Ինչ է սպասվում Ավդեեւկայից հետո

Վերլուծություն

Ա­սել, թե Մ­յուն­խե­նում Նի­կո­լի հետ հան­դի­պե­լով (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=276775&l=am), Ա­լիե­ւը հենց այս պա­հին ո­րո­շեց տե­ղա­փոխ­վել ա­րեւմտ­յան դաշտ, քիչ հա­վա­նա­կան է թվում` մեկ էա­կան հան­գա­ման­քից ել­նե­լով: Ի­րա­վի­ճա­կը, որն այս պա­հին կա ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին, Ա­լիե­ւի նման կտրուկ քայ­լի դեպ­քում կա­րող է շատ լուրջ հե­տե­ւանք­նե­րի հան­գեց­նել:

­Ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով Ուկ­րաի­նա­յում, Ավ­դեեւ­կա­յի հանձ­նու­մից հե­տո, այս ի­րա­վի­ճակն է: Ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րը տե­ղե­կաց­նում է. «Մեր աղբ­յու­րը հայտ­նում է, որ Գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար Սիրս­կին հրա­ման է տվել` դուրս գալ Ավ­դեեւ­կա­յից միայն մեկ պատ­ճա­ռով: Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը սկսել էին ինք­նու­րույն հե­ռա­նալ: Բայց, ա­ռա­ջին հեր­թին, 3-րդ գ­րո­հա­յին` «Ա­զով» «է­լի­տար» գու­մար­տակն ին­քը ո­րո­շեց լքել Ավ­դեեւ­կա­յի ներ­սում եւ կոք­սի գոր­ծա­րա­նի դիր­քե­րը, քա­նի որ այն­տեղ գտնվե­լը մա­հա­ցու էր, կար­ծես թա­կար­դում։ Գլ­խա­վոր շտա­բի եւ Բան­կո­վա­յի հա­մար շոկ էր, որ ոչ ոք չմնաց մինչեւ վերջ պայ­քա­րե­լու: Զին­վոր­ներն ընտ­րել են կյան­քը՝ հա­նուն Զե­լենս­կու եւ ն­րա շրջա­պա­տի քա­ղա­քա­կան շա­հե­րի զոհ­վե­լու փո­խա­րեն: Հ­րա­մա­նը Սիրս­կու հա­մար պար­տադր­ված մի­ջոց էր՝ գո­նե ցույց տա­լու հա­մար, թե իբր բա­նա­կում ապս­տամ­բութ­յուն կամ պա­ռակ­տում չի ե­ղել, որ ա­մեն ինչ ծրագր­ված է»:

­Սա սպա­սե­լի էր եւ վկա­յում է պարզ ցու­ցի­չի մա­սին. ուկ­րաի­նա­կան բա­նա­կի ոչ միայն ու­ժե­րը, այլ որ էլ ա­վե­լի կա­րե­ւոր է, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վի­ճա­կը շատ ցածր է: Ա­վե­լին, մեկ ու­շագ­րավ փաս­տի մա­սին է հայտ­նում ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րը. «Ըստ տա­րած­ված լու­րե­րի, մի շարք ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հրա­մա­նա­տար­ներ բա­նակ­ցել են ռուս­նե­րի հետ՝ Ավ­դեեւ­կա­յից դուրս գա­լու հա­մար…»: Թե ինչ պայ­ման­նե­րով, դա հար­ցի մի կողմն է: Բայց ե­թե զին­վո­րա­կան­նե­րի մի մա­սը սկսում է փախ­չել, մի մա­սը՝ լե­զու գտնել ռուս­նե­րի հետ՝ ան­հու­սա­լի վի­ճակ­նե­րում մին­չեւ վերջ Զե­լենս­կու ա­թո­ռի եւ ա­մե­րիկ­յան շա­հե­րի հա­մար կռվել-մեռ­նե­լու փո­խա­րեն, ա­պա դա Կիե­ւի հա­մար ար­դեն շատ լուրջ է: Ըստ աղբ­յու­րի. «Հի­մա Զե­լենս­կու օ­ֆի­սում փոր­ձում են այս ա­մե­նը քննել, Ավ­դեեւ­կա­յի հրա­մա­նա­տար­նե­րին պատ­ժել: Բայց հաս­կա­նում են, որ հենց այդկերպ էլ ա­վե­լի կնպաս­տեն նման մի­տում­նե­րի տա­րած­մա­նը ողջ բա­նա­կում: Իսկ հրա­մա­նա­տար­նե­րը կա­րող են հրա­պա­րա­կա­յին հե­տապն­դում­նե­րի դեպ­քում այն­պի­սի դե­տալ­ներ ջրի ե­րես հա­նել, որ դրա­նից հե­տո Զե­լենս­կուն հնա­րա­վոր է, որ մնա միայն երկ­րից փախ­չե­լու տար­բե­րա­կը: Իսկ ե­թե հրա­մա­նա­տար­նե­րին չպատ­ժեն, ա­պա նույնկերպ վար­վե­լու հե­ռան­կա­րը շատ գայ­թակ­ղիչ  կդառ­նա մ­յուս բո­լո­րի հա­մար»:

­Գու­մա­րած, սկսել է ակ­տի­վա­նալ ներ­քին ընդ­դի­մութ­յու­նը: Եվ ա­մե­նա­մեծ խնդի­րը՝ Ավ­դեեւ­կա­յով ա­մե­նե­ւին էլ ա­մեն ինչ չի ա­վարտ­վում: Ան­գամ The New York Times-ն­ է նման ի­րա­վի­ճակ տե­սել.

«­Ռու­սա­կան զոր­քե­րը ա­ռաջ են շարժ­վում միան­գա­մից հինգ ուղ­ղութ­յուն­նե­րով՝ Ավ­դեեւ­կա­յի, Մա­րինս­կի, Ռա­բո­տի­նո­յի, Բախ­մուտ  եւԿ­րե­մենս­կի… Ռու­սաս­տա­նը Մա­րիու­պո­լի շրջա­նում կու­տա­կել է մինչեւ 40 հա­զար «սվին», մոտ 110 հա­զար` Կուպ­յանս­կի  եւ Լի­մա­նի տա­րած­քում»: Ի­հար­կե, «մի փոքր» սխալ­վում է ա­մե­րիկ­յան լրատ­վա­մի­ջո­ցը: Ռու­սաս­տանն ար­դեն իսկ մասշ­տա­բա­յին գոր­ծո­ղութ­յուն­ներ է ի­րա­կա­նաց­նում ոչ թե միայն Ռա­բո­տի­նո­յի, այլ ողջ հա­րա­վա­յին ուղ­ղութ­յամբ՝ Կա­մենս­կից մին­չեւ Ուգ­լե­դար: Դո­նեց­կի հատ­վա­ծում՝ Ավ­դեեւ­կա­յի ուղ­ղութ­յու­նից զատ, հար­ձա­կում­ներ են ըն­թա­նում Պո­բե­դա-­Նո­վո­մի­խայ­լով­կա հատ­վա­ծում, որն Ուգ­լե­դա­րի հա­մար թի­կուն­քա­յին գո­տի է: Մասշ­տա­բա­յին հար­ձա­կում է նաեւ Չա­սով Յա­րի ուղ­ղութ­յամբ, դրա­նից մի փոքր հյու­սիս՝ Սե­ւերս­կը կա­րող է օ­ղա­կում հայտն­վել: Ա­վե­լի հյու­սիս Լի­մա­նի եւ Կուպ­յանս­կի ուղ­ղութ­յուն­ներն են: Կան նաեւ տվյալ­ներ Բր­յանս­կում՝ Խար­կո­վի ուղ­ղութ­յամբ ռուս­նե­րի մեծ կու­տա­կում­նե­րի մա­սին: Վեր­ջա­պես, Բե­լա­ռու­սի ուղ­ղութ­յու­նը ոչ մե­կը չեղ­յալ չի հա­մա­րել: Բայց, ա­մեն դեպ­քում, ա­մե­րիկ­յան լրատ­վա­մի­ջո­ցը պնդում է, որ ռուս­նե­րը մեծ ու­ժեր ու­նեն հա­րա­վում, կան Ավ­դեեւ­կա­յում ու­ժեր, մեծ զորք կա Չա­սով Յա­րի ուղ­ղութ­յամբ, ա­պա, է­լի ըստ ա­մե­րի­կա­ցի­նե­րի՝ Կուպ­յանսկ-­Լի­մա­նում: Այ­սինքն, այդ ուղ­ղութ­յուն­նե­րից  յու­րա­քանչ­յու­րում, մի­գու­ցե նաեւ բո­լո­րում միա­ժա­մա­նակ ռուս­նե­րը կա­րող են անց­նել մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման, ո­րը կան­խա­տե­սե­լու շուրջ ուկ­րաի­նա­կան եւ ա­րեւմտ­յան փոր­ձա­գետ­ներն ու մաս­նա­գետ­նե­րը հի­մա «գլուխ են ջար­դում»: Այն դեպ­քում, երբ Ավ­դեեւ­կա­յում նո­րից «քամ­վե­ցին» ուկ­րաի­նա­կան ռե­զերվ­նե­րը, այդ թվում՝ է­լի­տար ու­ժե­րը, իսկ ուկ­րաի­նա­կան ներ­քա­ղա­քա­կան հար­թութ­յու­նում սկսում են ի­րար ու­տել: Ուկ­րաի­նա­յում զենք-զի­նամ­թեր­քի էա­կան պա­կաս է, իսկ ա­հա ռու­սա­կան ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յու­նը մտել է վե­րել­քի փուլ:

Ա­հա, հենց այս ծան­րա­գույն վի­ճա­կի եւ սպա­սե­լիք­նե­րի մա­սին է ա­ղա­ղա­կում New York Times-ը, այ­սինքն՝ հենց այս տրա­մադ­րութ­յուն­ներն են Ա­րեւ­մուտ­քում: Ընդ ո­րում, այդ տրա­մադ­րութ­յուն­նե­րը դար­ձան Մ­յուն­խե­նի գա­գա­թա­ժո­ղո­վի հիմ­նա­կան ե­րանգ­նե­րից մե­կը, եւ դա նույն Մ­յուն­խե­նում գտնվող Ա­լիե­ւը, մի­գու­ցե նաեւ Նի­կո­լը չտես­նել չէին կա­րող: Եվ որ նման ի­րա­վի­ճա­կում Ա­լիե­ւը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղ­ղութ­յուն կփո­խի, քիչ հա­վա­նա­կան է, ե­թե ոչ՝ ան­լուրջ: Իսկ Նի­կո­լը հա­զիվ խո­սում է` «ռուս­ներն Ուկ­րաի­նա­յում մեր դաշ­նա­կից­նե­րը չեն» ո­ճով:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում