«Հրապարակ». Վահան Քերոբյանին անհարգալից են վերաբերվել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահան Քերոբյանը երեկ կեսօրին Ֆեյսբուքում գրեց իր հեռանալու մասին, որից հասկացվեց, որ նա ինքնակամ չի հեռացել` հեռացրել են։ «Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլեւս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն 6 օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, 3 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 15-16 օգտագործված արձակուրդային օրերով»,-  գրել է նա:

Կառավարության մեր աղբյուրներին հարցրինք, թե ինչու է հեռանալու տեքստն այսքան էմոցիոնալ ստացվել: Պարզվում է՝ նրա նկատմամբ անհարգալից են վերաբերվել․ դիմում գրելու հրահանգը նա ստացել է ոչ թե վարչապետից, այլ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից: Ի դեպ, արդեն ավանդույթ է դառնում` Փաշինյանը հարկ չի համարում իր սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաներին բացատրել, թե ինչու չի ուզում այլեւս իրենց հետ աշխատել, հրահանգը փոխանցում է «չերեզով»:

Ըստ որոշ լուրերի, այդպես է վարվել նաեւ Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ Իսկ Քերոբյանի ազատումը փորձում են մտցնել էկոնոմիկայի նախարարության շուրջ ծավալված կոռուպցիոն պատմության ներքո, սակայն տեւական ժամանակ լուրեր կային, որ նման պահանջ են ներկայացրել իշխանության սորոսական փայատերերը: Ինքը՝ Քերոբյանը, պնդում էր, որ խոսք չի կարող գնալ կոռուպցիայի մասին, որ վարույթներից մեկով պետությունը վնաս չի կրել, մյուսով էլ գնահատման խնդիր կա, եւ այդ քրգործը վնասելու է ծրագրերի իրականացմանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում