«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Քանի որ երազող տղա չունենք՝ պոռնկատունը քանդելու համարձակություն էլ չունենք». ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է սցենարիստ, գրող, արձակագիր ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԻ հետ:

— Վերջերս լույս տեսավ Ձեր «Ծովից ծով» գիրքը: Ծովի մասին գրելը` ինչո՞վ էր պայմանավորված։

— Իսկ ինչի՞ մասին գրել: Նկատի ունեմ՝ Հայաստանում: Գիտե՞ք՝ ծովը ես համարում եմ հայ ժողովրդի ու շատ այլ ժողովուրդների, մարդո՛ւ առհասարակ, երազանք, վերջնական կանգառ, հասնելու տեղ, այն վայրը, որտեղից սկսվել է աշխարհի պատմությունն ու հավանաբար որտեղ էլ ավարտվելու է: Այդ աշխարհի պատմությունը մի քիչ երկարացնելու հույսով է պայմանավորված ծովի մասին գրելը:

— Եթե մի պահ կտրվենք գրականությունից եւ վերադառնանք իրական կյանք, ի՞նչը հատկապես կառանձնացնեք։

— Ատում եմ այն գրականութունը, որը կտրված է կյանքից: Ինչպես ասում եք՝ իրական կյանքից: Գոնե ես գրելու ընթացքում երբեք չեմ կտրվում իրականությունից, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս գրեմ, կամ ի՞նչ գրեմ: Ուրեմն ե՛ւ այսօրվա գրականության մեջ, ե՛ւ այսօրվա կյանքում ես հատկապես կառանձնացնեմ երազի պակասը: Մարդիկ սկսել են ամաչել, ու որն ավելի սարսափելի է՝ վախենալ, որ երազում են, կամ որ երազկոտ են: Հիշո՞ւմ եք «Կտոր մը երկինք» ֆիլմի Թորիկին, որ աղավնիներին էր նայում: Ա՛յ, այդ աղավնիներ նայող տղան այսօր չկա՝ գրականության մեջ չկա ու կյանքում չկա: Ու քանի որ երազող տղա չունենք՝ պոռնկատունը քանդելու համարձակություն էլ չունենք:

— Համացանցում շրջանառվում է այն լուրը, որ 5-րդ դասարանի Մայրենի լեզվի դասագրքում ադրբեջանցի գրողի պատմվածքն է տպվել, ու հիմա դա դասավանդվում է Հայաստանի դպրոցներում։ Ըստ Ձեզ, եթե այդ ամենն իրականություն է, որքանո՞վ է ճիշտ մոտեցում։

— Միայն լսել եմ այս թեման: Մի քանի տեղ նույնիսկ կարդացել եմ, որ դա այդքան էլ այդպես չէ, որ, այո՛, պատմվածքն ադրբեջանցի է գրել, բայց կոնկրետ դասագրքում հայի անուն-ազգանուն են տվել հեղինակին: Բայց երեւույթն է կարեւորը, կարծում եմ: Տեսեք, իմ աղջիկը հենց հաջորդ տարի հինգերորդ դասարան է գնալու, ու եթե հանկարծ նրա ուսուցչուհին հանձնարարի իրեն կարդալ, սովորել ադրբեջանցու գրած պատմվածքը, ես հաջորդ օրը դպրոց կգնամ ու կասեմ այդ ուսուցչուհուն, թե ինչու իմ աղջիկը դա չի արել: Չեմ կարծում, որ հիմա, հաջորդ տարի, տասը տարի անց, խորհրդանշական՝ երեսուն տարի անց, մենք պատրաստ ենք լինելու միմյանց պատմվածքները դպրոցներում սովորելու: Բայց այստեղ ուրիշ հարց էլ կա, ինքս մեծ հետաքրքրությամբ կկարդամ ադրբեջանցու գրականությունը, առիթի դեպքում՝ նույնիսկ կարդում եմ: Ասե՞մ ինչու... Որովհետեւ, եթե դու գիտես, թե ինչի մասին են գրում այդ ժողովրդի գրողները, դու գիտես, թե որն է այդ ժողովրդի ցավը, ուրեմն նաեւ՝ թույլ տեղը:

— Ծովից հետո անցումը ո՞ր թեմային կլինի։

— Դժվար է անցումը ծովից... Հատկապես, որ իմ ծովը, ինչպես Սարոյանի՝ «Թրեյսիի վագրը», որն իրականում վագր չէ, ծով չէ... Մի բան հաստատ խոստանում եմ՝ բոլոր այն գրքերում, որոնք ես կգրեմ, ծով լինելու է: Այն ծովը, որն իրականում ծով չէ:

— 2024 թվականից ի՞նչ սպասելիքներ ունեք։

— Շատ քիչ: Ընդամենն ուզում եմ, որ հայ մարդը գլուխը չկախի՝ կապ չունի ամոթից, թե վախից, կամ էլ երկուսից միաժամանակ: Որ չխեղճանանք, որ իմանանք ու երբեք չմոռանանք՝ պարտվել կարելի է, երբեմն նույնիսկ անհրաժեշտ է, այլ խեղճանալն ու մանավանդ խեղճացնելն է անթույլատրելի, որ ոչ միայն կարդանք մեր՝ նկատի ունեմ՝ հայոց պատմությունն ու գրականությունը, այլեւ հասկանանք: Փաստորեն՝ ոչ թե շատ քիչ սպասելիքներ ունեմ, այլ շատ-շատ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան