքում մեր ընդդիմախոսները կարող են նման գնահատականներ տալ, բայց նորից եմ ասում, դա ծիծաղելի է, պետք չէ Ալիևի ասածներին այդքան լուրջ վերաբերվել պետք չէ, դրանք կարող են հոգեբանորեն ճնշելու միջոց լինել, պետք չէ այդքան խորանալ։

Նոր Սահմանադրության ընդունումն ամենեւին չի նշանակում Հռչակագրի չեղարկում։ Եթե հիշում եք՝ հեղափոխությունից ամիսներ հետո նախաձեռնվեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց, հանձնաժողով ստեղծվեց, ինքս էլ դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ էի ներկայացրել, բայց կորոնավիրուս, պատերազմական գործողություններ, գործընթացն առկախվեց, հիմա կրկին ակտիվացվում է, եւ անհրաժեշտություն կա նոր Սահմանադրության։ Քանի անգամ է փոխվել Սահմանադրությունը, եթե չեմ սխալվում՝ վերջին փոփոխությունը 2015-ին էր, ինչո՞ւ այդ ժամանակ հարցեր չառաջացան, իսկ հիմա ասում եք՝ Հռչակագրից եք ուզում ազատվել, Ալիեւն է պարտադրում եւ այլն։

-Դուք Ձեր հարցազրույցներից մեկում մասնավորապես ասել եք․ «Ես համաձայն չեմ պահանջատիրությանը, մենք ո՞վ ենք, որ պահանջատեր լինենք` որպես պետություն»․․․
-Ես նկատի եմ ունեցել ցեղասպանությունը, այսինքն, երբ եղել է ցեղասպանության դեպքերը այն ժամանակ ՀՀ գոյություն չի ունեցել։ Ու ըստ այդմ ինչի՞ պիտի պահանջատեր լինենք ուրիշ պետությունից, որն իր մեջ գտնվող մի ժողովրդի նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն, մենք նման պահանջատիրություն, որպես պետություն, չենք կարող ցուցաբերել, նման իրավական հիմք չունենք` դատապարտել, կոչ անել Թուրքիային՝ կարող ենք, բայց ոչ ավելին, Թուրքիան էլ կարող է վաղն ընդունել այդ փաստը։ Մենք հիմա չենք կարող Թուրքիայի դեմ ցեղասպանությունը ճանաչելու պահանջ դնել։ Պահանջատեր կարող են լինել ցեղասպանության ենթարկվածների ժառանգները, բայց ոչ ՀՀ, որպես պետություն, որպես իրավունքի սուբյեկտ չի կարող նման պահանջ դնել, սա իմ տեսակետն է, գուցե սխալվում եմ, բայց ես այդպես եմ կարծում։
-Պարոն Աղազարյան, Դուք նշել էիք նաեւ, որ ՀՀ-ն ոչ միայն հայերի, այլ նաեւ այլ ազգերի պետություն է, ի՞նչ նկատի ունեք։

-Այ;ո, Հայաստանում ապրում են ոչ միայն հայեր, այլ նաեւ պատմականորեն ապրել եւ ապրում են նաեւ այլ ազգեր, որոնց պետությունն էլ է Հայաստանը, այսքանը։

-Պարոն Աղազարյան, մամուլը գրում է, որ իշխանոթյունը նոր արշավ է ծրագրում եկեղեցու դեմ, մասնավորապես, որ փետրվարի 10-ից Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր արշավ են ուզում սկսել` ինչ-որ անհայտ «Վարդանանք» շարժման անվան տակ իշխանության տեսակետները կիսող անձիք։ Ինչպե՞ս եք վերաբերում եկեղեցու դեմ իրականացվող պարբերական բնույթ կրող արշավներին։

-Ես շատ եմ կարեւորել եւ կարեւորում եկեղեցու դերը, բայց որոշ հոգեւորականներ բացասական դերակատարում ունեն պետականության զարգացման վրա։ Այսինքն, կան հոգեւորականներ, որոնք իրենց հոգեւոր ծառայության բուն գործունեությունը թողած զբաղվում են քաղաքականուփյամբ, ես դա չեմ ընդունում։ Նույն կերպ ինձ համար անընդունելի է, որ քաղաքական գործիչները, քաղաքական ակտիվիստները խառնվոմ են եկեղեցու գործերին։ Եկեղեցին պետք է հավասարապես հոգ տանի բոլորիս, համախմբի մեկ հավատքի շուրջ, հատկապես ինձ, եւ ինձ  դիտարկի որպես մոլորյալ, այլ ոչ թե օրինակ՝ դավաճան, խուժան։։

-Հոգեւորականները նշում են, որ նրանք ոչ թե քաղաքականությանն են խառնվում, այլ որպես հայ մտահոգված են երկրի վիճակով եւ անտարբեր չեն կարող լինել երկրի առաջ ծառացած մարտահրավերներին։

-Ես իմ տեսակտին եմ մնում, հիմա եթե իրենք այլ տեսակետ ունեն , դա իրենց իրավունքն է։ Բայց ես գտնում եմ, որ մտահոգություն, անհանգստություն հայտնելը այլ բան է, քան որոշ հոգեորականներ են իրենց այսօր իրավունք են վերապահում պիտակավորել իշխանություններին։

-Անդրադառնանք Արցախի ապագային։

-Արցախի հարցը, անձամբ ինձ համար այլեւս փակված է, ես իմ ուժը, եռանդը այլեւս ներդնելու եմ մեր հայրենիքի՝ Հայաստանի ամրապնդմանը եւ զարացմանը։ 

-Իսկ արցախահայերի խնդիրը․․․

-Դե չէ արցախահայերի խնդիրը բոլորիս խնդիրն է, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ նրանց ինտեգրումը ՀՀ-ում լինի հնարավորինս անցավ, ամեն ինչ պետք է անի պետությունը, որպեսզի ոչ մի արցախահայ իրեն օտար չզգա մեր մեծ հայրենիքում։ Արցախահայերի ինտեգրումը պետք է լինի անցավ ու անցնցում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում