«Ժողովուրդ». Վրիպա՞կ, թե՞ ոչ․ Էկոնոմիկայի նախարարության գնումների պայմանագրում թիվը 10 անգամ ավել է ապրանքի իրական գնից

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ 3 տարի առաջ՝ 2021 թվականին էր՝ Էկոնոմիկայի նախարարությունը չարաշահումների կասկածով հայտվել էր ուշադրության կենտրոնում։

2021 թվականին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ 2019թ. դեկտեմբերի 16-ին նախարարության կողմից «դաբաղ» տեսակի պատվաստանյութի ձեռք բերման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Սկիֆ Ագրոս» ՍՊԸ (ՌԴ) հետ 28.02.2020թ.-ին կնքվել է պայմանագիր, որի արդյունքում գնման հայտով սահմանված 226.227.500 դրամից բացի, որպես ավելացված արժեքի հարկ, պետական բյուջե պետք է վճարվեր հավելյալ 44 մլն 474 հազար դրամ: Ըստ ստացված նյութերի՝ մատակարար կազմակերպության կողմից պատվաստանյութը սահմանված ժամկետներում չմատակարարելու պայմաններում նախարարության պաշտոնատար անձինք սահմանված կարգով չեն երկարացրել բանկային երաշխիքի ժամկետները, ինչպես նաեւ չեն կիրառել պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները, այլ պարզապես միակողմանի խզել են պայմանագիրը, որի հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն 445 հազար դրամի վնաս:

Էկոնոմիկայի նախարարությունը այս իրադարձություններից հետո դասեր է քաղել եւ պատվաստանյութը 2023 թվականին գնել է էլեկտրոնային աճուրդով «Ինովատոր» ՍՊԸ-ից։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 187 մլն 972 հազար դրամ՝ ԱԱՀ-ն ներառյալ։ Գնման առարկան եղել է անասնաբուժության մեջ կիրառվող՝ կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ բազմավալենտ, սորբինացված, կուրտուլար, ակտիվազրկված պատվաստանյութ՝ վիրուսի A Իրան 2005 եւ AG-VII, O Պան Ասիա-2, Ասիա 1, Sindh-08 տիպերի դեմ։

Պատվաստանյութի միավորի արժեքը կազմել է 111 դրամ, եւ ձեռք է բերվել 168 հազար 880 հատ։ Հետաքրքիրն այն է, որ երբ բազմապատկում ես քանակը պայմանագրում նշված մեկ հատի արժեքի հետ, ստացվում է ոչ թե 187 մլն 972 հազար դրամ, այլ 18 մլն 797 հազար դրամ։ Հասկանալի չէ՝ սա վրիպակ է, թե ոչ. չենք կարող ասել։ Եթե դիտարկեք, որ սա Ավելացված արժեքի հարկ է, կասկածելի կլինի, որ այն 10 անգամ ավելի շատ է պայմանագրով պահանջված ապրանքի գնից։

Գնումները կատարվել են Վահան Քերոբյանի նախարարության օրոք, ում օրոք նաեւ կատարվեցին սկանդալային բացահայտումներ։ Պաշտոնի չարաշահումների համար ձերբակալվեցին արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որն աշխատում էր «Սիներջի» ընկերությունում։ Ընկերությունը կասկածվում է նախարարությունում տենդերներն ապօրինաբար շահելու մեջ։ Ձերբակալվեցին նաեւ նույն ընկերության բիզնես բաժնի ղեկավար Լիլի Մկրյանը եւ ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում