«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թունել, որի կառուցման համար գրանցվեցին նույնիսկ մարդկային կորուստներ

Պատմական

1981 թվականի մարտի 21-ին շահագործման է հանձնվել հայրենական թունելաշինության պատմության մեջ աննախադեպ կառույցը՝ Արփա-Սևան թունելը (48,3 կմ)։ Բնապահպանական ի՞նչ կարեւորություն ունեցող թունել է այն եւ ի՞նչ նշանակություն ունի այն մինչ օրս հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի բնապահպան Հակոբ Սանասարյանից, ով նկատեց.

-Արփա-Սևան թունելը ունեցել եւ ունի բացառիկ կարևոր նշանակություն Սևանա լճի պահպանության և պաշարների արդյունավետ օգտագործման համար։ Համալիրը նախատեսված է Որոտանի, Արփայի և Եղեգիսի հոսքերի մի մասը (տարեկան գումարային ծավալը՝ 415 միլիոն մ³) Սևանա լիճ տեղափոխելու՝ վերջինիս մակարդակը բնականին մոտ պահելու համար։

Արփա-Սևանի թունելները եզակի են հայրենական թունելաշինության պատմության մեջ. դրանք կառուցված են մեծ խորություններում՝ տեղագրական, երկրաբանական և ջրաերկրաբանական բարդ պայմաններում. 11 հանքախորշից 7-ը փորվել են 191-663 մ խորությամբ 4 ուղղաձիգ հորանների միջոցով, առաջին անգամ 1 հանքախորշի փորվածքի երկարությունը կազմել է 6250 մ։ Լուծվել են ստորգետնյա շինության բարդ խնդիրներ՝ մեծ գազակուտակման և բարձր ջերմաստիճանների պայմաններում փակուղային երկար փորվածքների օդափոխումը, ջրի անսպասելի արտանետումների պայմաններում խոր հորաններից ջրհանումը։

Որոտան-Արփա-Սևանի շահագործմամբ ապահովվել է ոչ միայն Սևանա լճի մակարդակի կայունացումը, այլև աստիճանական բարձրացումը։

Բնապահպանի խոսքերով.

-Միակ թունելն է, որը չունի իր նմանը, այն բնապահապանական մեծ դերակատարում ունի այսօր, ցավոք, մենք այն պահպաննելու խնդիր ունենք, որովհետեւ երկրորդ Արփա-Սեւան թունելի նմանը վախենամ այլեւս չունենանք մեր պատմության մեջ:  Նախագծի ընձեռած կարևորագույն հնարավորություններից էր նաև այն, որ դրա օգնությամբ հնարավոր էր դառնում  Սևանա լճում կուտակվող ջրից Էներգետիկ ու ոռոգման նպատակներով տարեկան օգտագործել 420 մլն․ մ³ և լճի մակարդակը պահպանել ծովի մակերևույթից 1899 մ բարձրության վրա։

2010 թ. մարտի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ թունելն անվանակոչվել է «Յակով Զարոբյանի անվան Արփա-Սևան» ջրատար թունել։ Բացառիկ երկարությամբ և կարևոր նշանակությամբ այս հիդրոտեխնիկական թունելի կառուցման համար ահռելի ջանքեր պահանջվեցին։ Գրանցվեցին նույնիսկ մարդկային կորուստներ։

Բաղկացած է Որոտան-Արփա (բացումը՝ 2004 թվականին, 21,6 կմ) և Արփա-Սևան (1981 թվականին, 48,3 կմ) թունելային ջրատար համակարգերից։ Որոտան-Արփան թունելային համակարգի սկզբնական հատվածն է, սկիզբ է առնում Սպանդարյանի ջրամբարից և պետք է ապահովի տարեկան 165 միլիոն մ³ ջրի տեղափոխումը Կեչուտի ջրամբար, այնտեղից՝ Սևանա լիճ՝ Արփա-Սևան թունելով։

Որոտան-Արփա թունելի աշխատանքային ռեժիմը տարվա ընթացքում կարգավորվում է՝ Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրապահովվածության և Արփա-Սևան թունելի ջրատարության պայմաններից ելնելով։ Թունելի շինարարությունն իրականացնելու նպատակով լրացուցիչ կառուցվել են 4 հորան և 2 հանքուղի։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան