«Հրապարակ». Փաշինյանը հրահանգել է արցախցի գործիչներին «ասֆալտին փռել», շոուներ բեմադրել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների վերջին օրերի ակտիվությունը՝ ՀՀ ԱԺ եւ Արցախի պատգամավորների գաղտնի նիստերը, հանրահավաքներին ելույթները, լրջորեն անհանգստացրել է ՀՀ իշխանություններին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ  Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել, զրկել պետական մեքենաներից, թիկնազորից։

Նախօրեին ոչ միայն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահին աղմուկով բերման ենթարկեցին, այլեւ Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցագիր ուղարկեց նրան՝ ներկայանալու պահանջով։ Թե ինչ քրեական գործի շրջանակներում են հրավիրել, կոմիտեի խոսնակն ասաց՝ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։

Մինչդեռ, մեր տեղեկություններով, որեւէ վարույթ հարուցված չէ: Շահրամանյանի փաստաբանն ասում է, որ քննում են նրա դիմումը` ուղղված Վարդապետյանին, որը վերաբերում է Արցախին տրամադրված պետական միջոցների յուրացման մասին հրապարակումները քննելուն եւ կասկածները փարատելուն:

Սակայն նման վարույթ եւս չկա: Իրականում նպատակն արցախցիներին զսպելը, վախեցնելն է, որ դուրս չգան պայքարի: Մեր աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերից ի վեր քննչական մարմիններ արցախցի տարբեր պաշտոնյաների, ակտիվ գործիչների են հրավիրում` «բացատրական» աշխատանքներ են տանում, փորձելով  կանխել արցախցիների հնարավոր ակտիվությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում