«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Մեզ շա­րու­նա­կում է զար­մաց­նել մեր խո­րագ­րի գլխա­վոր հե­րոս­նե­րից մե­կը` նի­կո­լա­կան պատ­գա­մա­վոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ: Ս­րա հետ կապ­ված են մի շարք դա­տա­կան գոր­ծեր, այդ թվում` 44-օր­յա պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի ծնող­նե­րին ներ­կա­յաց­վել է մե­ղադ­րանք` Ա­ղա­զար­յա­նին չա­փա­լա­խե­լու վե­րա­բեր­յալ, իսկ աղ­մկա­հա­րույց կար­տո­ֆի­լ վա­ճա­ռող­նե­րի հան­դեպ Ա­ղա­զար­յա­նի խու­լի­գա­նա­կան պահ­ված­քը մնաց ան­պատ­ժե­լի: Դ­րա փո­խա­րեն` երկ­րից ար­տա­գաղ­թեց կար­տո­ֆիլ վա­ճա­ռո­ղը, իսկ Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նը այդ կա­պակ­ցութ­յամբ զար­մա­նա­լի ցի­նիզ­մով ար­տա­հայտ­վեց. «Մի քա­նի հա­զար­նե­րից մեկն է, ոչ մի սար­սա­փե­լի բան չկա»: Ա­հա այս­պես զար­մա­նա­լիո­րեն ան­թա­քույց կեր­պով ՔՊ-շկա­նե­րը խոս­տո­վա­նում են, որ ի­րենց նպա­տակն է հա­յա­թա­փել Հա­յաս­տա­նը:

­Մեզ շա­րու­նա­կում է զար­մաց­նել Ե­րե­ւա­նի 9 տո­կո­սա­նոց կի­սա­քա­ղա­քա­պետ ՏԻԳՐԱՆՉԻԿ ԱՎԻՆՅԱՆԸ: Այս ան­գամ սա ո­րո­շեց ցե­ղաս­պա­նութ­յան են­թար­կել Թու­ման­յան փո­ղո­ցի ծա­ռե­րը, իսկ երբ բնակ­չութ­յու­նը փոր­ձեց դի­մադ­րել, ա­պա նրա աշ­խա­տա­կից­նե­րը սկսե­ցին հրմշտել բնա­կիչ­նե­րին, հայ­հո­յել, եւ այդ ա­մե­նը Ե­րե­ւա­նի կենտ­րո­նում: Զար­մա­նա­լի կլի­ներ, ե­թե ոս­տի­կա­նութ­յու­նը պա­տաս­խա­նատ­վութ­յան են­թար­կեր քա­ղա­քա­պե­տա­րա­նի խու­լի­գան­նե­րին, սա­կայն այս ա­ռու­մով զար­մա­նա­լու ա­ռիթ չու­նե­ցանք:

­Մեզ զար­մաց­րեց իր լկտի պահ­ված­քով ու ակն­հայտ սադ­րիչ գոր­ծո­ղութ­յուն­նե­րով ա­ռանձ­նա­ցած ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Այս մե­կը իր ա­րեւմտ­յան հրա­հան­գիչ­նե­րին ան­սահ­ման նվիր­վա­ծութ­յու­նը ցու­ցադ­րե­լու հա­մար հան­դի­պեց Ա­րեւ­մուտ­քի կո­շիկ լպստող բե­լա­ռու­սա­կան ընդ­դի­մութ­յան ա­ռաջ­նոր­դու­հու հետ եւ քննար­կեց այդ ընդ­դի­մութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կին ՀՀ-ում քա­ղա­քա­կան ա­պաս­տան տա­լու հար­ցը: Դ­րան ի պա­տաս­խան` Բե­լա­ռու­սը ար­գե­լեց հայ­կա­կան ա­նո­րակ ալ­կո­հո­լա­յին խմիչք­նե­րի մուտ­քը իր եր­կիր: Արդ­յուն­քում` Ա­լե­նի այդ զար­մա­նա­լիո­րեն ան­հե­ռա­տես պահ­ված­քի հա­մար տու­ժե­ցին հայ­կա­կան ար­տադ­րող­նե­րը: Օ­րի­նակ` ՄԱՊ ըն­կե­րութ­յու­նը, ո­րի ար­տադ­րած գի­նու մեջ հայտ­նա­բեր­վե­ցին նոր­մա­տիվ­նե­րի խախ­տում­ներ:

­Մեզ զար­մաց­րեց Հա­յաս­տա­նի ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ, ո­րը, չգի­տես ին­չու, աշ­խար­հում էլ ու­րիշ թիմ չգտավ եւ անց­կաց­րեց ըն­կերա­կան հան­դի­պում Կո­սո­վո­յի թի­մի հետ: Արդ­յուն­քում` զար­մա­նա­լիո­րեն պարտ­վեց եւ միա­ժա­մա­նակ ձեռք բե­րեց աշ­խար­հի այն կե­սի զայ­րույ­թը, ո­րը չի ճա­նա­չում Կո­սո­վո­յի ան­կա­խութ­յու­նը: Ա­վե­լին, չգի­տես ին­չու, Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի ֆուտ­բո­լիստ­նե­րը դաշտ դուրս ե­կան ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլ նաեւ Կո­սո­վո­յի դրոշ­նե­րը հա­մազ­գես­տին եւ այդ­պես խա­ղա­ցին ա­ռա­ջին խա­ղա­կե­սը: Սա­կայն երկ­րորդ խա­ղա­կե­սի սկզբից նրանց հա­մազ­գես­տից Կո­սո­վո­յի դրո­շը ան­հե­տա­ցավ, դրա­նով ար­դեն հա­վա­նա­­բար Ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիան ա­ռաջ բե­րեց աշ­խար­հի մյուս կե­սի զայ­րույ­թը, ո­րը ճա­նա­չում է Կո­սո­վո­յի անկա­խութ­յու­նը: Արդ­յուն­քում` Հա­յաս­տա­նի Ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիան զայ­րա­ց­րեց ամ­բողջ աշ­խար­հին: Պետք է ու­նե­նալ զար­մա­նա­լի ու­ղե­ղա­յին կա­րո­ղութ­յուն­ներ` այդ­պի­սի արդ­յունք ձեռք բե­րե­լու հա­մար:

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան