«Փաստ». Փաշինյանը «լազեյկաներ» է փնտրում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ նշել էինք, որ նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ հնարավոր չի լինի անհրաժեշտ քանակի «Այո» ապահովել, ուստի իր թիմի «իրավաբանական համայնքին» հանձնարարել է գտնել «լազեյկաներ»՝ հանրաքվեի «շեմը» փոխելու համար:

Բանն այն է, որ ըստ գործող Սահմանադրության, «հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը»։

Քանի որ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ 2021 թ. տվյալների, մոտ 2,6 միլիոն է, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ապահովել մոտ 650 հազար ձայն, ինչը պարզապես ոչ միայն անիրատեսական է, այլև անհնար: Բանն այն է, որ Gallup-ի վերջին հարցումներով, մեր քաղաքացիների 38,1 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, իսկ 34,2 %-ի կարծիքով՝ որոշ դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չեն վերաբերվում ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին:

Մյուս կողմից՝ Փաշինյանը հասկանում է, որ իր վարկանիշը շատ ցածր է. նույն հարցումներով, նրան չի վստահում հարցվածների ավելի քան 66 տոկոսը: Ահա, այս թնջուկն էլ ուզում է լուծել Փաշինյանը: Հաշվի առնելով, որ «շեմ» սահմանող սահմանադրական նորմը փոփոխության ենթակա է միայն հանրաքվեով, «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը, «լազեյկաներին» զուգահեռ, քննարկում է մեկ այլ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական ներգրավել թե՛ վարչական ռեսուրսը, թե՛ բոլոր քպականներին:

Բայց այստեղ էլ խնդիր կա. ճիշտ է, ՀՀ Սահմանադրությունում որպես հանրաքվե անցկացնելու արգելք նշվում է միայն ռազմական կամ արտակարգ դրությունը, սակայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում հավելվում է, որ հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սկզբի համար իշխանություններն ուզում են այս արգելքը վերացնել և համապատասխան փոփոխություն անել «Հանրաքվեի մասին» օրենքում:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ամեն ջանք փորձելու է ներդնել՝ թշնամական երկրի ղեկավարի պահանջը կատարելու և նոր Սահմանադրությունն «անցկացնելու» համար, որն արդեն շատերի կողմից որակվել է որպես հակազգային ու հակապետական»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում