Վլադիմիր Սպիվակով. «Պետք է պահպանել մարդկային ոգու նման բարձրությունը»
Արխիվ 16-20Աշխարհահռչակ դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎՆ այսօր հյուրընկալվել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Թանգարանի տնօրենի ուղեկցությամբ շրջելով բոլոր ցուցասրահներով, դիրիժորը ծանոթացավ Կոմիտասի կյանքի եւ գործունեության մասին պատմող ցուցանմուշներին: Շրջայցից հետո Վլադիմիր Սպիվակովը հուշամատյանում գրառում կատարեց եւ արդեն լրագրողների հետ զրույցում նշեց որ թանգարանն իրեն դուր եկավ.
«Թանգարանի ցուցադրությունը հիանալի էր: Հուշամատյանում ես գրել
եմ, որ պետք է պահպանել մարդկային ոգու նման բարձրությունը: Դրա օրինակը Կոմիտասն է, նրա կյանքն ու գործունեությունը, ծառայությունը: Հարկավոր է ծառայել: Աստվածաշնչում գրված է, որ մենք կոչված ենք ծառայելու, այլ ոչ թե ղեկավարելու»,-ընդգծեց Վ. Սպիվակովը: Նրա խոսքով` արվեստն ունի բազմաթիվ գործառույթներ, որոնք գալիս են հին ժամանակներից, սակայն այսօր գործառույթը մեկն է. «Մխիթարել ու ներդաշնակել մարդկանց զգացմունքները, քանի որ այժմ նրանք կարծես թե մեկուսացել են: Այս ամենը չի կարելի թուլ տալ, ուստի ամեն ինչ կարող է վատ ավարտ ունենալ»,-եզարփակեց դիրիժորը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

