Փաշինյանը խոսեց նոր ատոմակայան կառուցելու և մոդուլյար էներգաբլոկի առավելության մասին

Տնտեսություն

Կառավարությունն առաջարկում է միջուկային և ճառագայթային վարչությունների տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ։

Համապատասխան նախագիծը քննարկվեց կառավարության հերթական նիստին։ 

«Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ կապված այս որոշումը կարևոր է նրանով, որ մենք նոր ատոմակայան կառուցելու խնդիր ենք դրել։ Այստեղ էլ վաղը, մյուս օրը բախվելու ենք մի իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, բայց մենք չենք կարողանում իրագործել դա, որովհետև չունենք մասնագետներ։ Արդեն իսկ շատ ուշացել ենք այս ճանապարհին, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք»,- ասաց վարչապետը։

Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունը քննարկումների մեջ է, թե ինչ տիպի ատոմային էլեկտրակայան պետք է կառուցվի Հայաստանում։

Նա նշեց, որ մոդուլյար ատոմային էլեկտրակայաններում վթարի դեպքը համարվում է լոկալ միջադեպ։

«Եթե մոդուլյար ատոմային էլեկտրակայան է կառուցված, և նրա մոտակայքում կա բնակավայր, ու, երբ այդ էլեկտրակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում և,ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է։ Կարծում եմ, որ մեր հետագա քննարկումների ժամանակ թեմայի մանրամասներին տիրապետելու ենք, բայց, կարծում եմ, որ սա մի տեղեկատվություն է, որը կառավարությունը պետք է իմանա և Հայաստանի քաղաքացին պետք է իմանա։ Բոլոր դեպքերում, առավելևս, միջուկային էներգետիկայի պարագայում անվտանգությունը շատ կարևոր է»,- եզրափակեց վարչապետը

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում