«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ընդունում եմ՝ բռնաբարել եմ 12-ամյա Կարինեին. Պեմզաշենի գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ահասարսուռ մանրամասներ է ներկայացնում

Քրեական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նախորդ տարի տեղի ունեցած դաժան սպանության գործը։

Գործով մեղադրող դատախազը դատարանում ընթերցեց մեղադրական եզրակացությունը, որտեղ մանրամասն ներկայացված էր, թե ինչ հանգամանքներում և ինչպես են Վրույր և Արկադի Բարսեղյանները սպանել ընտանիքի մորն ու երկու երեխաներին։

 

Ըստ մեղադրանքի՝ Վրույր Բարսեղյանը Արկադի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով, բռնություն գործադրելով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարել են հափշտակություն՝ ավազակություն, իր հերթին, Արկադի Միսաքի Բարսեղյանի հետ, իրենց կողմից կատարված ավազակությունը (այլ հանցանքը թաքցնելու), ինչպես նաև՝ նախկինում Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, շահադիտական նպատակով և առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է Զարինե Մելիքսեթյանին, բացի այդ, իր ու Արկադի Միսաքի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը և Զարինե Մելիքսեթյանի սպանությունը թաքցնելու նպատակով, Արկադի Բարսեղյանի հետ խմբով, առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող 8-ամյա Սարգիս Մելիքսեթյանին և 11-ամյա Կարինե Մելիքսեթյանին, և՝ նախքան վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելը, սեռական հարաբերություն է ունեցել 12 տարին չլրացած՝ 11-ամյա Կարինե Մելիքսեթյանի հետ:

Բացի այդ, Վրույր Բարսեղյանը, հանդիսանալով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ, քննությամբ չպարզված օրն ու ժամանակին պատրաստել է կտրող, կյանքից զրկելու և առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված այլ առարկա, պահել է այն, որն էլ հայտնաբերվել է նախորդ տարվա մայիսի 2-ին։

Արկադի Բարսեղյանի պաշտպաններն էլ դատական նիստի ընթացքում առաջադրված մեղադրանքները համարեցին անհիմն, իրենց որակավորմամբ մերկապարանոց։ Նրանց խոսքով՝ դրանք չեն բխում գործի նյութերում եղած փաստական տվյալներից։ Իր հերթին մեղադրյալ Արկադի Բարսեղյանն էլ հայտարարեց, թե իբր ինքը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ, և, որ այդ անձանց նա չի էլ տեսել․ «Թող ինձ նստացնեն ստի դետեկտորի վրա, եթե ես ստում եմ, թող պարզվի»։

Մյուս ամբաստանյալը՝ Վրույր Բարսեղյանն էլ նշեց՝ ընդունում է, որ բռնաբարել է 12-ամյա Կարինեին, սակայն սպանության հետ ինքը կապ չունի․ «Ես սպանության հետ գործ չունեմ։ Ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ։ Եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինե օրին։ Արկադի Բարսեղյանի առաջ ես միշտ տուժող եմ եղել։ Ես որ մի բան արել եմ, ինձ կանչել ու ծեծել են»։

Վրույր Բարսեղյանը ցանկություն հայտնեց հանդիպել դատախազի հետ՝ նշելով, որ հետո կարող է ուշ լինել․ «Ես կուզեմ պարոն դատախազի հետ հանդիպել։ Բաներ կան, որ ես չեմ կարող այստեղ ապացուցեմ, բայց ապացուցելու շատ բան կա։ Հետո կարող է ուշ լինել»։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան