Նոր մշակույթ է, որը կարող է հեշտ չընդունվել և մեծ դժգոհություն առաջացնել․ «Խոպանչիներին հարկելու մասին» օրենքի հակառակ երեսը

Տնտեսություն

«Խոպանչիներին հարկելու մասին» պատկերավոր անվանումը ստացած նախագիծը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը համոզված է` նոր մշակույթ է, որը կարող է հեշտ չընդունվել և մեծ դժգոհություն առաջացնել: Գործատուների հանրապետական միության նախագահը համեմատում ու նկատում է` շատ երկրներ այդ մշակույթը կիրառում են` փորձելով միգրացիոն աշխատուժը կանոնակարգել, ինչը մեզ եւս անհրաժեշտ է: Աշխատանքային միգրացիան կանոնակարգելու նպատակով մեր երկիրն էլի մի քանի քայլ է ձեռնարկել` վիզաների հեշտացման գործընթացը ԵՄ-ի հետ, մի քանի երկրների  հետ աշխատուժի փոխանակման պայմանագրեր:

«Այս վերջին փոփոխությունները կկանոնակարգեն աշխատանքային միգրացիան` նաև բյուջեի համար եկամուտներ ապահովելով և շահագրգռելով գործատուին, որ ոչ թե միջինում 24,4% եկամտահարկ վճարի, այլ 13%, եթե ինքն է ամեն ինչ ձևակերպում և իր միջոցով է աշխատուժը տեղափոխվում այլ երկիր` աշխատելու համար, ասաց Մակարյանը:

Արդյո՞ք երկրորդ կողմ հանդիսացող երկրի դժգոհությունը չի հարուցի սա: Մակարյանը կարծում է, որ սա կարող է կանոնակարգվել այդ օրենքից բխող համաձայնագրերով, որոշումներով: Իսկ մինչ այդ Ռուսաստանի տնտեսության մեջ անորոշությունը շարունակվում է:

Արդյո՞ք այս փոփոխության հետեւանքով կարող է արտագնա աշխատողը տուժել: Մի կողմից` այո, մյուս կողմից` ոչ, ասում է Մակարյանն ու բացատրում` եթե արտագնա աշխատողը ձևակերպված չէ, կարող է ավելի շատ եկամուտ ապահովել կամ հարկերը չմուծել, սակայն այլ դեպքերում, երբ հիվանդանում է, աշխատանքային հարաբերություններում կոնֆլիկտներ է ունենում, հարկադիր աշխատանքի կամ այլ դեպքերի է ենթարկվում, չի կարող իր իրավունքների շրջանակում այդ հարցերը լուծել: Ուստի, ըստ Մակարյանի, մեխանիզմները պետք է բարելավել, որպեսզի երկու կողմն էլ շահի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում