Սկսեցին եկեղեցուց, անցան գիտությանը, հետո թատրոններին, հիմա էլ հերթը հասավ կրթությանը. ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգչուհի, երգահան, հեղինակ-կատարող, վոկալի մասնագետ ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ:

Երեւանի պետական կոնսերվատորիայի պատմության հետ է կապված նաեւ Ձեր հոր` լուսահոգի Վահագն Ստամբոլցյանի անունը: 1966 թվականին Վահագն Ստամբոլցյանի ղեկավարությամբ կոնսերվատորիայում բացվել է երգեհոնի դասարանը: Այսօր կոնսերվատորիան ուզում են տեղափոխել Ակադեմիական քաղաք: Ի՞նչ եք կարծում` ներկա իրավիճակում, երբ ունենք տարածքների կորուստ, զոհեր, գերիներ, սա՞ է մեր երկրի առաջնային խնդիրը:

— Իհարկե՝ ոչ: Եվ խնդիրն այստեղ անգամ կոնսերվատորիան չէ: Եթե նայենք սրանց իշխանության գործունեության ժամանակագրությանը, պարզ կտեսնենք, որ ծրագրված գրոհ են տանում մեր ազգային ողջ մշակույթի բոլոր կարեւոր ոլորտների վրա: Սկսեցին եկեղեցուց, անցան գիտությանը, հետո թատրոններին, հիմա էլ հերթը հասավ կրթությանը: Ծրագրված ոչնչացնում են ազգային հիմնասյուները: Կոնսերվատորիայում կան թանկարժեք ստատիկ գործիքներ, որոնք չի կարելի տեղափոխել, կմեռնեն: Ձախ մասնաճյուղի վերանորոգման սկզբին երգեհոններից մեկը տեղափոխեցինք այլ տեղ՝ պայմանով, որ նորը կգնվի, իսկ աջ թեւի երգեհոնին կկպնենք միայն այն դեպքում, երբ տեղահանվածը կենդանի մնացած կլինի կամ նորը գնված: Բայց պարզվեց, որ նախարարության ունեցած մեկենասը հիվանդացել է, եւ պարզ չէ` կկարողանա՞ ֆինանսավորել, թե` ոչ: Այսինքն՝ կորցնելու ենք գործիքները, ըստ այդմ էլ՝ երգեհոնային դպրոցը: Բոլոր բուհերը վտանգված են, ամեն մեկն իր խնդիրներով: Այդ պատճառով էլ պիտի բոլորին ու միասին տեր կանգնենք: Ոչ մի ԲՈՒՀ չպիտի տեղափոխվի իր հստակ մտածված կենսական եւ էներգետիկ տարածքից: Շատ են ուզում՝ թող նորերը կառուցեն, բայց ո՛չ ավանդականները վերացնելու հաշվին:

ՀՀ կառավարության նիստում վարչապետն ասաց, որ ՀՀ-ում չկա ո՛չ հայկական, ո՛չ մասնավոր բուհ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ըստ Ձեզ, այս խոսքերի շարունակական ընթացքն ինչի՞ կհանգեցնի:

— Մեր ավանդական, պետական բոլոր բուհերն էլ բավականին բարձր մակարդակ ունեն` դեռ հնուց մնացած հրաշալի դասախոսական կազմով ու ավանդույթներով: Էդ ո՞վ է ասել, թե ինչ-որ բանի չեն համապատասխանում: Սովետից մնացած, անշուշտ, ոչ ամբողջապես, բայց այդ կրթական համակարգից կարեւորագույնը պահպանել ենք: Եվ շատ դեպքերում անգամ ավելի լավն են, քան իր ասած միջազգային չափանիշներին համապատասխանող արտասահմանյանները: Անգամ Եվրոպայի շատ ու շատ կոնսերվատորիաների հետ համեմատած` մեր կոնսերվատորիան, եւ ոչ միայն, ավելի խորքային գիտելիքներ է տալիս: Նորից պիտի կրկնեմ՝ ոչ մի դեպքում չպիտի թույլ տանք այդ ծրագրերի իրագործումը: Դա կլինի անդառնալի կորուստ ողջ կրթական համակարգի համար:

Մի՞թե մշակութային արժեք ունեցող բուհական շենքերն են խանգարում լավացնելու կրթության որակը:

— Սրանք խնդիր չեն դրել կրթության որակ բարձրացնելու, այլ կուրերեն կամ գիտակցված իրականացնում են դրսից հրամցված ապազգային ծրագրեր: Ի՞նչ են իրենցից ներկայացնում բուհական քաղաքները, որոնք կառուցվում են տարբեր երկրներում: Դրանք ուսանողությանը կտրում են իրենց տներից, ծնողների եւ հասարակության հսկողությունից: Ինչ ուզեն, կարող են հրամցնել երիտասարդներին, եւ մենք չենք կարողանա ժամանակին վերահսկել դրանք: Կրթական քաղաքականացված ծրագրերից սկսած՝ վերջացրած, ասենք, գենդերային, սատանայական սեկտաներից ու «եղբայրություններից»: Դրանց աղմկահարույց օրինակներն ունենք անգամ աշխարհի ամենահայտնի հաստատություններից, մինչեւ անգամ դատական պրոցեսներից: Հօգուտ այդ համակարգի` ինչ օրինակներ էլ որ բերեն, միեւնույնն է, չեն համոզելու, որ հինը վերացնել է պետք: Իսկ սրանք հենց հին կրթական համակարգն են ոչնչացնում: Դե ձեռքի հետ էլ այդ շենքերի վրա թաթ են դնում:

Առհասարակ, այսօր ի՞նչ է արվում ազգային մշակույթն էլ ավելի զարգացնելու համար:

— Ազգայի՞ն...ազգային ամենինչը սրանց համար ատելի է: Հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը բուհերում ոչ պարտադիր դարձրին, Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցներից հանեցին, բայց տեղը գենդերային կրթություն են ուզում խցկել, մեր պատմությունն են սրանք անգամ խմբագրում` հօգուտ մեր թշնամիների, ոչնչացրին Գիտությունների ազգային ակադեմիան իր լաբորատորիաներով, փակեցին «Բրյուսովը»,  «Գոյ» թատրոնը, որտեղ Նժդեհ ու Չարենց էր ներկայացվում, «Ակունք» ազգագրական խմբին, որը հիմա աշխատում է ամենաազգային  «Սասնա ծռեր» էպոսի բեմականացման վրա, զրկել են տարածքից, մոտիկ-ծանոթի մոտ են փորձեր անում ...Ախր, ո՞րը ասեմ...

— 1994 թվականից աշխատել եք Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես երգչուհի եւ դասավանդել վոկալ-ոճաբանություն: Մասնագետի աչքերով, երբ նայում եք Հայաստանի այսօրվա երգարվեստի ներկայացուցիչներին, ի՞նչ եք տեսնում:

— Մեր ազգը բնությունից օժտված է լավ ձայներով: Ունենք շատ լավ երգիչներ, բայց խնդիրը երգացանկն է: Գրեթե չեն գրվում որակյալ երգեր՝ դրանց մեծամանության մեղեդիները արաբաթրքական են, բառերը՝ խայտառակ անգրագետ: Ես չեմ կարող մեղադրել երգիչներին, նրանք կատարածուներ են՝ ինչ ֆինանսավորում են, այն էլ ներկայացնում են: Մի խումբ մտահոգներով դիմել էինք մշակույթի նախկին նախարարին եւ պետության աջակցությամբ նոր, որակյալ երգերի ստեղծմանն էինք անցել, որոնք պիտի թե՛ սկավառակի տեսքով, թե՛ ռեստորաններում եւ եթերներում հնչեին, որպեսզի կամաց-կամաց մաքրեինք եղած աղբը: Բայց սրանք եկան, եւ այդ ծրագիրը դադարեցրին: Դիմեցինք բոլորով՝ հրաժարվեցին: Ես անձամբ այդ հարցով եւս մեկ անգամ էլ դիմել եմ, ասացին՝ նախարարությունը չի կարող իր վրա վերցնել մենեջերի պարտականությունը: Պիտի շեշտեմ, որ հեղինակներս աշխատում էինք այդ ծրագրի վրա անվարձահատույց: Մենք չէինք վարձատրվում, նախարարությունն իր վրա էր վերցրել միայն տարածման խնդիրները: Իսկ թեթեւ երաժշտական ոճերն ամենակարեւորն ու ազդեցիկն են, որովհետեւ երիտասարդությունը հենց դրանք է լսում, դրանց տակ պարում: Եվ հենց էդ այլանդակությամբ էլ դաստիարակվում են: Չէ՞ որ այդ երգերը մասսայական են եւ դաստիարակչական լուրջ ներգործություն ունեն:  Ես չգիտեմ մի ոլորտ, որտեղ մի նոր լավ բան է ստեղծվել, բայց եկած օրվանից քանդում ու վերացնում են: Այն աստիճան, որ անգամ նախկիններից զզվածներից շատերը երնեկ են տալիս նախկիններին: Պիտի արթնանանք անտարբերության թմբիրից, սրանց սրսկած բոլոր վախերից ձերբազատվենք եւ տեր կանգնենք մերին՝ ազգայինին... Այսօրվա հեղհեղուկ աշխարհում միայն հայի կեցվածքով ու նկարագրով կարող ենք կռվել ու հաղթել: Անաստվածը, տգետը, վախկոտը աշխարհի ամենահզոր զենքով անգամ պարտության է մատվա: Բայց մենք հաղթելու ենք, թե՛ սրանց, թե՛ արտաքին թշնամուն: Ու թող ոչ մեկը չկասկածի: Զի Աստված ընդ մեզ է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում