«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աղմկոտ ձերբակալությունների թվում նաեւ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետը. Մանրամասներ է ներկայացնում փաստաբանը

Իրավական

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անցման ենթադրյալ դեպքերի առչությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել ու կալանավորվել է նաև նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը, ում շահերը քրեական վարույթի ընթացքում ներկայացնում եմ ես: Չնայած անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի գոյությանը, քրեական վարույթին զուգահեռ հրապարակվում և շրջանառվում են այնպիսի տեղեկություններ, որոնք գրեթե ոչնչացնում են այդ սկզբունքի պաշտպանիչ դերը և հանրային ընկալումներում ձևավորում անձի բացասական կերպար՝ իր կանխատեսելի ու անկանխատեսելի անդառնալի հետևանքներով: 
Վերոգրյալից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ Տարոն Մարտիրոսյանը չի ընդունել մեղքն առաջադրված մեղադրանքում, տվել է մանրակրկիտ պարզաբանումներ մեղադրանքի առնչությամբ, վերջինս հանդիսացել է այն պաշտոնատար անձը, որը կառավարության որոշման նախագծման փուլում և դրա կատարման ընթացքում բազմաթիվ անգամ գրավոր ու բանավոր կարգով  բարձրաձայնել է իր մտահոգություններն ու վեր հանված խնդիրները, հրավիրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության, դատախազության և վերադաս պաշտոնատար անձանց ուշադրությունը, իր պաշտոնեական լիազորությունները չի չարաշահել, ավելին, իր ձեռնարկած միջոցներով մշտապես փորձել է նպաստել պետական միջոցների խնայողաբար օգտագործմանը:
Հուսով ենք՝ ամենակարճ ժամկետում նախաքննական մարմինը կհավաստիանա Տ.Մարտիրոսյանի անմեղության մեջ և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կվերացվի: 
Ամեն դեպքում մեր կողմից բողոքարկվելու է Տ.Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, քանի որ այն հիմնավոր չէր, իսկ նախաքննական մարմնին առաջիկա օրերին ներկայացվելու են Տ.Մարտիրոսյանի անմեղությունը հավաստող մի շարք գրավոր ապացույցներ: 
Մտահոգիչ է այս գործին առնչվող՝ մեկ այլ մեղադրյալի պաշտպան Վահան Հովհաննիսյանի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, որ իր պաշտպանյալին առաջարկվել է համագործակցություն՝ տալ կեղծ ցուցմունք պաշտոնատար անձանց կաշառք տալու վերաբերյալ, հակառակ պարագայում սպառնալով կալանք կիրառել նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Հուսով ենք, որ նմանօրինակ երևույթներն ամբողջությամբ կբացառվեն ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի ջանքերով և դրանք որևէ ազդեցություն չեն ունենա սույն գործով ճշմարտության բացահայտմանն ուղղված դատավարական գործընթացի վրա:

Փաստաբան Գուրգեն Ներսիսյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան