«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Օ­րերս հաս­տատ­վել է 2022թ. ստեղծ­ված ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ծա­ռա­յութ­յան ա­ռանձ­նան­շա­նը: Զար­մա­նա­լիո­րեն այդ նշա­նի վրա բա­ցա­կա­յում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան պե­տա­կան զի­նան­շա­նը, ո­րը սո­վո­րա­բար դրվում է բո­լոր պե­տա­կան հիմ­նարկ­նե­րի, ա­ռա­վել եւս` ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ա­ռանձ­նան­շան­նե­րի վրա: Դ­րա փո­խա­րեն ՀՀ ար­տա­քին հե­տա­խու­զութ­յան ծա­ռա­յութ­յան ա­ռանձ­նան­շա­նի կենտ­րո­նա­կան մա­սում տե­ղադր­ված է աչք, ին­չը, ինչ­պես հայտ­նի է, մա­սո­նա­կան ա­մե­նա­տա­րած­ված նշան­նե­րից է: Այս­պի­սով, ՀՀ զի­նան­շա­նի փո­խա­րեն մեր երկ­րի ար­տա­քին հե­տա­խու­զութ­յան ճա­կա­տին դրվել է մա­սո­նա­կան նշան` զար­մա­նա­լիո­րեն ճշգրիտ ար­տա­հայ­տե­լով «նոր» Հա­յաս­տա­նի ի­րա­կա­նութ­յու­նը:

­Մեզ շա­րու­նա­կում է զար­մաց­նել ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ սար­սա­փե­լի վատ աշ­խա­տան­քը, ո­րի արդ­յուն­քում Ե­րե­ւա­նի փո­ղոց­նե­րը դառ­նում են ա­նան­ցա­նե­լի ա­ռա­ջա­ցած փո­սե­րի արդ­յուն­քում: Իսկ ճա­նա­պար­հա­յին գծան­շում­նե­րը պրակ­տի­կա­պես բա­ցա­կա­յում են: Դ­րան գու­մար­վում է Ե­րե­ւան­յան լճի ա­փե­րին կու­տակ­ված սար­սա­փե­լի կեղ­տը եւ հա­կա­սա­նի­տա­րա­կան վի­ճա­կը: Վի­ճա­կը զար­մա­նա­լիո­րեն նման­վում է 90-ա­կան­նե­րի սկզբին, սա­կայն այս հար­ցում նույն­պես կա­րե­լի էր չզար­մա­նալ, չէ՞ որ ՔՊ-ա­կան­նե­րը ՀՀՇ-ա­կան­նե­րի քա­ղա­քա­կան ժա­ռան­գորդ­ներն են:

ՀՀ արտ­գործ­նա­խա­րար ԱՐԱԲԱԹ ՄԻՐԶՈՅԱՆԻ ղե­կա­վա­րած ԱԳՆ պաշ­տո­նա­կան կայ­քից հե­ռաց­ված է «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հարց» բաժ­նի ամ­բողջ պա­րու­նա­կութ­յու­նը: Ընդ ո­րում, բա­ժի­նը հե­ռաց­ված է բո­լոր չորս լե­զու­նե­րով` հա­յե­րեն, ռու­սե­րեն, անգ­լե­րեն եւ ֆրան­սե­րեն: ԱԳՆ-ն այդ խայ­տա­ռա­կութ­յու­նը փոր­ձեց բա­ցատ­րել զար­մա­նա­լիո­րեն հենց այժմ ա­ռա­ջա­ցած տեխ­նի­կա­կան խնդիր­նե­րով: Մ­նում է զար­մա­նալ, որ նի­կո­լա­կան­նե­րը այս­քան ան­թա­քույց կա­տա­րում են Ա­լիե­ւի պա­հանջ­նե­րը եւ չեն մտա­ծում, որ դա­րե­դար նրանց ա­նուն­նե­րը մնա­լու են որ­պես հայ ժո­ղովր­դի ա­մե­նա­մեծ ու ա­մե­նա­ցայ­տուն դա­վա­ճան­ներ:

­Զար­մա­նա­լի բան տե­ղի ու­նե­ցավ Վ­լա­դի­կավ­կա­զում, որ­տեղ մի տղա­մարդ գնեց ՋԵՐՄՈՒԿ, որ­տեղ հան­քա­յին ջրի փո­խա­րեն լցված էր քա­ցախ: Արդ­յուն­քում տղա­մար­դը ստա­ցավ ներ­քին այր­վածք եւ հայտն­վեց հի­վան­դա­նո­ցում, իսկ քա­ղա­քի խա­նութ­նե­րից արգ­րա­վում են Ջեր­մու­կը եւ կար­գադր­ված է դա­դա­րեց­նել դրա վա­ճառ­քը, իսկ քա­ղա­քա­ցի­նե­րին խոր­հուրդ են տա­լիս չգնել եւ չխմել այդ հան­քա­յին ջու­րը մին­չեւ հար­ցի վերջ­նա­կան պար­զա­բա­նու­մը: Այն­պես որ զար­մա­նա­լի է, բայց այդ ջու­րը խմե­լուց ա­ռաջ խոր­հուրդ է տրվում նա­խե­ւա­ռաջ հոտ քա­շել եւ հա­մոզ­վել, որ դա քա­ցախ չէ:

­Զար­մա­նա­լի բա­ներ են շա­րու­նակ­վում կա­տար­վել օ­րե­ցօր քայ­քայ­վող եւ իբր թե դե­պի Եվ­րա­միութ­յուն գնա­ցող ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ: Այդ կոր­ծան­վող երկ­րի բարձ­րա­գույն իշ­խա­նութ­յան մեջ գրե­թե չեն մնա­ցել ուղ­ղա­փառ ուկ­րաի­նա­ցի­ներ: Նա­խա­գա­հը հրեա է, պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րը` ղրիմ­յան թա­թար, խորհր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նութ­յան ղե­կա­վա­րը` աբ­խազ: Օ­րերս բա­նա­կի գլխա­վոր հրա­մա­նա­տար ուկ­րաի­նա­ցի Զա­լուժ­նիի փո­խա­րեն նշա­նա­կե­ցին ազ­գութ­յամբ ռուս Սիրս­կիին, ո­րը ծնվել է Ռու­սաս­տա­նի Վ­լա­դի­միր քա­ղա­քում, եւ որ­տեղ ապ­րում են նրա ծնող­նե­րը, եղ­բայ­րը եւ ամ­բողջ հա­րա­զա­տութ­յու­նը: Այս զար­մա­նա­լի ի­րա­վի­ճա­կը կա­րե­լի է ներ­կա­յաց­նել դա­սագր­քե­րում, թե ի՞նչ է լի­նում երկ­րի հետ, երբ Ա­րեւ­մուտ­քի կազ­մա­կեր­պած հե­ղաշրջ­ման արդ­յուն­քում իշ­խա­նութ­յան են բեր­վում տվյալ երկ­րի հետ ոչ մի կապ չու­նե­ցող մար­դիկ: Իսկ մար­տի դաշ­տում զոհ­վում են հենց այդ երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րը: Ո՞ւմ հա­մար եւ ին­չի՞ հա­մար պարզ չէ:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան