Գեղեցիկ հարվածով Ունանյանը նոկաուտի ենթարկեց Մագամբոեվին

Սպորտ

Փետրվարի 25-ին Երևանում կայացավ «Mixfight 55» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որը համարվում է նաև UFC fight pass։ Փաստենք, որ նման ծավալի խոշոր ու լուրջ մրցաշար Հայաստանում տեղի ունեցավ առաջին անգամ։ Մրցաշարի գլխավոր մենամարտում հանդես եկավ սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։ Այս անգամ հայ մարզիկը մենամարտեց ընդդեմ ուզբեկ մարզիկ Գիազ Մագամբոեվի։

Ունանյան-Մագամբոեվ մենամարտն ավարտվեց երկրորդ ռաունդում՝ Կամոյի հաղթանակով։ Ողջ մարտի ժամանակ հայ մարզիկն ավելի ակտիվ էր ու դիպուկ քան՝  Մագամբոեվը։ Արդյունքում, գեղեցիկ հարվածով Ունանյանը նոկաուտի ենթարկեց ուզբեկ մրցակցին։

Ի դեպ, այս մրցաշարից առաջ Ունանյանը մեկնել էր Դուբայ՝ մարտից առաջ մարզավիճակն ավելի ամրապնդելու համար։ Մեզ հետ զրույցում Կամոն հավաստիացրեց, որ մենամարտից հետո լուրջ վնասվածքներ չունի։ Նրա դիտարկմամբ մարտը շատ հաջող է ընթացել։

MMA մարզաձևում սա Կամո Ունանյանի 6-րդ անընդմեջ հաղթանակն էր։ Վերջինը՝ համարվում է մեծ քայլ, որի շնորհիվ հայ մարզիկի համար ճանապարհ հարթվեց դեպի այլ խոշոր միջազգային մրցաշարեր։

«Մարտ ամսվա կեսերին պատրաստվում եմ մեկնել Մոսկվա, որտեղ կրկին ողնաշարի վիրահատության կենթարկվեմ։ Իսկ մի քանի ամիս անց, ապաքինվելուց հետո, անպայման կունենամ մարտեր ավելի տիտղոսակիր մարզիկների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ մեր երկրի սահմաններից դուրս»,- առաջիկա անելիքների մասին խոսելով՝ ասաց Կամո Ունանյանը։

Հիշեցնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում MMA մարզաձևում սա Կամո Ունանյանի 6-րդ գերազանց հաղթանակն էր, որից 5-ը հայ մարզիկն ավարտել է մրցակիցների հանդեպ բացարձակ առավելությամբ։ Այս հաղթանակն էլ բացառություն չէր կրկին ավարտվեց նոկաուտով։

Ունանյանը MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 6 հաղթանակ ու ոչ մի պարտությունը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում