Ռոնալդուն պարզապես հանճար է. Ռոյ Քին
Արխիվ 16-20Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը գովեստի խոսքեր է ասել նախկին թիմակցի` Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին. «Ռոնալդուն հանճար է, այլ բառերով նրան չես կարող նկարագրել: Նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Իր խաղին անչափ հաճելի է հետևել: Տեսեք նրա ֆանտաստիկ վիճակահանությունը. Ռոնալդուն յուրաքանչյուր մրցաշրջանում բազում գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ է դառնում: Նա պարզապես հանճար է»,- Քինի խոսքն է մեջբերում ITV-ն:

