Ռուսաստանի լռելու ռեսուրսներն արդեն ավարտված են, սպասեք ակտիվ գործողությունների. Հարությունյան

Ներքաղաքական

1803Hrant+

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Հայաստանի Հանրապետությունը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցով պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնությանը: Այս մասին փակագծեր բացեց Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ, նամակի մասին տեղեկությունը հաստատեց նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքը» զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ  հետ:

— Այս որոշումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, ու առհասարակ, ինչո՞ւ է Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները կոշտացնում:

— Ակնհայտ է , որ Ռուսաստանի դեմ քաղաքականությունը կառավարվում է այս իշխանություններ կոչվածի տերերից, եւ մենք խամաճիկի նման կատարում ենք նրանց բոլոր հրամանները: Միեւնույն ժամանակ, այս ամենը վկայում է այն մասին, որ ուկրաինական ճակատում այս խամաճիկների տերերը՝ անգլոսաքսոնյան եւ նաեւ նրանց իսրայելական ընկերները, լավագույն վիճակում չեն գտնվում, այնտեղ իրավիճակը բավական փոխվել է այն առումով, որ շատ բարենպաստ է դարձել Ռուսաստանի եւ ոչ բարենպաստ՝ հավաքական Արեւմուտքի համար: Այդ իսկ պատճառով Արեւմուտքը փորձում է շտապել, որպեսզի ինչ-որ նախապայմաններ ստեղծի Հարավային Կովկասում՝ որոշակի լարվածության եւ երկրորդ ճակատ բացելու համար: Այս համատեքստում նրանք սկսել են ավելի մեծ թափով հակառուսական քայլեր կատարել, ինչպես ԱԽՔ-ի ներկայացուցիչն ասաց, ռուս սահմանապահներին հրավիրում են դուրս, որպեսզի առանց որեւէ խնդրի Հայաստան ժամանեն թուրքական, իսրայելական, բրիտանական, հրեական հատուկ ծառայության աշխատակիցները, հիմնական նպատակը դա է: Բայց այս ամենը մեծ ռազմավարական վտանգներ է պարունակում Հայաստանի համար, որովհետեւ եթե ուշադրություն դարձնենք ռուսական մամուլին, ռուսական կողմը հիմա մեծ ուշադրություն է դարձնում հարցերի քաղաքակրթական կողմերին եւ իրենց դաշնակիցներն են նրանք, ովքեր նրանց հետ քաղաքակրթական կապեր ունեն: Եվ այս առումով Հայաստանը շատ կարեւոր է Ռուսաստանի համար: Դեռ 10-րդ դարում հայ արքայադուստր Աննայի միջոցով ռուսները ստացան քրիստոնեությունը որպես հավատք, եւ տարօրինակ չէ, որ Իսրայել Օրին էլ տասնյակ եվրոպական պալատներ այցելելուց հետո  ընկալում գտավ միայն Ռուսաստանում, եւ Հայաստանը 1827թ.-ից Ռուսաստանի դաշնակիցն է եղել: Ես հասկանում եմ, որ ձեւական ձեւակերպումներով՝ անկախ պետություն չի եղել Հայաստանը, բայց եղել է անկախ ազգ, զարգացրել ենք մեր գիտությունը, կրթությունը, մշակույթը, միեւնույն ժամանակ մենք երբեք չենք եղել Ռուսաստանին ծառա: Մենք բավականին լիարժեք դաշնակիցներ ենք եղել: Պետք է հիշել Հայրենական պատերազմի ժամանակ, երբ թուրքերը փորձում էին 1942-43 թթ. հարձակվել Սովետական Միության վրա, նույն Կրեմլի հրամանով 100 հազարից ավելի զինծառայող տեղափոխվեցին Հայաստան, ու թուրքերը մոռացան Հայաստան մտնելու մասին, նույնը կատարվեց հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, երբ թուրքերը կրկին մեր սահմանի մոտ զորքեր էին կուտակել: Այդ ժամանակ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի հայտարարությունն էր, որ «դրան մենք կպատասխանենք ամենայն կոշտությամբ», որից հետո թուրքերը հետ կանգնեցին իրենց գաղափարից: Հիմա այս հանցավոր խումբը, որոնք «գունավոր հեղափոխություններից» հետո զավթել են իշխանությունը, փորձում են հետ կանգնեցնել Ռուսաստանին Հայաստանից: Սա խոշորագույն ռազմավարական սխալ է, այն հանցագործություն է Հայաստանում, միեւնույն ժամանակ, դատելով այն հայտարարություններից, որոնք բարձրաձայնեցին Լավրովը եւ այլք՝ Ռուսաստանը այդպես հեշտ ու հանգիստ չի թողնելու ու գնա: Հասկանալի է, որ ամեն ինչ անում են Ռուսաստանի վարկանիշը գցելու համար, մասնավորապես՝ Արցախի հայաթափումից հետո: Բայց պետք է այստեղ էլ ճշմարտությունը հանգիստ խղճով ասել, որովհետեւ ռուսները մտադրություն ունեին Արցախը պաշտպանելու եւ ավելին՝ կա այդպիսի մի ծրագիր, որով ուզում են Արցախից վերաձեւավորել մի պետական միավոր՝ Հարավային Օսիայի նման: Բայց տեղի իշխանությունները դեմ կանգնեցին դրան ուղղակի սարսափելի ձեւով, որոնք ուղղակի լռում էին: Ինձ թվում է, որ Ռուսաստանի լռելու ռեսուրսներն արդեն ավարտված են, ու հետագայում կարող ենք սպասել նաեւ ավելի ակտիվ ու արդյունավետ գործողությունների իրենց կողմից, որպեսզի փրկվի Հայաստանը: Հիմա ոչ միայն Հայաստանի լինել-չլինելու հարցն է, հայ ժողովրդի քաղաքակրթական ազգային կերպարի, որպես ժողովրդի լինել-չլինելու հարցն է: Ես հույսեր եմ կապում, որ ռուսները կարող են ու պարտավոր են օգնել, այո՛, շահերը կան, ավելին՝ դրանք անհամեմատ ավելի շատ են, քան երբեմն դրանց մասին խոսվում է:

— Այդուհանդերձ, ի՞նչ սպասել, առաջիկայում «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահները դուրս կգա՞ն, հնարավո՞ր է նաեւ հայ-թուրքական սահմանից ռուսական զորքերի դուսբերում:

— Ես հույս ունեմ, որ այն նախապայմանները, որ կդնեն ռուսները, համենայնդեպս, կդանդաղեցնի այդ գործընթացը: Իհարկե, տեղի ունեցող քայլերի տրամաբանությունը հուշում է, որ հիմա պետք է ընդհանրապես հրաժարվենք ցանկացած տիպի սահմանապահներից, բայց դա կլինի վերջը: Դրա համար էլ ասում եմ, որ հույս ունեմ, որ այդ վերջը չի գա, ու ռուսները ուղղակի դուրս չեն գա:

— Պարո՛ն Հարությունյան, մի՞թե հայկական կողմը այդչափ ռեսուրս ունի ռուս սահմանապահներին փոխարինելու համար, թե՞ միտումնավոր ծրագիր է թուրքերի առաջ «դարպասները բացելու համար»:

— Երկրորդը , որովհետեւ ակնհայտ է՝ մենք տեսնում են, թե ինչ վիճակում է մեր բանակը, պաշտպանության ոլորտում մտքները համազգեստը փոխելու մասին են: Հետեւապես, որեւէ լուրջ հարցեր թուրքերի դեմ դնել չենք կարող: Սա այն կապիտուլիացիոն ծրագիրն է, որը իրագործում է Փաշինյանը եւ նրա հանցախումբը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում