«Ամուսնական անհավատարմությունն ամուսնալուծության պատճառներից մեկն է». Կարինե Կոյումջյան

Արխիվ 16-20

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօրվա մամլո ասուլիսում ներկայացրեց Հայաստանում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների քանակի մասին տվյալներ: Կույումջյանի խոսքով՝ անկախության առաջին տասնամյակում ունեինք ամուսնությունների թվի կտրուկ նվազում, իսկ հաջորդ տասնամյակում ամուսնության ավելացում: «Ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշը եղել է 2011 թվականին՝19706 դեպք, 2012 թվականին՝ 19 հազար, իսկ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում ունենք ամուսնությունների թվի նվազում: 2016 թվականի ցուցանիշը՝16912 դեպք»,- ասաց Կույումջյանը: Ներկայացնելով ամուսնալուծությունների վերաբերյալ տվյալներ՝ Կույումջյանը նշեց, որ ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը (4496) գրանցվել է 2014 թվականին: Նրա խոսքով՝ 2015-2016 թվականներին նվազել են ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը:

Որո՞նք են ամուսնալուծությունների հիմնական պատճառները` չմտածված ամուսնություն, նյութական անբավարար միջոցներ,  ամուսնական անհավատարմություն, վատ սովորություններ, արտագնա աշխատանք,  խանդ: «Ծնողների եւ հարազատների հետ վատ հարաբերությունների պատճառով   ամուսնալուծությունների մեկ տոկոս է»,- ասաց  Կ. Կույումջյանը:

Ամուսնալուծվող զույգերի մեծ մասը 20 եւ ավելի համատեղ կյանքով ապրածներն են: ԱՊՀ երկրների համեմատ` Հայաստանում  5 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծությունների թիվը 24% է, իսկ Ադրբեջանում, Բելառուսում, Ղրղզստանում` 38%:  

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը ներկայացրեց տվյալներ ամուսնության տարիքի մասին: «Եթե  մի քանի տարի առաջ տղամարդկանց միջին տարիքը 25,5 տարեկանն էր, ապա հիմա 29,4 տարեկանն է: Կանանցը 22 տարեկանն էր առաջ, հիմա արդեն` 26,2 տարեկանը»,- մանրամասնեց տիկին Կոյումջյանը: 

Ասուլիսի մյուս բանախոս,  փաստաբան Տիգրան Սարուխանյանն էլ կարեւորեց ամուսնությունների գրանցված լինելն ու ամուսնական պայմանագիրը: Այդ ամենն իրեն զգացնել է տալիս  ամուսնալուծության ժամանակ, երբ գույքի բաժանման հարց է  առաջանում: 

«Իրավունք»-ի հարցին` ԱՎԾ-ը վիճակագրական տվյալներ ունի՞ այլազգիների հետ ամուսնության դեպքերի մասին, բանախոսը բացասական պատասխանեց. «Մինչ այժմ չենք ունեցել, բայց այս տարի արդեն կունենանք: Բայց կարծում եմ, աճի միտում կա: Իսկ համեմատական անցկացնելու համար դինամիկան պետք է նայենք»:

 

Սոնա Դավթյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում