«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այսպիսին դուք մեզ դեռ չեք տեսել. Կարապետյան եղբայրները՝ ռեալիթի շոում

Մշակութային
Հետաքրքիր, անսպասելի, էքստրեմալ եւ, անգամ վտանգավոր, շքեղ ու գեղեցիկ, հարմարավետ ու բարձրաճաշակ` եւ այս ամենը համեմված անսպառ հումորով։ Շոումեններ դերասան, հաղորդավար Աշոտ Կարապետյանը եւ Արթուր Կարապետյանը բլոգային ոլորտում ունեցած իրենց համարձակ եւ թեժ նախագծերը որոշել են ընդլայնել՝ իրենց երկրպագուներին եւ սոցցանցերում ունեցած հազարավոր հետեւորդներին ներկայանալով նաեւ հեռուստաեթերով:

«Իրավունք»-ի հետ զրույցում ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ հեռուստատեսային նախագիծն իր բնույթով լինելու է ժամանցային ռեալիթի-շոու:  Կարապետյան եղբայրները փետրվարի 22-ից կլինեն ATV հեռուստատեսության երեկոյան եթերում:

«Եթերում լինելու ենք զույգերով՝ ես եւ ընկերուհիս՝ երգչուհի, դերասանուհի Լիլիթ Համբարյանը, իսկ եղբորս՝ Արթուր Կարապետյանի զույգը լինելու է դերասանուհի, երգչուհի Աննա Գրիգորյանը: Հաղորդման ընթացքում զույգերը մրցելու են: Ըստ հաղորդման կանոնների, զույգերից մեկն ամբողջ մեկ օրը պետք է անցկացնի ժամանց՝  40 հազար դրամով: Իսկ երկրորդ զույգը կարող է ծախսել անսահմափակ միջոցներ, որոնք պահվում են ոսկե քարտի վրա: Որոշելու համար, թե նրանցից որ զույգը կապրի միլիոնատերի պես եւ ինչ ուզում է կարող է իրեն թույլ տալ, եւ որը՝ կսովորի խնայել, զույգերն ամեն անգամ կմրցակցեն»,- սպասվող ռեալիթի շոուի մասին փակագծեր բացեց Աշոտ Կարապետյանը:

Եղբոր խոսքին ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ հավելեց, որ հաղորդումը լինելու է դինամիկ, ներկայացնելու են, թե ինչպես կարելի է ակտիվ ժամանց կազմակերպել՝ մատչելի ու բովանդակալից:

«Հաղորդումն ինֆորմացիոն բնույթ էլ է կրելու: Լինելու ենք 40 րոպե եթերում եւ յուրաքանչյուր թողարկման ժամանակ ամեն մի զույգին կտեսնեք 5-6 տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում: Այն, ինչ մենք ամեն օր տեսնում ենք համացանցում եւ արագ տեղեկատվությունը վերցնում՝ տեսողական առումով, նույնը հիմա փորձում ենք իրականացնել հեռուստաեթերով:  Մի խոսքով՝ Ա-ից Բ անցումը չենք ձգելու, կարճ եւ կոնկրետ ներկայացնելու ենք այն ամենն, ինչը հետաքրքիր կլինի հեռուստադիտողին», - ընդգծեց Արթուր Կարապետյանը:

Ի դեպ, Կարապետյան եղբայրները, որոնք մշտապես հանդես են եկել նաեւ տարբեր գովազդային հոլովակներում եւ հանրությանը ներկայացել ամենատարբեր իրավիճակներում եւ ոճերում, վստահեցնում են, որ ռեալիթի շոուի ժամանակ լինելու են ծայրահեղությունից՝ ծայրահեղություն:

«Հեռուստադիտողը կտեսի մեզ այնպիսի իրավիճակներում եւ այնպիսի վայրերում, որտեղ անձամբ ես կյանքում երբեք չեմ գնացել, չեմ էլ ցանկացել լինել, բայց հաղորդման ժամանակ կլինենք: Հետեւապես, կլինեն կտրուկ փոփոխություններ, այդ թվում եւ մեր պահելաձեւում՝ կապված, թե որտեղ կհայտնվենք տարբեր նկարահանումների ժամանակ: Այնպես որ, կլինեն բացահայտումներ ինչպես մեզ, այնպես էլ հեռուստադիտողների համար»,- պատմեց Աշոտ Կարապետյանը:

Արթուր Կարապետյանը նաեւ նշեց, որ եթե Աշոտ Կարապետյան ու Լիլիթ Համբարյան զույգը լինելու են ավելի ծանրակշիռ իրենց դրսեւորումներում, ապա ինքը եւ Աննա Գրիգորյանը հանդես կգան «ջահելությանը սրտամոտ» պահվածքով:

«Այսինքն՝ մեկս մյուսին լրացնելու ենք, դրանով հետաքրքիր լինելով թե՛ ամենաերիտասարդ, թե՛ հասուն հեռուստադիտողի համար: Նախապես ասենք, որ այս առումով ինտրիգների պակաս եւս չի լինի ռեալիթի շոուի շրջանակում»,-  խորհրդավոր ժպտում է Արթուր Կարապետյանը:

Նշենք, որ հաղորդման հեղինակները հենց իրենք են՝ Կարապետյան եղբայրները, բայցեւ ռեժիսոր ունեն՝ Վարշամ Սաֆրազյանը, իսկ պրոդյուսերական հարցերով զբաղվում են Արթուր Աղաբեկյանի հետ միասին: Նկարահանումները տեղի են ունենալու Հայաստանի սահմաններում, սակայն երկրորդ եթերաշրջանում արդեն կունենան այլ նորություններ, որոնց մասին դեռ եղբայրները փակագծեր չեն բացում:

«Ծավալուն աշխատանք է, բայց արդեն ունենք ձեւավորած լավ թիմ: Այս առումով շնորհակալ եմ հեռուստատեսության ողջ անձնակազմին: Սպասեք մեզ հեռուստաեթերում»,- եզրափակելով խոսքը՝ նշեց Աշոտ Կարապետյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան