Ալիեւն ու Փաշինյանը սպասում են ռուսական ընտրություններին. ազդակները ծայրահեղ լուրջ են

Վերլուծություն

Այն, որ այս պա­հին նոր պա­տե­րազմն Ա­լիե­ւի հա­մար ա­ռա­ջին պլա­նում չէ, հու­շում են մի շարք այլ հան­գա­մանք­ներ: Նախ, այս պա­հին Ա­լիե­ւը փոր­ձում է վե­րընտր­վե­լու մի­ջո­ցով ամ­րաց­նել իր ներ­քին դիր­քե­րը, թե­րեւս հաս­կա­նա­լով, որ Ա­րեւ­մուտ­քի հետ հա­կա­մար­տութ­յան մեջ մտնե­լը կա­րող է են­թադ­րել նաեւ «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն»: Այ­սինքն, ա­վե­լի լավ է վե­րընտր­վել, քա­նի դեռ Ա­րեւ­մուտ­քը մի շարք պատ­ճառ­նե­րով նման քայ­լի ան­պատ­րաստ է:

­Հա­ջոր­դը. այն, որ Հեյ­դա­րո­վի­չը սպա­սում է նաեւ ՌԴ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յու­ննե­րի արդ­յունք­նե­րին, դա եւս դժվար չէ կռա­հել: Չէ, խոսքն այն մա­սին չէ, թե Պու­տի­նը կվե­րընտր­վի՞, թե՝ ոչ. այս հար­ցում ա­նակն­կալ­ներ լի­նել չեն կա­րող: Այլ բան է, թե ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո Ռու­սաս­տանն ի՞նչ նոր ար­տա­քին քա­ղա­քա­կան կուր­սի կանց­նի: Ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ կան տա­րաբ­նույթ ակ­նարկ­ներ, որ բա­վա­կա­նին լուրջ փո­փո­խութ­յուն­ներ լի­նե­լու են: Մաս­նա­վո­րա­պես, որ հանգս­տի կանց­նի Լավ­րո­վը, եւ նրան փո­խա­րի­նե­լու կգա շատ ա­վե­լի կոշտ քա­ղա­քա­կա­նութ­յան կողմ­նա­կից նոր նա­խա­րար: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով այն ան­թա­քույց հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք ար­դեն իսկ Մոսկ­վա­յից հնչում են Հա­րա­վա­յին Կով­կա­սի մա­սին, այ­սինքն, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ա­մեն բան ա­նում են ռուս­նե­րին այս տա­րա­ծաշր­ջա­նից հե­ռաց­նե­լու հա­մար, են­թադ­րե­լի է, որ ՌԴ ա­պա­գա Արտ­գործ­նա­խա­րա­րութ­յան կոշ­տա­ցում­ներից ­ մե­կը կվե­րա­բեր­վի հենց մեր տա­րա­ծաշր­ջա­նին:

­Գու­մա­րած սրան, շրջա­նառ­վում են նաեւ խո­սակ­ցութ­յուն­ներ, որ այլ պաշ­տո­նի կա­րող է տե­ղա­փոխ­վել նաեւ ՌԴ ներ­կա­յիս պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Շոյ­գուն, ո­րը կզու­գորդ­վի բա­նա­կի ղե­կա­վար կազ­մում ոչ պա­կաս նշա­նա­կա­լից փո­փո­խութ­յուն­նե­րով: Եվ նո­րից խո­սակ­ցութ­յուն­նե­րը շատ ա­վե­լի կոշտ կադ­րե­րի մա­սին են, ինչ­պես նաեւ,­ որ դա ա­րա­գո­րեն կար­տա­ցոլ­վի ոչ թե միայն ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին, այլ նաեւ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ դե­պի Ի­րան-­Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք-­Թուր­քիա ռազ­մա­վա­րա­կան  ծա­վալ­մամբ:

Կրկ­նենք, սրանք դեռ միայն խո­սակ­ցութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով են: Բայց, թեեւ շատ հա­մառ խո­սակ­ցութ­յուն­նե­րի, ո­րոնց ի­րա­կա­նա­նալ-չի­րա­կա­նա­նա­լը կա­րող է մեծ ազ­դե­ցութ­յուն թող­նել մաս­նա­վո­րա­պես ողջ կով­կաս­յան տի­րույ­թի վրա: Ու ա­սել, թե Ա­լիե­ւը, ա­սենք նաեւ Փա­շին­յա­նը կհա­մար­ձակ­վեն կտրուկ քայ­լե­րի գնալ, քա­նի դեռ Մոսկ­վա­յից կան նման սպա­սե­լիք­ներ, միամ­տութ­յուն կլի­ներ: Ընդ ո­րում, են­թադ­րե­լի է, որ այդ սպա­սե­լիք­նե­րի ի­րա­կա­նաց­ման դեպ­քում Նի­կո­լը կշտա­պի Մոսկ­վա՝ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու, իսկ Ա­լիե­ւը պետք է մո­ռա­նա իր չա­փից դուրս մեծ ա­խոր­ժա­կի մա­սին:

­Գու­մա­րած այս ա­մե­նին, նաեւ Ուկ­րաի­նա­յում ծա­վալ­վող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը պետք է որ ան­տար­բեր չթող­նեն Ա­լիե­ւին եւ Փա­շին­յա­նին: Այս­պես, ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րի ա­մե­նաա­ռանց­քա­յին հատ­վա­ծում՝ Ավ­դեեւ­կա­յում, վեր­ջին օ­րե­րին ռու­սա­կան ու­ժե­րը հա­սել են այն արդ­յունք­նե­րին, ո­րոնք ա­վար­տա­կան փուլ տե­ղա­փո­խե­ցին այս ա­ռանց­քա­յին քա­ղա­քի հա­մար ճա­կա­տա­մար­տը: Ավ­դեեւ­կա­յի հա­րա­վից ռու­սա­կան ու­ժե­րը ճեղ­քե­լով պաշտ­պա­նութ­յու­նը, դուրս ե­կան քա­ղա­քի կենտ­րո­նա­կան հատ­ված, ա­վե­լի ճիշտ՝ ե­րեկ կե­սօ­րի դրութ­յամբ քա­ղա­քի ա­րե­ւել­յան սահ­մա­նագ­ծից մոտ 1 կմ­-ի վրա էին: Դ­րա­նով մի կող­մից՝ Ավ­դեեւ­կա­յի ողջ հա­րա­վա­յին պաշտ­պա­նութ­յու­նը հայտն­վեց կի­սաշր­ջա­փակ­ման մեջ, ընդ ո­րում, ար­գե­լա­փակ­ված են մա­տա­կա­րա­րում­նե­րի ու­ղի­նե­րը: Միա­ժա­մա­նակ, ե­րեք կող­մից հար­վա­ծի տակ է ուկ­րաի­նա­կան վեր­ջին պաշտ­պա­նա­կան գո­տին՝ Ավ­դեեւ­կա­յի կոկ­սա­քի­միա­կան գոր­ծա­րա­նը: Այ­սինքն, ե­թե ուկ­րաի­նա­կան հրա­մա­նա­տա­րութ­յունն ինչ-որ ար­տա­ռոց քայ­լեր չկա­րո­ղա­նա ձեռ­նար­կել, Ավ­դեեւ­կան կընկ­նի ա­ռա­ջի­կա օ­րե­րին: Եվ ուկ­րաի­նա­կան կող­մի հա­մար բա­րե­բախ­տութ­յուն կլի­նի, ե­թե կա­րո­ղա­նա զոր­քը դուրս բե­րել քա­ղա­քից: Թե Ավ­դեեւ­կա­յի ան­կումն ինչ հսկա­յա­կան բա­րո­յա­կան հար­ված կդառ­նա ողջ ուկ­րաի­նա­կան բա­նա­կի հա­մար, միա­բե­րան հա­վաս­տիաց­նում են ան­գամ ուկ­րաի­նա­ցի ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րը: Ու հենց այն պա­հին, երբ ռուս­նե­րը մասշ­տա­բա­յին օ­պե­րա­ցիա­ներ են ի­րա­կա­նաց­նում նաեւ ռազ­մա­ճա­կա­տի այլ հատ­ված­նե­րում: Օ­րի­նակ, ինչ­պես նաեւ պնդում է Forbes-ը, Կուպր­յանս­կի ուղ­ղութ­յամբ, որ­տեղ, ըստ աղբ­յու­րի, Ռու­սաս­տա­նը մեծ ու­ժեր է կենտ­րո­նաց­րել՝ 500 տանկ, 600 հե­տե­ւա­կի մար­տա­կան ​​մե­քե­նա, հար­յու­րա­վոր միա­վոր հրե­տա­նի, ա­վիա­ցիա, 40 հա­զար զին­վոր եւ պատ­րաստ­վում է մին­չեւ այս ամս­վա վերջ Խար­կո­վի շրջա­նի մի մասն ա­զա­տագ­րել: Իսկ Ավ­դեեւ­կա­յի ան­կու­մը դա շատ ա­վե­լի ռեալ է դարձ­նե­լու: Գու­մա­րած, Զե­լենս­կին ար­դեն պաշ­տո­նա­պես է խո­սում գլխա­վոր հրա­մա­նա­տար Զա­լուժ­նիին եւ ն­րա ողջ թի­մին ա­զա­տե­լու մա­սին, եւ սպաս­վում է, որ Ավ­դեեւ­կան կդարձ­նի դրա հա­մար ա­ռիթ: Իսկ Զա­լուժ­նիին ա­զա­տելն ար­դեն իսկ են­թադ­րում էր ծան­րա­գույն հար­ված ուկ­րաի­նա­կան բա­նա­կի մար­տու­նա­կութ­յա­նը:

­Կարճ ա­սած, ուկ­րաի­նա­կան թա­տե­րա­բե­մին սպաս­վում են մասշ­տա­բա­յին ի­րա­դար­ձութ­յուն­ներ, ո­րոնք Ռու­սաս­տա­նի հա­մար ա­ռա­ջին հեր­թին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խո­շոր հա­ջո­ղութ­յուն­ներ են: Իսկ այդ ա­մե­նը բո­լո­րից ա­ռաջ էլ Ա­լիե­ւի հա­մար է շատ կա­րե­ւոր ցու­ցիչ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում