«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ հետեւանքներով է հղի միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելը

Իրավական

Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվել ու քննարկվում է միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու հարցը, ինչը, ըստ նրա, տրամաբանական է, քանի որ եթե կողմերը խաղաղության պայմանագիր կնքեն, ապա իմաստ չի լինի շարունակել «իրավական պատերազմներն իրար դեմ»։ Նա նաև ընդգծեց, որ այս հարցը պետք է լինի երկուստեք, որ երկու կողմն էլ որոշեն գնալ նման լուծման։ Վերը նշվածի վերաբերյալ գնահատական ենք խնդրել միջազգայնագետ Արա Ղազարյանից.

– Այդ դեպքում բոլոր միջպետական ու նույնիսկ անհատական դիմումներն ու պահանջները պետք է բավարարվեն խաղաղության պայմանագրով, որից հետո, չգիտեմ, մեկ կամ երկու տասնամյակ կտևի, բոլոր ռեստիտուցիան, մասնավորապես, արժանապատիվ ու կայուն, անվտանգ վերադարձի իրավունքը, գույքի փոխհատուցումը՝ այդ ամբողջը պետք է երաշխավորվի։ Կարո՞ղ են երաշխավորել երկու պետությունները, ես շատ կասկածում եմ՝ հատկապես Ադրբեջանի մասով։ 

Առաջին ռիսկն այն է, որ քաղաքացիները կարող են համաձայնել, կամ նրանց համաձայնությունը հարցնող չի էլ լինի, Հայաստանի կառավարությունը միակողմանի հրաժարվի գանգատից, Ադրբեջանը, ենթադրենք, նույնպես հրաժարվեց, բայց պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները չկատարի։ 

Երկրորդ՝ վիճակն ասիմետրիկ է, այսինքն՝ հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից խախտումների քանակը և բնույթը նույնանման չեն, ինչ Հայաստանի քաղաքացիների կողմից ադրբեջանցիների նկատմամբ, տարբերությունը շատ մեծ է։ Եթե մենք միակողմանի հրաժարվենք, Ադրբեջանն առավել շահեկան իրավիճակում կհայտնվի։ 

Երրորդ՝ հարց է առաջանալու, իսկ անհատական գանգատների դեպքում ի՛նչ պետք է արվի, որովհետև Հայաստանն իրավունք ունի հրաժարվելու իր ներկայացրած գանգատներից, բայց ներկայացված են նաև մեծ թվով անհատական գանգատներ: Այստեղ արդեն Եվրոպական դատարանը պետք է որոշի, որը նույնպես կարող է կամայականորեն՝ առանց իսկ պատճառաբանելու կամ հիմնվելով այն չափանիշի վրա, որ նրանք դադարել են զոհի կարգավիճակում լինել, որովհետև նրանց խախտված իրավունքները կվերականգնվեն, այս հիմքով Եվրադատարանը նույնպես կարող է անհատական գանգատներն անընդունելի համարել։ 

Բոլոր դեպքերում դա շատ ռիսկային է, մինչև հիմա Ադրբեջանը պարիտետային քաղաքականություն չի վարել, թե ինչո՛ւ պետք է պայմանագիրը ստորագրելուց հետո վարի, բայց ես կարող եմ ասել, որ վերջին մի քանի ամսվա բոլոր անհատական գանգատներում, որ ես ուղարկել եմ Եվրոպական դատարան, միջնորդել եմ, որ Եվրադատարանը այդ գանգատները հանկարծ չմիացնի միջպետական գանգատի։ 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան