«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Մշակութային

Այսօր, փետրվարի 11-ին, Iravunk. com-ի Շիրակի մարզի թղթակիցը Գյումրիում էր։ Վարդանանց հրապարակում, մեծ տոնախմբությամբ նշվեց բուն Բարեկենդանը։ Օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Տոնախմբություն կազմակերպել էր Շիրակի թեմի Երիտասարդաց միությունը, Գյումրիի Երիտասարդական պալատ ՀՈԱԿ ֊ի և «Հրայրք» ավանդական պարի խմբի հետ համատեղ։ Միջոցառման շրջանակներում հանրությանը ներկայացվեցին ազգային խաղեր, թեմատիկ բեմադրություն, տոնական երգեր, ազգային պարեր, դիմակահանդես։ Այսօր տոնում ենք ամենաերկար պահքի բարեկենդանը, որ իր աստվածպաշտական կարգով և խորհրդաբանությամբ ներառված է մեծ պահքի խորհրդում։ «Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարեկեցություն, ուրախություն։ Քրիստոնյաների համար «Բարեկենդան» բառը խորհրդանշում է այն ճշմարիտ բարի կյանքը և մեղքի մահով չվնասված հոգու կենդանի վիճակը, որի մեջ մարդը գտնվում է դրախտում, նախքան մեղանչելը։

Քրիստոնյաների նպատակն է վերստին ստանալ ադամական մեղքի պատճառով կորցրած այդ սկզբնական բարեկեցությունը, որը շնորհվելու է համընդհանուր հարության օրը, ուղիղ հավատով և բարեպաշտությամբ ընթացողներին։ Բուն Բարեկենդանին, արդեն փակ է խորանի վարագույրը և չի համբուրվում Ավետարանը, այս ծիսական խորհրդանիշները դրդում են այսօրվանից սգալ նախամարդու անհավատության և դրախտից արտաքսվելու համար, սակայն բուն Բարեկենդանի հիմնական խորհուրդը շարունակում է մնալ դրախտային վայելչությունը, մարդու ստեղծման օրրանն ու ճշմարիտ հայրենիքը, որի կորուստը Քրիստոսի փրկագործության շնորհիվ անդառնալի չէ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան