«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քաղաքն առանց մեր երիտասարդների եռուզեռի, կնմանվի տխուր «ծերանոցի». ՄԱՐԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ֆրանսաբնակ կոմպոզիտոր, երգահան ՄԱՐԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ հետ:

— Ակադեմիական քաղաք ստեղծելու վերաբերյալ կառավարության որոշմանն ինչպե՞ս եք վերաբերվում։

— Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարին դրական կվերաբերեի, եթե մենք լինեինք զարգացած, ստաբիլ ու պաշտպանված երկիր։ Արդյո՞ք մեր երկրի համար հիմա առաջնային է ուսումնական բուհերի համար քաղաք կառուցելը։ Հետպատերազմյան դեպրեսիայից դեռ դուրս չեկած, այսօր անընդհատ ականատես ենք լինում, թե ինչպես է թշնամին հոգեբանական ճնշում գործադրում հիմար հայտարարություններով՝ թուլացնելով մեզ ու կրկին նոր պատերազմի ակնարկ անելով։ Փոխանակ մեր բոլոր ճիգերը կենտրոնացնենք նրանց ասածներին հակահարված տալու, հայրենիքի սահմանները ամրացնելու, զենք ու զինամթերք հայթայթելու վրա, հսկայական գումարներ ենք ծախսում տասներորդական ու ոչ կարեւոր պրոյեկտների վրա։ Բնականաբար, դեմ եմ։

— Դուք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եք ավարտել, որքանո՞վ է ընդունելի այն օպտիմալացնելը, միավորելը այլ կրթական օջախների հետ կամ տեղափոխելը:

— Իհարկե, անընդունելի է։ Մեկ դար առաջ խմբավար եւ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի շնորհիվ ստեղծվեց Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, որի շրջանավարտներն այսօր աշխարհով մեկ փայլում են իրենց կրթությամբ ու ստացած գիտելիքներով։ Անձամբ ես՝ միայն հիմնվելով կոնսերվատորիայի իմ ստացած գերազանց դիպլոմի վրա, առանց որեւէ քննության (բացառությամբ՝ ֆրանսերեն լեզվի)՝ կրթությունս շարունակեցի Փարիզի Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում։ Ինչ եք կարծում, ինչի՞ շնորհիվ էր դա, իհարկե՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի բարձր վարկանիշի… 

— Հայաստանյան շատ բուհերի շենքեր մշակութային արժեք են, ըստ Ձեզ, նման քայլն ինչի՞ կհանգեցնի։

— Ժամանակին այս կառույցը ստեղծողները հազար չափել, մեկ կտրել են։ Պատահական չէ, որ  արվեստի բոլոր կենտրոնները քաղաքի սրտում են միավորված… Այն հեշտացնում է ոչ միայն դասախոսների` մեկ բուհից մյուս բուհ տեղափոխվելը՝ առանց ժամանակ կորցնելու, այլ նաեւ ուսանողների՝ «դաս-փորձ-համերգ» ակտիվ գրաֆիկով ապրելը։ Արվեստագետներն այստեղ, այնտեղ, ամենուր են՝ օրվա մի մասը՝ դասի, երկրորդ մասը՝ փորձի մեկ այլ վայրում, երեկոյան՝ համերգի՝ մեկ ուրիշ վայրում, եւ այս բոլոր վայրերը իրար հարեւանությամբ են գտնվում: Ամեն ինչ ժամանակի առումով հեշտացված է, որպեսզի արվեստագետն անիմաստ ճանապարհների վրա ժամանակ ու էներգիա չկորցնի։ ԿԳՄՍ նախարարն ասում է, որ ընդամենը 30 րոպե է հեռու կենտրոնից, բայց հաշվի չեն առնում, որ դեռեւս կենտրոն հասնելով՝ ուսանողը տուն չի հասնում, նա պետք է դրան գումարի հավելյալ ժամանակ տուն հասնելու համար (քանի որ բոլորը չէ, որ կենտրոնում են բնակվում)։ Այդքան ուժ, էներգիա ու ժամանակ կորցնելով՝ ստեղծագործողի աշխատունակությունը հասնում է զրոյի։ Էլ չեմ ասում, որ քաղաքն առանց մեր երիտասարդների եռուզեռի, դրական էներգիայի ու ժպիտների՝ կնմանվի տխուր «ծերանոցի» (ներողություն կտրուկ արտահայտության համար)։ 

— Ապրում եք Ֆրանսիայում, ի՞նչ է հուշում այդտեղի փորձը:

— Ֆրանսիայում կա երկու կոնսերվատորիա. մեկը՝ Փարիզում, մյուսը՝ Լիոնում։ Դեմ չեմ, որ իրենց ակադեմիական քաղաքում նույնպես լինի մեկ այլ կոնսերվատորիա, ում հարմար է ու մոտ, բնականաբար, նախընտրություն կունենա, բայց նորից կրկնվեմ՝ ասելով, որ հիմա բացարձակ նոր քաղաք կառուցելու ժամանակը չէ։

— Երբեւէ տեսե՞լ եք կրթության եւ մշակութային արժեքների նկատմամբ այսպիսի վերաբերմունք ֆրանսիացիների կողմից։

— Այստեղ դարերից եկած կառույցներին ու շինություններին շատ խնամքով են վերաբերում, այլ ոչ մեզ նման, օրինակ՝ Հանրապետության հրապարակում ամանորյա զարդարանքներ տեղադրելու համար մեխերով ծակում ու փչացնում են մեծն Թամանյանի ստեղծած հուշահամալիրը։ Ի վերջո, Թամանյաններ ու Կոմիտասներ ամեն օր չէ, որ ծնվում են… Պահենք ու պահպանենք մեր հանճարների ժառանգությունները…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան