«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վահրամ Սահակյանը եւ  իր «Հայոց պատմությունը»

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

— Պարոն Սահակյան, «Հայոց պատմություն» վերնագրով գիրք գրելու գաղափարն ինչպե՞ս առաջացավ:

— Դե, 2022 թվականի վերջերին, տեսնելով, թե ինչ թափով են սկսել պատմությունն աղավաղել, այսինքն՝ նկատելով նման ստորագույն օրակարգերի տարածումը՝ «Արցախը նախկիններն են հանձնել» «Ռուսն ա մեղավոր», «Շուշին հայկական չի», «20 տարի ձեզ թալանել են»՝ որոշեցի նկարագրել անկախության պատմությունը՝ սկսած 88 թվականից եւ վերջացրած 2024-ի մարտ ամսով։ Գիրքը զուտ տարեգրություն չէ, նա քաղաքական չէ, նա ժողովրդական է, եւ այնտեղ շատ մատչելի, անգամ ժողովրդական լեզվով նկարագրված է հայ մարդկանց անցած ուղին, նրանց կենցաղը, նրանց արժեքները, նրանց վերաբերմունքը անկախության, դժվարությունների, նավթի, ֆուջիկայի, դվիժոկի, բողոքի ցույցերի, «Ձեզ թալանել են» ասող սրիկաների, «Ձեզ թալանել են» ասածին հավատացողների, պատերազմների, հեղափոխությունների եւ կործանման պատճառների մասին։

— Գրքում ամենաշատը բացասակա՞ն, թե՞ դրական կերպարներ են:

— Գրքում անուններ չկան եւ հնարված կերպարներ չկան, ամենաշատը կարող է նշված լինել «Սպարապետը», «ՆԳ նախարարը», «Առաջին նախագահը», «Երկրորդ նախագահը», այսպես։ Կարեւորը նրանք չեն, կարեւորը հասարակ քաղաքացու վերաբերմունքն է դեպի այս ամեն ինչը։

— Իսկ հենց «Արցախը նախկիններն են հանձնել» օրակարգի թելադրման մասին ինչպե՞ս եք արտահայտվել:

— Պատասխանելու փոխարեն, ավելի լավ է ես գրքի վերջին մասից մի հատված մեջբերեմ՝ «…Հետաքրքրական է, թե ի՞նչ էր թվում պատմական կեղծիքներ տարածողներին։ Իրենց թվում էր, որ կարող են երկու տարի շարունակ կրկնել, թե իբր Արցախը նախկիններն են հանձնել, Արցախը ռուսներն են հանձնել, ու դա կարող էր մտնել հայոց պատմության մե՞ջ։ Այսինքն, իրենց կարծիքով, պատմության մեջ կարող էր գրվել, որ «1990 թվականից մինչեւ 2018 թվականի ՀՀ իշխանությունները հանկարծ զարթնեցին եւ 2023 թվականին, չունենալով ոչ մի իշխանություն, չունենալով ոչ մի պետական լծակ՝ բռնեցին Արցախը հանձնեցին Ադրբեջանին»։ Ոչ։ Պատմության մեջ մնաց սրա նման բան. «2020-ից 2024 թվականներին, հայաստանյան քաղաքական դաշտ ներխուժած որոշ… անձինք ցանկանում էին մոլորյալ եւ վախեցած հանրությանը համոզել, որ տվյալ ժամանակաշրջանում, երկրի արտաքին եւ ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած ցանկացած բացասական երեւույթ (պատերազմ, պարտություն, տարածքների կորուստ, Արցախի հանձնում) կատարել են դրանից առաջ իշխանության եղած մարդիկ, բայց քանի որ նրանց դուրս տվածը հիվանդագին զառանցանք էր՝ այն մոռացվեց ու ջնջվեց»։

— Հայի այսօրվա Ձեր բնութագիրը ո՞րն է:

— Այսօրվա հայն ավելի սարսափելի բան է, քան 1915 թվականին թուրքը եւ ոչ թե նրա համար, որ նրանց պես վայրենի է կամ մարդասպան, այլ ուղղակի նրանք ոչ մի պարագայում իրենց հողը չեն համարի ուրիշինը, իսկ սրանք, ինչպես տեսանք 2021-ին, 2022-ին՝ հազարներով դուրս էին եկել հրապարակներն ու ասում էին. «Շուշին ադրբեջանական հող ա, մերը չի, տվել ա՝ լավ ա արել»։ Աշխարհում չկա մի ազգ, որն իր տարածքները հանձնողի արարքի մասին ասի «լավ ա արել»։ Ու էլի կան հարյուրավոր օրինակներ, գրքում կկարդաք։

— Ամենաշատն ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

— Ես հունից դուրս եկած եմ ծնվել, ես էլ տեղ չունեմ դուրս գալու։

— Տրանսպորտի թանկացումը, վարչապետի` արտերկրում աշխատողների վերաբերյալ հայտնի ելույթը մարդկանց մեջ մեծ վրդովմունք առաջացրեց: Եղավ կապիտուլյացիա, զոհեր, գերիներ, ի՞նչ եք կարծում՝ համարժե՞ք էր մեր հասարակության արձագանքն այս ամենին:

— Թանկացումը վերաբերում է փողին, իսկ ես այնպիսի դաստիարակություն եմ ստացել, որ փողի մասին խոսելն ինձ համար անվայելուչ բան է։ Ինչ վերաբերում է, որ հասարակությունը պիտի աղմուկ բարձրացներ, բայց չբարձացրեց՝ ասեմ, որ այս հասարակությունը երբեք դուրս չի գա պայքարի, մինչեւ իրենց չհանեն։ Նորից բերեմ գրքից օրինակ. «Խնդիրն այն է, որ երբ հայ ժողովուրդը 80 -100.000-ով դուրս է գալիս փողոց՝ կնշանակի, որ էստեղ պետք է մտածել, որ ինքնաբուխ կերպով դուրս է եկել նրանց 40 տոկոսը, իսկ մնացածին հանել են։ Ընդհանուրում. հայ ժողովուրդը ծանր ժողովուրդ է, ավելի ճիշտ՝ ծանր ու թեթեւ անող ժողովուրդ է, եւ նա ինքն իրեն դժվարությամբ է շարժում։ Ու նաեւ բանիմաց է եւ իմաստուն։ Նա լավ հասկանում է, որ աշխարհում չկա այնպիսի իղձ, երազանք, ցանկություն, նպատակ, պոռթկում, հոգու ճիչ, նախնիների կանչ, զարթոնքի թրթիռ, որ իր մեծամասնությանը ստիպի իր մեծամասնական հետույքը տեղից պոկել ու հանել փողոց»։

— Ո՞վ է Ձեր ներկայացումների հիմնական հանդիսատեսն այսօր:

— Լավ մարդիկ են իմ հանդիսատեսը, եւ ես այդ լավ մարդկանց տեղեկացնում են, որ հենց հիմա պատրաստվեն մարտի 30-ի ներկայացմանը, դա «Հենց այսօրվա հայն է», բայց դա 2024-ի գարնան հենց այդօրվա հայն է։

— Իսկ ե՞րբ կկայանա գրքի շնորհանդեսը։

— Գրքի շնորհանդեսը կկայանա ապրիլին, բայց ապրիլի քանիսին, որտեղ եւ որ ժամին՝ ես կհայտարարեմ ընդամենը մեկ անգամ՝ մարտի 30-ի «Հենց այսօրվա հայը» ներկայացման վերջում։ Այսինքն՝ միայն հանդիսատեսը կիմանա, թե երբ է շնորհանդեսը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ի «Հենց այսօրվա հայը» ներկայացման տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց, մտնելով տոմսարկղ.ամ կամ զանգահարելով 060 276 000:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան