«Փաստ». Ի՞նչ քարտեզներ են մոգոնում ադրբեջանցիները

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանցիները շարունակում են մեծացնել տեղեկատվական պատերազմի ծավալները՝ ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերության: Ի մասնավորի, հակահայկական քարոզչական հարթակներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը հայտարարել է, թե, ուշադրություն, ադրբեջանցի մասնագետները սկսել են մշակել Հայաստանի հանքարդյունաբերության քարտեզը։

Ավելին, նրա խոսքով, քարտեզի 40 տոկոսն արդեն մշակված է, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել չորս ամսից։ Այսինքն, այդ քարտեզի միջոցով հնարավոր կլինի հստակ իմանալ, թե Հայաստանում որտեղ են գտնվում հանքային պաշարները: Ընդ որում, ինչպես նշել է Բայրամովը, քարտեզն ընդգրկելու է Հայաստանի ողջ տարածքը, և ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության տեղանքներն Ադրբեջանի հետ սահմանին։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ սույն ադրբեջանցին ու նրան ձայնակցած տնտեսագետ Էլ շադ Մամեդովը առիթն օգտագործել են դարձյալ խոսելու հայաստանյան հանքարդյունաբերության՝ շրջակա միջավայրի վրա իբր բացասական ազդեցության մասին, նշենք, որ այս ամենն արդեն իսկապես ստանում է ազգային անվտանգության խնդիր, ինչի մասին ոչ մեկ անգամ զգուշացրել ենք:

Փաստը մնում է փաստ, որ ադրբեջանցիները ակտիվորեն օգտվում են նշյալ կառույցների տեղեկություններից: Վերջիններիս նպատակը հասկանալի է՝ նրանք ցանկանում են թուլացնել Հայաստանի ողնաշարը, այդ թվում՝ հարվածելով տնտեսության մեջ շոշափելի ներկայություն ունեցող հանքարդյունաբերությանը, հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որը տարիներ շարունակ գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը: Անհասկանալի է, թե ինչ նպատակ ունեն հայաստանյան նման կազմակերպությունները: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա Մամեդովի հետ մի հարցում համաձայն ենք:Նա նշում է, թե «այսօր մենք, ցավոք, տեսնում ենք, որ շատ միջազգային կառույցներ կիրառում են երկակի ստանդարտներ, այդ թվում բնապահպանության ոլորտում»:

Այո, երկակի ստանդարտներն ակնառու են, քանզի լինելով նավթարդյունահանող երկիր՝ բնապահպանական առումով ամենամեծ վնաս հասցնողներից մեկը հենց Ադրբեջանն է, դրան գումարած՝ այդ երկրի ռազմական հանցագործությունները, որոնց վրա նույն «միջազգային կառույցները» հաճախ աչք են փակում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում