«Ժողովուրդ». Պահանջ կա․ Ալեն Սիմոնյանը պետք է հեռանա

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը. իշխանականներն այս հարցը նաեւ Փաշինյանի առջեւ են դրել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ քննարկվում է, որ Ալեն Սիմոնյանը պետք է անպայման հեռանա: Ըստ ՔՊ-ականների՝ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք բազմիցս հայտնվել են սկանդալների կենտրոնում, բայց մնացել են անպատիժ: «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաալիքը՝ Freenews TV-ն, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Freenews TV ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ: Եւ անգամ հրապարակումներից հետո չեն վճարել պետության պարտքերը՝ օգտվելով իշխանական իրենց կարգավիճակից:

Օրեր առաջ էլ կալանավորվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել. իրավապահ համակարգի ձեւակերպմամբ՝ նա մեղադրվում է պաշտոնատար անձանց օժանդակելու համար պաշտոնական դիրքի չարաշահման հարցում։ ՔՊ-ում ասում են՝ պետք է վերջ դրվի Ալեն Սիմոնյանի շուրջ ձեւավորված այս ամենաթողության մթնոլորտին, քանի որ դա թիմի վարկանիշին է հարվածում: Որոշ ՔՊ-ականներ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը դրել են նաեւ Նիկոլ Փաշինյանի առաջ: Իրենց այս քայլն իշխանականները բացատրում են այսպես. Ալեն Սիմոնյանը դեռ նախորդ տարի՝ ապրիլին, Երեւանի կենտրոնում թքեց քաղաքացու վրա, մնաց անպատիժ՝ չնայած հանրության շրջանում ձեւավորված խիստ դժգոհություններին: Իսկ հիմա, երբ հարցը հասել է կոռուպցիային, Ալեն Սիմոնյանը պետք է գոնե հիմա պատժվի: Բանն այն է, որ Փաշինյանն իր թիմակիցներին բազմիցս զգուշացրել է, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավվելը չի ներվելու ոչ մեկին, իսկ հիմա Ալեն Սիմոնյանը ներվում է: Ահա այս իրավիճակը խիստ վրդովեցրել է ՔՊ-ականներին, ու Փաշինյանից պահանջել են հեռացնել Սիմոնյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի նա վերջին աղմկահարույց իրադարձությունների մասով, օրինական համարում է արդյոք իրավապահների գործողությունները: «Որեւէ մեկնաբանություն չունենք այս պահին. եթե ԱԺ նախագահը ցանկանա դիրքորոշում հայտնել, ապա դա կարվի»,- ասաց նա: Այսինքն՝ ասելիք չկա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում