Արևմուտքի «ազդեցության գործակալները» Հայաստանում. Արթուր Սաքունց

Թեմա

Այն, որ Արևմուտքը գործուն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ։ Այս մասին սկսած հեղափոխական շրջանից պարբերաբար հրապարակումներ են լինում, մամուլն է անդրադառնում, անգամ վերջերս ռուսական ֆեդերալ հեռուստաընկերություններն են ռեպորտաժներ և թոք–շոուներ անում՝ բարձրաձայնելով խնդիրը։ Հատկապես հեղափոխությունից հետո Հայաստանում ակտիվացան Արևմուտքի ազդեցության գործակալները, որոնք առաջ են մղում վերջինիս անհրաժեշտ օրակարգերը: Նրանց թվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Եվ այսպես՝ 2019 թվականին Բաց Հասարակության հիմնադրամներ Հայաստանի կողմից, որը ավելի հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, Սաքունցի գրասենյակին տրվել է 130 000 դոլարի չափով դրամաշնորհ: Ծրագրի նպատակն է նպաստել խոցելի խմբերին մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը` բարելավելով քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները` կանխելու ապագա խախտումները և չարաշահումները եւ հասարակության իրազեկվածությունը մարդու իրավունքների արժեքների և խաղաղության հիմնախնդիրների վերաբերյալ: Խաղաղության հիմնախնդիրները, բնականաբար, չեն շրջանցում հայերի ու ադրբեջանցիների՝ խաղաղ գոյակցության, հարևանություն անելու թեմաները

2020 թվականին կոմիտեն ստացել է արդեն 5340 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն էր՝ ապահովել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաշվետու կատարումը:

2021 թվականին կոմիտեն Սորոսի հիմնադրամից ստացել է 133.948 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է խրախուսել Հայաստանում արդարադատության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումներում թափանցիկության և անկախության սկզբունքների պահպանումը:

2021-ին դրամաշնորհների ցանկն այսքանով չի սահմանափակվել: Ամբողջական պատկերը կարող եք տեսնել այստեղ:

2022-ին գրասենյակը Սորոսի հիմնադրամից ստացել է 144.731 հազար ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն էր՝ նպաստել արդարադատության ոլորտում թափանցիկ և հաշվետու բարեփոխումներին: 

Հրապարակային ելույթներում Սաքունցը աչքի է ընկնում հակառուսական մեսիջներով: Նրա առավել ուշագրավ հարցազրույցներից կարող ենք առանձնացնել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Civic.am-ին տված հարցազրույցը, որի ընթացքում հնչել է հետևյալ միտքը՝ ՀՀ-ի դեմ Կրեմլը հիբրիդային պատերազմ է վարում, ինչը իրականացնում են ապատեղեկատվությամբ՝ ներգրավելով տարատեսակ փորձագետների, այդ թվում՝ նաև հայաստանյան գործիչների, որոնք փաստորեն դառնում են ՀՀ-ի դեմ Կրեմլի հիբրիդային պատերազմի գործիքը։

Բացի այդ, Սաքունցը գտնում է, որ Ղազախստանում հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ ՀԱՊԿ-ն միջամտեց, իսկ Փաշինյանն էլ զարմանալի օպերատիվությամբ աչքի ընկավ, ՀՀ վարչապետը պետք է սահմանափակվեր ընդամենը մտահոգություններ հայտնելով: Ահա թե ինչ է նա ասել այս առիթով․ «ՀԱՊԿ-ը հենց բռնապետական պետությունների ակումբ է և դա նոր չենք ասել: Եվ հիմա արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ը ոչ թե արտաքին վտանգների կանխման ինստիտուտ է, որը մենք Հայաստանի պարագայում տեսանք այս պահին 41, թե 45 քառակուսի կմ, ըստ էության, Ադրբեջանի կողմից, հարևան պետության կողմից փաստացի օկուպացված է և ՀԱՊԿ-ը ընդամենը մտահոգություն է հայտնում, Փաշինյանը պետք է ընդամենը մտահոգություն հայտներ իրադարձությունների առումով և օր առաջ չշտապեր. ինքը ավելի շատ փորձեց կաթոլիկ երևալ, քան Կրեմլը և, ըստ էության, կատարեց Կրեմլի պահանջը»:

Ավելին՝ Սաքունցը վստահ է, որ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ Տեղ գյուղի ուղղությամբ ակնհայտորեն ռուս-ադրբեջանական համաձայնությամբ գործողություն էր, որի նպատակն է Հայաստանին պարտադրելու ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելությունը:

Շարունակելի...

https://lurer.com/?p=564330&l=am

 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի