«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է

Պատմական

Այսօր հայ մեծ զորավար Անդրանիկ Թորոսի Օզանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին` Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Նա անուրանալի ներդրում ու մասնակցություն է ունեցել Ազգային ազատագրական պայքարում`  ղեկավարել է հայդուկային խմբերը և ահուսարսափ  տարածել թշնամու շրջանում:

Նրա մուտքը Ազգային ազատագրական շարժում եղել է Սերոբ Վարդանյանի` Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատներով: Անդրանիկ Զորավարը ղեկավարել է 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները, կազմակերպել Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլի սպանությունը։  Անդրանիկ Օզանյանի մասնակցությունը ազգային ազատագրական պայքարին չի սահմանափակվում Հայաստանով: Նա իր անուրանալի դերն է ունեցել Բալկանյան պատերազմում: Օզանյանը 1912թ.-ին հայ կամավորներից կազմակերպել է վաշտ` մասնակցելով Բալկանյան պատերազմին:

Զորավարն արժանացել է 6 պարգևի` «Պատվո փլեգեոնի ասպետ», «Սուրբ Վլադիմիրի չորրորդ աստիճան», «Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաջին աստիճան», «Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճան», «Գեորգիևյան 2-րդ աստիճանի խաչ» և «Պատերազմական 2-րդ աստիճանի խաչ»:

1918 թ. մայիսի 16-18-ին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան զսպել է օսմանյան զորքերին: 1918 թ. մայիսի 25-28-ին Լոռվա ճակատամարտում Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որի արդյունքում թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ թողնել Լեռնային Լոռու մարզի մեծ մասը։

Մեծ է Անդրանիկի դերը Զանգեզուրի պաշտպանության գործում. հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը, սակայն քաղաքական վերադասավորումների հետևանքով նա հեռացավ Հայաստանից:

Կյանքի վերջին տարիներն Անդրանիկ Օզանյանն անցկացրել է ԱՄՆ-ում և մահացել 1927 թ. օգոստոսի 31-ին` թաղվելով Ֆրեզնոյի «Արարարտ» գերեզմանատանը:  1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000թ.-ին վերաթաղվել է ԵրևանիԵռաբլուր պանթեոնում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան