«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչու է ձերբակալվել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենը. նոր մանրամասներ

Քրեական

Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանին երեկ՝ փետրվարի 16-ին մեղադրանք է ներկայացվել. նա ձերբակալվել է: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտոի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ քրեական վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել է Բիշարյանը, նախաձեռնվել է դեռևս նախորդ տարի և վերաբերվում է գնումների գործընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումներին: Խոսքը մասնավորապես՝ պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման նպատակով դեռևս երեքուկես տարի առաջ կնքված կասկածելի գործարքի մասին է, որին NEWS.am-ն անդրադարձել է իր հրապարակումներում:

 

Մասնավորապես «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2020թ. դեկտեմբերին ռազմական դրությամբ պայմանավորված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի ձեռքբերման նպատակով մրցույթ էր հայտարարել, որի արդյունքում 295,8 մլն դրամի պայմանագիր էր կնքել լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի ներմուծմամբ և մատակարարմամբ զբաղվող «Մեդիսար» ՍՊԸ–ի հետ։ NEWS.am-ը հետաքննության արդյունքում բարձրաձայնել էր պատերազմի զոհերի մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննություններին առնչվող մատակարարման արդյունքում հնարավոր գերշահույթի ապահովման մասին և դեռևս 2021թ. իրավապահ մարմիններին հորդորել էր ուսումնասիրել գնման գործընթացը՝ պարզելու, թե որքանով են արդյունավետ ծախսվել պետական միջոցները, արդյոք պաշտոնատար անձինք որևէ առնչություն ունե՞ն գործարքից ստացված շահույթի հետ, արդյոք գործ ունե՞նք պետական միջոցների վատնման ենթադրյալ դեպքի հետ, թե՞ ոչ։

Չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվի նաև առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, քանի որ հիշյալ գնման գործընթացը տեղի է ունեցել նրա պաշտոնավարման ընթացքում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան