Իշխանության որդեգրած քաղաքականությամբ՝ կունենանք ոչ թե խաղաղություն, այլ` կապիտուլյացիա. Բաղդասարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է 1996-1997թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչության պետ, քարտեզագետ, քաղաքական մեկնաբան ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

«ԻՐԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՈՒՆԵՆԱԼ ՄԻԱՅՆ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ»

Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցների ժամանակ հաճախ է ասում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Իրականում այստեղ Հայաստանն ունի՞ իր շահերը, թե՞ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հենվելը հօգուտ է միայն Ադրբեջանին:

— Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ինքը չի ընդունում դա, որովհետեւ հարցը միայն տարածքային ամբողջականություն ճանաչելը չէ, դա հիմնված է շատ կոնկրետ քարտեզների վրա, իսկ Ադրբեջանn այդ քարտեզները չի ընդունում եւ իր հռետորաբանությամբ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, ընդ որում` շատ կոնկրետ պահանջներ: Այնպես որ այդ ճանաչման արդյունքն ինչ-որ արժեք կունենար, եթե Ադրբեջանը նույնպես ընդուներ, բայց քանի որ դա չկա, Հայաստանի այդ դիրքորոշումը միայն Ադրբեջանին է ինչ-որ հնարավորություններ տալու եւ ոչ Հայաստանին:

— Ալիեւն իր հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է, որ եթե տեսնի Հայաստանը վերազինվում է՝ ռազմական գործողություն կսկսի, նա վերահաստատել է Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան միջանցքի իր պահանջը եւ բացառել ՀՀ տարածքից՝ ռազմավարական նշանակության բարձունքներից իր զորքերի դուրսբերումը: Նա նաեւ մերժել է խորհրդային զինվորական վերջին քարտեզների վրա հիմնված սահման գծելու Փաշինյանի առաջարկը՝ շեշտելով, որ ավելի շատ հակված է խոսել խորհրդայնացման ավելի վաղ շրջանների քարտեզների մասին: Եվ մինչ Ալիեւն օգտագործելով բոլոր լծակները` սպառնում է Հայաստանին նոր պատերազմով, Փաշինյանը խոսում է խաղաղությունից: Հայաստանը պաշտոնական մակարդակով ի՞նչ պատասխան պետք է տար այս ամենին:

— Այն քաղաքականությունը, որը իրականացնում են Հայաստանի իշխանությունները, դրա արդյունքում մենք չենք ունենալու իրական խաղաղություն, այլ ունենալու ենք իրական կապիտուլյացիա: Հետեւաբար, խոսել խաղաղության օրակարգի մասին այս տրամաբանությամբ ճիշտ չէ եւ անընդունելի է: Իրական արժանապատիվ խաղաղություն հնարավոր կլինի ունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը միջոցներ գեներացնի եւ վճռականություն ունենա պաշտպանել իր արժանապատվությունը ու խաղաղությունը, այդ դեպքում միայն կլինի իրական խաղաղություն: Ցավոք, Հայաստանի այսօրվա իշխանությունների պայմաններում դա իրատեսական չէ, որովհետեւ նրանք ակնհայտորեն որդեգրել են որեւէ դեպքում չդիմադրելու քաղաքականություն, ինչի հետեւանքով կունենանք ոչ թե խաղաղություն, այլ կապիտուլյացիա:

«ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՎՐԱ»

— Արդյո՞ք միջազգային կառույցները այստեղ անելիք չունեն, երբ Ալիեւի հայտարարությունները կոնկրետ սպառնալիք են հայոց պետականությանը եւ բանակաշինությանը:

— Ալիեւի հայտարարությունը բացարձակ անհեթեթ է միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց միջազգային հանրությունն այս դեպքում չպետք է բավարարվի միայն դատապարտող, խիստ հայտարարություններով, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանն ընդհանրապես թքած ունի միջազգային իրավունքի եւ նորմերի վրա: Եվ եթե միջազգային հանրությունը նպատակ ունի իսկապես կանխելու դա, ապա խնդիր ունի օր առաջ ոչ միայն կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ, այլեւ կոնկրետ քայլերով ամրացնել Հայաստանի պաշտպանողականությունն այնպես, որ Ադրբեջանը հնարավորություն չունենա իրականացնել այդ սպառնալիքները: Մենք շատ լավ գիտենք, թե միջազգային հանրությունը ինչպես է վարվում, երբ իր անդամներից մեկի նկատմամբ նման ագրեսիա է կիրառվում: Օրինակ, մենք դա տեսել ենք, երբ Իրաքը հարձակվեց Քուվեյթի վրա, թե ինչպես ժամերի ընթացքում ամերիկյան ռազմանավերը մտան Պարսից ծոց եւ սկսեցին ռմբակոծել Իրաքը: Մենք տեսել ենք, թե ինչպես է նույն այդ միջազգային հանրությունը Կոսովոյի հակամարտության դեպքում գործում: Այսինքն, ցանկության դեպքում միջազգային հանրությունը կարող է չբավարարվել հայտարարություններով եւ իրական աջակցություն ցույց տալ կանխելու համար ագրեսիան: Մեր դեպքում անընդունելի կլինի, եթե ընդամենը դա բանավոր դատապարտող հայտարարությունների տեսքով լինի, էլ չենք խոսում Հայաստանի գոնե փաստաթղթով դաշնակիցների մասին, որոնցից նույնպես մենք պետք է ունենայինք շատ կոշտ, հստակ պարզաբանումներ, որ Հայաստանի դեմ որեւէ ագրեսիա անմիջապես շատ կոշտ հակազդեցություն կունենա:

— Ալիեւը շարունակում է պնդել, որ Հայաստանի տարածքով ինքը պետք է միջանցք ստանա: Ըստ ձեզ` որքանո՞վ է իրատեսական, որ նրա այս պահանջը իրականություն կդառնա:

— Ես կարծում եմ, որ Հայաստանը որեւէ պարտավորություն իսկապես չունի միջանցք տրամադրելու: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները այդ ուղղությամբ իրականում ստվերային բանակցությունների մեջ են եւ կարող եմ եզրակացնել, որ բավականին մեծ է հավանականությունը, որ ինչ-որ միջանկյալ լուծում կգտնվի այնպես, որ ե՛ւ Հայաստանի իշխանությունները իրենց դեմքը փրկեն, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները: Այսինքն, որպեսզի փաստաթղթերով այդ ճանապարհը համարվի Հայաստանի տարածք, բայց Հայաստանը որեւէ վերահսկողություն չունենա, արդյունքում ե՛ ւ Հայաստանի իշխանությունները կարողանան ասել, թե տեսեք` մենք ոչ մի արտատարածքային միջանցք չտվեցինք, ե՛ւ Ադրբեջանը կարողանա ասել` տեսե՛ք , մենք այդ ճանապարհից օգտվում ենք, բայց հայկական որեւէ վերահսկողություն այնտեղ չկա: Կարծում եմ` տարբերակներից մեկն էլ այն է, որ նման միջանկյալ լուծում կարող է գտնվել, առավել եւս, որ ամիսներ առաջ հայկական կողմը այդպիսի ակնարկ արեց: Էկոնոմիկայի նախարարի շուրթերով հայտարարվեց, որ պատրաստ են քննարկել, որեւէ միջազգային հեղինակավոր կազմակերպությանը այդպիսի լիազորություններ տալ, որ այդ ճանապարհին հսկողություն իրականացնեն, խոսքը սահմանային եւ մաքսային հսկողության մասին է:

«ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, ԱՆՇՐՋԵԼԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՊԱՀՈՎԵԼ»

— Այդուհանդերձ, սահմանին ունենք զոհեր, վիրավորներ, սա լայնամասշտաբ ուժի կիրառման կվերածվի՞:

— Ուժ կիրառելն իրականում այդքան հեշտ չէ, եթե հեշտ լիներ, Ալիեւը վաղուց կկիրառեր, Ալիեւը շատ լավ հասկանում է, որ դրա դիմաց լուրջ ճնշումներ են լինելու եւ միջազգային օրենքների կոպիտ ոտնահարման համար շատ մեծ գին է վճարելու:

— Անդրադառնանք նաեւ Սահմանադրության փոփոխությանը. որքանո՞վ է այս ընթացքում Ալիեւի հերթական պահանջը կատարելը կարեւոր Հայաստանի համար:

— Կարծում եմ, որ Ալիեւի նպատակը չէ, որ Հայաստանի իշխանությունները փոխեն ՀՀ Սահմանադրությունը: Նրանց նպատակն է, որպեսզի Հայաստանի իշխանությունները չփոխեն Սահմանադրությունը, եւ Ադրբեջանը դա ներկայացնի, որպես Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունների առկայության ապացույց ու հարեւանների նկատմամբ տարածքային հավակնությունների ապացույց: Ըստ իս, իրականում նրանց նպատակը դա է, որովհետեւ ամբողջ աշխարհում շատ լավ հասկանում են, որ, այսպես ասած, անշրջելի երաշխիքներ որեւէ փաստաթղթով հնարավոր չէ ապահովել: Ի վերջո, եթե անգամ Սահմանադրություն փոխվի, 10 տարի անց, 30 տարի անց որեւէ նոր իշխանություն կարող է պարզապես այդ թուղթը պատռել: Այնպես որ, մենք պետք է հասկանանք` ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները նման պահանջ ներկայացնում եւ ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այդքան գովազդում դա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում