«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կառավարական համերգներին չեմ մասնակցում, հարկերը վճարում եմ․ Սոնա Շահգելդյան

Մշակութային

Փետրվարի 23-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է հարկվեն նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչները։

«Ո՞նց կարող է այդպես լինել, որ չվճարեն, չվճարելու դեպքում էլ՝ օրենքով սահմանված պատասխանատվության հասնեն։ Նույն օդանավակայանի ճանապարհն ասեմ, ասում են՝ դե, գնացել ենք, Լոս Անջելեսում համերգ ենք տվել, բա որտեղի՞ց եք մեկնել Լոս Անջելես, ի՞նչ ճանապարհով եք գնացել։ Դե ուրեմն Հայաստանում աշխատած, հարկ վճարածների հաշվին ստեղծված ճանապարհից մի օգտվեք, կողքի մերձդաշտյա ճանապարհով, հնձեք այդ եղեգները ու այդպես գնացեք, հասեք օդանավակայան։ Այս ի՞նչ վերաբերմունք է ընդհանրապես․․․»։

168․am-ի ետ զրույցում Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) ասել է, որ հարկերը պարտաճանաչ վճարում է։

«Ես լսել եմ իր հայտարարությունը «խոպանչիների» հետ կապված, բայց շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված՝ չեմ լսել։ Ինչ վերաբերում է հարկերին, ապա հենց ամենասկզբից էլ ասել են, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկվեն։ Միանշանակ կողմ եմ հարկ վճարելուն։ Բայց այլ հարց է, որ մենք գնում ենք որևէ երկիր, միջոցառման մասնակցում, հարկ ենք վճարում, վերադառնում ենք Հայաստան, ու կրկին ասում են՝ հարկ վճարե՛ք։ Տարբեր միջոցառումների կազմակերպիչները, այսինքն՝ հրավիրող կողմն արդեն որոշակի հարկեր մեր պայմանավորված հոնորարից վճարում է։ Այսինքն՝ չստացվի այնպես, որ և՛ այնտեղ եմ վճարելու հարկ, և՛ Հայաստանում»,- նշել է Մհեր Արմենիան։

Երգչուհի Սոնա Շահգելդյանը նույնպես ասել է, որ պարտաճանաչ հարկ վճարող է և այդ հայտարարությունը չի կարող իրեն վերաբերել։

«Հայաստանում գտնվելով ու օրենքը հարգելով՝ իմ հարկերը վճարում եմ, ուրիշների հետ ես կապ չունեմ։ Ինձ հետ կապված որևէ բան չի կարող լինել, որովհետև ինքս պարտաճանաչ հարկ վճարող եմ՝ իմ երգից ու երգարվեստից։ Որպես ժողովրդի կողմից սիրված երգչուհի՝ ես իմ տեղում եմ, պետական որևէ միջոցառման չեմ երգում, կառավարական համերգներին չեմ մասնակցում։ Իսկ եթե ունենում եմ համերգ, ապա օրենքով գնում ու հարկերը վճարում եմ»,- նշել է երգչուհին։

Հարցին՝ ինչո՞ւ կառավարական ու պետական համերգներին չի մասնակցում, Սոնա Շահգելդյանը պատասխանել է, որ հարկ չի համարում մասնակցել, թող ուրիշ երգիչ-երգչուհիներ մասնակցեն։

«Լավն ու վատը չեմ ասում, իմ տեսակետն եմ ասում։ Ես շատ դեպքերում բարեգործական հիմունքներով եմ երգում, մնացածի հետ գործ չունեմ։ Իմ ժողովուրդն ինձ սիրում է՝ որպես երգչուհի Սոնա Շահգելդյան, ես իմ հերոսների, զինվորների մայրերի կողքին եմ, սա ինձ համար ամենապատվաբեր բանն է»,- եզրափակել է Սոնա Շահգելդյանը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան