«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ճանաչված թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը կրկին Երեւանում է

Մշակութային

Ճանաչված թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը (ԱՄՆ) կրկին Երեւանում է: Միայն փետրվարի 3-ին եւ 4-ին, ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահում տեղի կունենա “Music of Wandering Cello” խորագիրը կրող հրաշալի համերգային երեկոնները: Կախարդական ճամփորդություն ժամանակից եւ տարածությունից դուրս՝ ԱՄՆ-ից հայտնի թավջութակահարի, կոմպոզիտորի եւ 30 լեզուներով երգող վոկալիստի հետ:

Համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում՝ նվիրված իր նոր ալբոմի` «Սիրո վերածնունդը» թողարկմանը, Յան Մաքսինը կրկին կայցելի Երեւան։ «Amor Renatus»-ը, որը ոգեշնչված է Վիվալդիի, Մոցարտի, Պիացոլլայի ստեղծագործություններով՝ Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Բալկանների ժողովրդական երաժշտության տարրերով, ունկնդրին տանում է երաժշտական ճանապարհորդության դեպի նոր աշխարհ: Բացի նոր ալբոմում տեղ գտած ստեղծագործություններից, Յ.Մաքսինը կկատարի նաեւ այլ գեղեցիկ գործիքային ստեղծագործություններ, ինչպես նաև հեղինակային երգեր: Յ. Մաքսինը ունի ավելի քան 200 երգ՝ 30 լեզուներով, այդ թվում՝ հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն եւ այլն։

Համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահարը ստեղծել է իր ուրույն ոճը՝ համադրելով տարբեր ժանրերն ու ժողովրդական երաժշտության տարրերն ամբողջ աշխարհից՝ օգտագործելով թավջութակը որպես հիմնական միավորող ուժ։ Նա օգտագործում է նաեւ պտտվող ոտնակ եւ այլ էլեկտրոնային սարքեր՝ թավջութակի ձայնը ընդլայնելու եւ այն վիրտուալ նվագախմբի վերածելու համար։

Յան Մաքսինը թողարկել է մի քանի ալբոմներ թավջութակի համար՝ ոգեշնչված իր շուրջերկրյա ճանապարհորդություններով եւ ժողովրդական երաժիշտների հետ համագործակցությամբ։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան