«Հրապարակ». ՔՊ-ականները օրենքով պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին. Նախագիծ է մշակվել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ կանայք աղմկահարույց նախագծերի փաթեթ են ներկայացրել, որն այսօր կքննարկվի ԱԺ գլխադասային հանձնաժողովում։ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վարդանյանը փոփոխություններ են առաջարկում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում։ Բայց խնդիրը ոչ թե բռնության դեմ պայքարն է, այլ սորոսական որոշ տերմիններ ամրագրելը։ Կանայք առաջարկում են ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, որով քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։

«Գործող կարգավորումներով օրենքը տարանջատում է համատեղ բնակվող ընտանիքի անդամներին համատեղ չբնակվող անդամներից, ինչը պրակտիկայում խնդիրներ է առաջացնում անձի՝ պաշտպանական միջոցների դիմելու եւ ստանալու համար: Նկատի ունենալով Հայաստանում ընտանեկան հարաբերությունների համակարգը, ակնհայտ է, որ համատեղ չբնակվելու հանգամանքը միշտ չէ, որ կանխարգելող բնույթ է կրում բռնության համար: Ուստի օրենքը պետք է տարածվի ընտանիքի անդամների վրա՝ անկախ համատեղ բնակության հանգամանքից, ինչպես նաեւ կարգավորումներ ունենա զուգընկերների եւ նախկին զուգընկերների համար»,- գրել են իշխանական կանայք։

Առաջարկներից մեկն էլ վերաբերում է կուսությունը ստուգելու արգելքին, իսկ թե ում կողմից, հեղինակները չեն մանրամասնում, սակայն բռնություն են համարում կուսության ստուգումը․ «2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. Սեռական բռնություն՝ անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ, այդ թվում՝ անձի սեռական օրգաններին եւ մարմնի մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեռական բնույթի գործողություններում ներգրավելը, կուսության ստուգումը, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով՝ սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում