Կրկեսային նոր ձեւաչափ. «Կայսրուհին», հայտնի ծաղրածուն եւ մյուսները

Մշակութային

Առաջին անգամ Հայաստանում միանգամայն նոր կրկեսային ծրագիր արտասովոր՝ շոու-բալետային ձեւաչափով, որը կներկայացնեն հայտնի ուժային ակրոբատներ, Երեւանի «Վարդանյան եղբայրներ» կրկես-շապիտոյի սեփականատերեր Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյանները։

Հանդիպման վայրը անփոփոխ է՝ կրկեսային վրանն իր ջերմ մթնոլորտով։ Բայց փոխվել է ամսաթիվը. ներկայացումները կսկսվեն փետրվարի 17-ին։ Ծրագիրը չափազանց տպավորիչ է։ Մարմնամարզուհի, որն ապշեցնում է հանդիսատեսին իր մազերի ուժով, որոնցով նա ասես ճախրում է մանեժի վրայով իրեն բնորոշ նրբագեղությամբ ու թեթևությամբ։

«Կայմ» կոչվող համարը, որը հիացնում է իր ինքնատիպ կոնցեպտով եւ ակրոբատիկ հնարքներ կատարող արտիստի վարպետությամբ։ Լյուբով Կարսանովայի ղեկավարությամբ ընթացող «Կայսրուհի» բացառիկ համարը, որտեղ միախառնված են ժանրերը. արտիստներն աշխատում են մեծ բարձրության վրա՝ միմյանց նետելով գուրզերը։ Ոչ մեկին անտարբեր չթողնող ձեռնածուների խումբ։ Առանց աչք թարթելու դիտվող եւս մեկ համար՝ լարախաղացի ելույթը, որը զարմացնում է կրկեսի մեծ գմբեթի տակ սառնասրտորեն հավասարակշռություն պահպանելու իր ունակությամբ։

Երաժշտական վիրտուոզ ծաղրածուների «Սպարտակ եւ Նիկո» դուետ, որ ողջ շոուի ընթացքում դրական լիցքեր է հաղորդում, խինդ ու ծիծաղ է պարգեւում հանդիսատեսին։ Եվ, իհարկե, հենց իրենք՝ անզուգական Վարդանյան եղբայրները իրենց յուրահատուկ հնարքներով, որոնք կատարում են միմիայն իրենք եւ ուրիշ ոչ ոք։ Եվ այդ հնարքների հնարքը՝ դաշույններով համարը, որը հանդիսատեսը դիտում է շունչը պահած։

Այս ամենը եւ շատ ավելին կտեսնեն նրանք, ովքեր կգան դիտելու բազմաժանր համարներով այս անմոռանալի կրկեսային ներկայացումը։

«Նոր շոուի համար մեր ծրագրում ընդգրկել ենք բարձրակարգ պրոֆեսիոնալ արտիստների և բալետի լավագույն պարողների, հրավիրել ենք միջազգային մրցույթների հաղթող, հիանալի ծաղրածու Արտակին։ Նաեւ ձեռք ենք բերել ժամանակակից լուսային սարքավորումներ, ապահովել ենք բարձրակարգ ձայն և լրացուցիչ հատուկ էֆեկտներ»,- ասում է Անդրանիկ Վարդանյանը։

«Այս ամենը զարմանալի մթնոլորտ կստեղծի «Վարդանյան եղբայրներ» նոր բալետային շոու ձևաչափում՝ ամբողջությամբ ընկղմելով ձեզ «Կրկես» կոչվող առեղծվածային, կախարդական հեքիաթի մեջ»,- վստահեցնում է Գեւորգ Վարդանյանը։

Աշխարհի բազմաթիվ երկրներում հանդիսատեսների սրտերը նվաճած, միջազգային մրցանակների դափնեկիր, բազմաթիվ հեռուստանախագծերի մասնակից, ինքնատիպ ու բազմաշնորհ, անկրկնելի ուժային ակրոբատներ Վարդանյան եղբայրները փետրվարի 17-ից Երևանում կներկայացնեն իրենց նոր՝ «Վարդանյան եղբայրներ» շոուն։

Շտապե՛ք մասնակցել նոր խաղաշրջանի բացմանը «Վարդանյան եղբայրներ» կրկեսում, եւ, առաջիններից մեկը, լիցքավորվեք դրական հույզերով ու վառ տպավորություններով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում