«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սորոս պապիկի «ոսկեմազ լորաձագեր»-ը ոչ միայն ողողել են Հայաստանս, այլ՝ ի ամոթ բոլորիս, գրավում են բարձր պաշտոններ. Հակոբյան

Մշակութային
1988 թվականին «Գարուն» ամսագրում հրապարակվեց «Ավանդույթ եւ արդիականություն» վերնագրով Հակոբ Մովսեսի հոդվածը: (Հակոբ Մովսես, Ավանդույթ եւ արդիականություն, «Գարուն», 1988, թիվ 2, էջ 74-83։) 1989 թվականին նույն ամսագրում «Որպես հինգերորդ Ավետարան» վերնագրով հրապարակվում է բանաստեղծ Հակոբ Մովսեսի եւ քննադատ Թադեւոս Խաչատրյանի հոդվածը: (Հակոբ Մովսես, Թադեւոս Խաչատրյան, «Որպես հինգերորդ ավետարան», «Գարուն», 1989, թիվ 3, էջ 82-91։)
 
«Որպես հինգերորդ Ավետարան» հոդվածին հեգնանքով արձագանքում է հայ գրականագետ-քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Սերգեյ Սարինյանը «Ավետարան ըստ Հակոբ Թադեւոսի» հոդվածով՝ վերնագրի մեջ միատեղելով երկու հեղինակների անունները: (Սերգեյ Սարինյան, «Ավետարան ըստ Հակոբ Թադեւոսի», «Գրական թերթ», 1989, հուլիսի 21, թիվ 30։)
 
Գրեթե մեկ ամիս անց «Երեկոյան Երեւան» թերթում տպվում է բանաստեղծ՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Վահագն Դավթյանի հոդվածը «Նախ՝ շփոթի, ապա՝ շիլայի, իսկ վերջում՝ մաղձի մասին» («Երեկոյան Երեւան»,1989, օգոստոսի 22, թիվ 193): Ահա մի հատված Հակոբ Մովսեսի պոեզիայից, որը բերված է հոդվածում.
 
«Ուրեմն այսպես․ երեք գիշեր արեւելքում թուխս նստեցի պիսակավոր իմ բառերին։
Երեք գիշեր թեւս խաղաղ փռել էի իմ լռության նախշուն մարմար հավկիթներին,
Մինչդեռ սիրտս ծափծակելով դուրս եկան ի՜նչ, ի՜նչ ոսկեմազ լորաձագեր․․․»:
 
Վահագն Դավթյանը բավականին կոշտ իրոնիայով հեղինակին անվանում է ԹԽՍԱՄԱՅՐ, միաժամանակ հեգնելով ԱՐՈՒ ԼՈՐԻ թուխս նստելը:
Այսօր սորոս պապիկի «ոսկեմազ լորաձագեր»-ը ոչ միայն ողողել են Հայաստանս, այլ՝ ի ամոթ բոլորիս, գրավում են բարձր պաշտոններ... Հակոբ Մովսեսն էլ՝ վերաճառելով վարչապետին, հայտարարում է հարցազրույցի ընթացքում՝ որն, ի դեպ, հեռարձագվում է ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքացիներից ստացված հարկերի շնորհիվ, որ ԱՐԱՐԱՏ լեռը ՀԱՅԵՐԻՆԸ ՉԷ ու պետք է պրագմատիկ լինել: Ո՞վ է՝ սրանց ի պատասխան, արձագանքելու...», - գրել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան