«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Որդուս կորստից հետո` ոգեւորությամբ չեմ ընդունում աշխարհում իմ հայտնվելը».  ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀԳՄ անդամ, բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ՝ 44-oրյա պատերազմում հերոսաբար զոհված Վաչագան Մանուկյանի հոր հետ:

— Շնորհավորում ենք Ձեզ` վերջերս լրացած 60-ամյակի կապակցությամբ: Երբ մտովի վերադառնում եք անցյալ, ամենաշատն ի՞նչն եք կարոտում։

— Շնորհակալ եմ՝ Ձեր շնորհավորանքից: Իմ բախտակից ընկերներից Վարդան Երմալովյանն ասում է՝ պատերազմից առաջ, երբ այցելում էի ծնողներիս շիրիմին, իմ երախտագիտությունն էի հայտնում նրանց, որ լույս աշխարհ բերեցին, իսկ որդու կորստից հետո ոգեւորությամբ չի ընդունում աշխարհում իր հայտնվելը: Ես էլ որդուս կորստից հետո՝ ոգեւորությամբ չեմ ընդունում աշխարհում իմ հայտնվելը: Այս ապրումներին ավելացնեմ նաեւ, որ մեղավոր եմ զգում, որ չկարողացա այնպիսի պետություն ստեղծել, որ...

— Ձեր ծննդյան օրը նաեւ Գրողների միջազգային օրն է։ Մեր երկրում գրողի դերի եւ նրա հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք։

— Մեզանում բոլոր տոները վերացրել են այս ապիկար իշխանավորները, որոնք ոչ թե մարդկային բարձր արժեքների դավանողներ են, այլ՝ անասնակալածի, նյութապաշտի, թմրամոլի անբովանդակ հրճվանքի գերիներ: Սրանք իրենց կերտած ստի կայսրության մեջ խլացնում են ապրեցնող, մարդուն վեհացնող ամեն բան, այդ թվում նաեւ` ճշմարիտ գրողի ձայնը;

— Պարոն Մանուկյան, այս պահին ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք։

— Կազմում եմ Վաչագանին նվիրված «Ազգային հերոսը» գրքի երկրորդ հատորը եւ բանաստեղծական մի հավաքածու՝ իմ ստեղծագործություններից, որի տպագրությունը Համազգային կրթամշակութային կառույցն է օժանդակելու: Պատրաստվում եմ հանդիպումների՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Բեյրութի եւ այլ հայկական համայնքների հետ:

— Այսօրվա ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կբնութագրեք։

— Սա չարքապատկան, ազգադավ գոյանքների ստեղծած իրականությունն է՝ աստվածայինը մերժող, իրենց իսկ բնորոշմամբ՝ ազգային իղձերը շրջանցող: Սրանք՝ այսպահական, մորթապաշտ, պնակալեզ այս գոյանքները փորձում են ջնջել մարդուն մարդ պահող ամեն բան, այդ թվում նաեւ` ազգային հիշողությունը՝ պատմությունը խեղելով, դպրոցական դասագրքերից կարեւոր պատմական դրվագներն օտարելով, արմատից մեզ պոկելով...

— Որոշ դպրոցների պատից հանվում են մեր հերոսների նկարները: Ըստ Ձեզ, սա տգիտությա՞ն հետեւանք է, թե՞ մտածված ծրագիր է։

— Սա բացահայտ մարտահրավեր է հայ ժողովրդին, հերոսների ընտանիքներին, նրանց սխրանքներն արժեւորողներին: Այսօր թշնամին մեր երկրի վրա չի հարձակվում ոչ թե այս վեհերոտ իշխանության վարած անպտուղ քաղաքականության արդյունքում, այլ հայ քաջերից ստացած հերոսական հարվածների, ովքեր դիմակայելով արսենալի վերջին ճիչով զինված թշնամու բոլոր հնարքներին՝ պահեցին հայոց տարածքները, որոնք հանձնվեցին…Երկիրը կա...

— Արդյո՞ք ճիշտ գաղափար է «Հայոց պատմությունը» փոխարինել «Հայաստանի պատմություն» անվամբ։  

— «Ճիշտ» բառը որեւէ աղերս ունենալ չի կարող՝ սին խոստումներով հանրությանը հիպնոսացրած այս ստակոլոլ իշխանավորների հետ: Իրենք իրենց հերքելով, իրենց ձախողումներն ու անկարողի իրենց վարքն ամեն կերպ արդարացնելով, փորձում են շարունակաբար հիմարացնել շուրջբոլորը: Հայոց պատմությունն առավել խորքային եւ բազմաբովանդակ է՝ աշխարհաքաղաքական, աշխարհագրական, պատմական ամբողջականության առումով:

— Մեր իրականության մեջ ազգային արժեքների նկատմամբ վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք։  

— Սրանք խորշում են՝ հայ, Հայաստան, Արարատ բառերից, սրանց հոգեհարազատ են՝ թուրք, արաբաթ, թրքականություն փառաբանող բառերը: Սրանք կապ չունեն մեր ազգի եւ մեր պետության հետ, սրանք օտարի շահերը սպասարկող լրտեսախումբ են, որի կատարած չարիքներն ու հանցանքներն իշխանափոխությունից հետո կբացահայտվեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան