ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Մեզ զար­մաց­րեց իշ­խա­նութ­յու­նը զավ­թած ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ կու­սակ­ցութ­յու­նը, ո­րն իբր պայ­քա­րում է կո­ռուպ­ցիա­յի դեմ: Սա­կայն պարզ­վեց, որ, ըստ մա­մու­լի բա­ցա­հայ­տում­նե­րի, կո­ռուպ­ցիան գլխա­վո­րում է հենց ՔՊ-ն: Մաս­նա­վո­րա­պես` ՔՊ-ի հաշ­վին փո­խանց­վել են մի­լիո­նա­վոր դրամ­ներ: Ընդ ո­րում, մի շարք դեպ­քե­րում այն մար­դիկ, ում ա­նու­նից փո­խանց­վել են այդ մի­լիոն­նե­րը, ան­գամ տեղ­յակ չեն ե­ղել դրա մա­սին, ո­րոշ դեպ­քե­րում գու­մար­նե­րը փո­խանց­վել են ա­վա­գա­նու ՔՊ-ա­կան թեկ­նա­ծու­նե­րի ա­նու­նից, սա­կայն ան­հա­մե­մա­տե­լի են ե­ղել այդ մարդ­կանց ե­կա­մուտ­նե­րի հետ: Ս­տաց­վում է, որ այդ թեկ­նա­ծու­նե­րին մի­լիո­նա­վոր դրամ­նե­րը տրվել են ՔՊ-ի «սեւ» դրա­մարկ­ղից ու այս կերպ «լվա­ցել» են կո­ռուպ­ցիա­յի մի­ջո­ցով ձեռք բեր­ված ա­պօ­րի­նի գու­մար­նե­րը: Արդ­յո՞ք վե­րո­հիշ­յալ բա­ցա­հայ­տու­մը կդառ­նա դա­տա­խա­զութ­յան ու քննչա­կան կո­մի­տեի ու­սում­նա­սի­րութ­յան ա­ռար­կա: Վս­տա­հա­բար` ոչ, ո­րով­հե­տեւ Հա­յաս­տա­նը թաղ­ված է կո­ռուպ­ցիա­յի մեջ եւ այն ու­նի հա­մա­կար­գա­յին բնույթ:

­Մեզ շա­րու­նա­կում է զար­մաց­նել ԱՐԱԲԱԹ ՄԻՐԶՈՅԱՆԻ ղե­կա­վա­րած ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րութ­յու­նը: Մենք ար­դեն անդ­րա­դար­ձել ենք, որ ԱԳՆ-ի կայ­քից ան­հե­տա­ցել է Ար­ցա­խի մա­սին պատ­մող բա­ժի­նը, ընդ ո­րում` տե­ղադր­ված բո­լոր չորս լե­զու­նե­րով: ԱԳՆ խոս­նակ Ա­նի Բա­դալ­յա­նն այն ժա­մա­նակ հայ­տա­րա­րել էր, որ պատ­ճա­ռը տեխ­նի­կա­կան է, եւ բա­ժի­նը շու­տով կվե­րա­կանգն­վի: Ան­ցել է ա­վե­լի քան մեկ ա­միս, սա­կայն բա­ժի­նը վե­րա­կանգն­ված չէ: Ինչ­պես պարզ­վեց ճշմար­տութ­յու­նը այն է, որ այդ բա­ժի­նը կար­գադ­րել է հե­ռաց­նել Ա­լիե­ւի հա­տուկ կար­գադ­րութ­յուն­նե­րի գծով դես­պան Էլ­չին Ա­միր­բաե­ւը: Զար­մա­նա­լի է, մի՞­թե այս­քա­նից հե­տո կգտնվի ո­րե­ւէ նի­կո­լա­կան «պո­ղո­սիկ», ո­րը կան­վա­նի Հա­յաս­տա­նը ան­կախ պե­տութ­յուն:

­Զար­մա­նա­լի «ին­տե­լեկ­տո­ւալ» դեմք է դի­վա­նա­յին գե­նե­րալ, «տռու­սիկ» մա­կա­նու­նով ՔՊ-ա­կան պատ­գամ­ավոր ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ: Այս ան­գամ սույն մտքի գի­գան­տը դուրս տվեց զար­մա­նա­լիո­րեն ա­պուշ միտք. «այ­սինքն` բո­լոր պե­տութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին կա­րե­լի է ստել, իսկ մեր ղե­կա­վա­րին ար­գել­վո՞ւմ է»: Այս­պի­սով, սույն ե­րե­ւույ­թը զար­մա­նա­լիո­րեն խոս­տո­վա­նեց, որ Նի­կո­լը սու­տա­սան է եւ խա­բե­բա: Բա­ցի այդ, նա մե­ղադ­րեց բո­լոր երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին, այդ թվում` իր սի­րե­լի Բայ­դե­նին, Մակ­րո­նին սուտ խո­սե­լու մեջ: Սա պատ­մութ­յան մեջ ե­րե­ւի թե միակ զար­մա­նա­լի դեպքն է, երբ մենք կա­րող ենք հա­մաձ­յան­վել Գա­գիկ Մել­քոն­յա­նի գնա­հա­տա­կա­նի հետ, կոնկ­րետ Նի­կո­լի մա­սով: Սա­կայն, ԱԺ պատ­գա­մա­վո­րի բա­րո­յա­կան չա­փա­նիշ­նե­րը եւ պատ­կե­րա­ցում­նե­րը քա­ղա­քա­կա­նութ­յան մա­սին ապ­շե­ցու­ցիչ են:

­Մեզ խիստ զար­մաց­րեց ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ, ո­րը խոս­տա­ցավ Ե­րե­ւա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին պաշտ­պա­նութ­յուն, բայց ոչ թե Բաք­վից կամ Ան­կա­րա­յից, այլ … Մոսկ­վա­յից: Մեծ Բ­րի­տա­նիա­յի պաշտ­պա­նութ­յան փոխ­նա­խա­րար Ջեյմս Հիփ­պին հայ­տա­րա­րել է, որ Լոն­դո­նը պատ­րաստ է ա­ջակ­ցել Հա­յաս­տա­նին «Ռու­սաս­տա­նից ե­կող սպառ­նա­լիք­նե­րից» ի պա­տաս­խան Փա­շին­յա­նի ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մաս­նակ­ցութ­յու­նը սա­ռեց­նե­լուն: Զար­մա­նա­լի է, որ Բաք­վից ագ­րե­սիա­յին Լոն­դո­նը ոչ միայն չար­ձա­գան­քեց, այ­լեւ , ըստ էութ­յան, ա­ջակ­ցեց, իսկ այժմ չե­ղած սպառ­նա­լիք­նե­րից ո­րո­շել է պաշտ­պա­նել Հա­յաս­տա­նին: Զար­մա­նա­լի է, մի՞­թե անգ­լիա­ցի­նե­րը մեզ այս­քան մեծ է­շի տեղ են դնում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում