«Փաստ». Ցանկությունն ու պարտադրանքը տարբեր բաներ են

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Փաշինյանն ու Ալիևը, գրեթե միաժամանակ, համարյա նույնաբովանդակ կամ զուգահեռվող շեշտադրումներով խոսեցին... Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին: Այս փաստն ինքնին այնքան խոսուն է, այն աստիճան ցցուն, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանություններն արդեն ավելորդ են թվում: Առավել ևս, որ այս օրերին բազմաթիվ մեկնաբաններ ու քաղաքական գործիչներ այդ մասին խոսեցին:

Թե՛ նրանց, թե՛ լրատվամիջոցների, այդ թվում՝ արտերկրյա, տիրապետող հետևությունը հետևյալն է՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու «ցեցը» Ալիևի պահանջն է, դա արվում է Ալիևի պահանջով: Դե, Թուրքիան էլ «դաբավկա»: Ի դեպ, եթե ուշադիր լինեք, կոնկրետ այս հարցի, այսինքն՝ պահանջի հետ կապված հարցին ի պատասխան՝ Փաշինյանը ուղղակի չի էլ հերքում, թեման «սարուձոր» է գցում վերջին հարցազրույցում:

Այսինքն, Հայաստանն այն օրին է հասել, որ թշնամի երկիրը կարող է պարտադրել փոխել մեր երկրի ներքին օրենսդրությունը: Այստեղ նույնիսկ «խաղ», որպես այդպիսին, չկա, ամեն ինչ արդեն արվում է բացեիբաց: Բայց արի ու տես, երեկ քպական «կարկառուններից» մեկը որոշել էր հերթական «կռուտիտներն» անել: Հատուկ չենք նշում, թե քպական հատկապես ո՛ր կարկառունն է այս անգամ փայլատակել, որովհետև նախ՝ նրանք բոլորը նույն «կարկառուններն» են՝ տարբեր կոստյումների մեջ, երկրորդ՝ ինչպես ասվում է... մի քիչ շատ կլինի իրենց համար:

Լավ, իսկ ի՞նչ է ասում կարկառունը: Թե բա՝ գիտե՜ք, Ալիևը հատուկ նման ցանկություններ է հայտնում, որ այդպիսով խափանի Սահմանադրության փոփոխությունը: Կարկառունը գուցե ճիշտ լիներ մի քանի տարի առաջ: Ներկայի մասին նման հայտարարություն անելը պարզապես հիշեցնում է հանրահայտ անեկդոտային վիճակը, երբ տատը ասում է, թե երեխան հաստատ քաղաքական գործիչ կդառնա:

Իրականում նույն կարկառունի (կարկառունների) ղեկավարն այն վիճակին է հասցրել, որ թշնամական երկրի ղեկավարը ոչ թե ցանկություն է արտահայտում պարզապես, այլ պարտադրում է, իսկ իրենց քաղաքական ուժը, որը իշխանության ղեկին է, ենթարկվում է այդ պարտադրանքին: Այսքան բան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում