«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դատարանները վաղուց վերածվել են քաղաքական գործիքների. Արտակ Զաքարյան

Իրավական

ՊՆ նախիին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր էջում գրում է

Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու գործով հերթական դատական նիստն է: Տխմարագույն մի ֆարս, որտեղ ոչ ոք չգիտե, թե ո՞վ է տուժողը, երբ շահել է բժշկական համալսարանը:

Դատավոր կոչվածը պետք է դեմքին լրջություն տված` շարունակի  կատարել իր թրքական քաղաքական պատվերը: Դատախազն իր թրքական կաշառքի վերածվող «պաշտոնն» արդարացնելու համար, պետք է շարունակի ձևացնել, իբրև պետական շահերն է պաշտպանում, երբ պետական որևէ շահ չի տուժել:

Լրագրողները բնականաբար կլուսաբանեն քաղաքական նպատակով իրականացվող դատական բալագանի հերթական արարը` կրկին արձանագրելով, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է:

Թավշյա հեղափոխության դատարանները վերածվել են  դավաճանության ու կապիտուլյացվելու հանցակիցների: Հանցանք, որի էությունը նկարագրվում է որպես պետության կործանման դեմ ներքին դիմադրությունը կամ դրա փորձերը խեղդող գործողություններ: Նույնն է, թե ինչ-որ մեկն անընդհատ խոչընդոտի իր կյանքի համար պայքարող հիվանդի դիմադրողականությանը: Ես չգիտեմ, դատական ֆարսերի մասնակից պաշտոնյաները հասկանու՞մ են, որ իրենց սեփական ապօրինի գործողություններով նպաստում են իրենց ընտանիքների ու զավակների վաղվա հայրենազրկմանը:

Թավշյա դատարանները նպաստեցին իրական երկրապահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և ճշմարտությունից խոսող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը: Թավշյա դատարանները քաղբանտարկյալ դարձրին Արմեն Աշոտյանին,  Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մալյանին և շատ այլ մարդկանց: Երկրի գլխին կախված օրհասական վտանգների, Արցախի կորստի և հայաթափման պահին` թավշյա դատարանները դատում վտանգներից խոսող հարյուրավոր ակտիվիստների: Թավշյա դատարանները կեղծ շոուներ են սարքում ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների դեմ` կոտրելով օրհասական պահերին համազգային միասնության ու համախմբման իրական հավանականությունը:

Դատարանները վաղուց վերածվել են քաղաքական գործիքների: Իսկ դատական գործընթացի մասնակից դատավորները, դատախազները, քննիչներն ու փաստաբանները ևս ակամայից դարձել են Նիկոլի քաղբանտարկյալները: Այն դատավորները, ովքեր չեն կատարում կապիտուլյանտի քաղաքական պատվերները` պատժվում են «օրենքի ամբողջ խստությամբ»: Իսկ իշխող խունտայի կողմից իրականացվող թալանը, հայ ժողովրդի կեղեքումն ու հայկական պետության կործանումը շարունակվում է:

Ահա և ողջ արդարադատությունը:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան