Ուր է տանելու ալիեւյան փեսա աղալարովների հետքը

Վերլուծություն

Կ­րո­կու­սի ա­հա­բեկ­չութ­յան հետ կապ­ված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=279633&l=am) հար­ցե­րի մեկ այլ շարք եւս այս օ­րե­րին ակ­տի­վո­րեն շրջա­նառ­վում է ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում եւ հան­րութ­յան մոտ:

Նախ նկա­տենք, որ ար­դեն ա­հա­բեկ­չա­կան հար­ձակ­ման ա­մե­նա­թեժ ֆո­նին մի շարք հե­ռուս­տա եւ տե­լեգ­րամ­յան ա­լիք­ներ եւ այլ աղբ­յուր­ներ սկսե­ցին խո­սել «հայ­կա­կան հետ­քի» մա­սին: Այն, որ հա­յաս­տան­յան պատ­կան մար­մին­ներն ու ՌԴ-ի դես­պա­նա­տու­նը մնա­ցին «է­շի ա­կան­ջում քնած» վի­ճա­կում, դա դեռ մի կողմ: Բայց աս­տի­ճա­նա­բար պարզ­վեց, որ այդ քա­րո­զի տակ ա­զե­րիա­կան փո­ղեր են: Ընդ ո­րում, թե­լե­րը տա­րան նաեւ դե­պի Կ­րո­կու­սի սե­փա­կա­նա­տե­րերին՝ Ա­ղա­լա­րով­ներին, ո­րը նաեւ ռու­սա­կան հար­թա­կում սկսեց շատ հե­տաքր­քիր մտո­րում­նե­րի տե­ղիք տալ: Եվ այդ պա­հից ի հայտ ե­կավ Ա­ղա­լա­րով­նե­րին ուղղ­ված ա­ռա­ջին ա­մե­նա­պարզ հար­ցը՝ իսկ ին­չո՞ւ պետք ե­ղավ հա­յե­րին մե­ղադ­րել, ե­թե ոչ սե­փա­կան մեղ­քը պար­տա­կե­լու հա­մար:

Այ­նու­հե­տեւ, երբ սկսե­ցին բա­ցա­հայտ­վել ա­հա­բեկ­չութ­յան ման­րա­մաս­նե­րը, այդ թվում՝ որ շա­տե­րը զոհ­վել են կրա­կի, ծխի, փակ դռնե­րի պատ­ճա­ռով, հար­ցադ­րում­նե­րը սկսե­ցին շատ ա­վե­լի կոնկ­րե­տա­նալ: Ռու­սա­կան աղբ­յուր­նե­րից մե­կը գրում է.

«Այս պա­հին ար­դեն փաստ է, որ մե­ծա­մաս­նութ­յու­նը մա­հա­ցել է խեղ­դա­մա­հութ­յու­նից, այլ ոչ թե հրա­զե­նա­յին վնաս­վածք­նե­րից…

Ին­չո՞ւ են շատ վկա­ներ ա­սում, որ վթա­րա­յին ել­քե­րը փակ էին։ Եվ դա հաս­տա­տում են բազ­մա­թիվ տե­սան­յու­թեր։

Ին­չու՞ են մեծ թվով զո­հեր հայտ­նա­բեր­վել փա­խուս­տի աս­տի­ճան­նե­րի վրա»

Ին­չու՞ փրկված­նե­րից ոչ մե­կը չի նշում հրդե­հա­շիջ­ման ավ­տո­մատ հա­մա­կար­գը։

Ին­չու՞ մար­դիկ ստիպ­ված ե­ղան փախ­չե­լու հա­մար դռներ  եւ պա­տեր քան­դել (բա­րե­բախ­տա­բար, ինչ-որ մե­կին հա­ջող­վեց):

Ին­չո՞ւ աս­տի­ճան­նե­րը սար­քա­վոր­ված չեն թե­քա­հար­թակ­նե­րով, իսկ այ­ցե­լու­նե­րի թվում ան­վա­սայ­լա­կով օգտ­վո­ղը փրկութ­յան նվա­զա­գույն շանս չու­ներ։

Ին­չո՞ւ նույն շեն­քում տե­ղա­կայ­ված Crocus Pro մաս­նա­վոր անվ­տան­գութ­յան ըն­կե­րութ­յան ա­րագ ար­ձա­գանք­ման խում­բը ո­րո­շեց չան­հանգս­տա­նալ  եւ դուրս չգալ մարդ­կանց պաշտ­պա­նե­լու։ Իսկ ին­չո՞ւ Ա­ղա­լա­րով­նե­րը, ո­րոնց պատ­կա­նում է այս կազ­մա­կեր­պութ­յու­նը, հայ­տա­րա­րել են, իբր ո­չինչ չի ե­ղել, որ անվ­տան­գութ­յան աշ­խա­տա­կից­ներ ընդ­հան­րա­պես չկան, ի­րենք «հսկիչ» են։

Արդ­յո՞ք պա­տա­հա­կա­նութ­յուն էր ադր­բե­ջա­նա­կան սփյուռ­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին պատ­կա­նող շեն­քի ընտ­րութ­յու­նը, հաշ­վի առ­նե­լով, որ բո­լո­րը գի­տեն Թուր­քիա­յի հետ Ադր­բե­ջա­նի սերտ կա­պե­րի մա­սին, որ­տեղ ցու­ցում­ներ են ստա­ցել ա­հա­բեկ­չութ­յան առն­վազն եր­կու հե­ղի­նակ…»։ Եվ այս­պես շա­րու­նակ:

Այս հար­ցե­րը մեր­կա­պա­րա­նոց չեն, ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով ժա­մա­նա­կին Комсомольская правда-ին տված հար­ցազ­րույ­ցում Ա­րաս Ա­ղա­լա­րո­վի վստա­հե­ցում­նե­րը, թե հաս­տա­տութ­յու­նում հաշ­վի են առն­ված հա­կահր­դե­հա­յին ան­գամ ա­մե­նաանն­շան դե­տալ­նե­րը, այդ թվում, անձ­նա­կազ­մում կա հրշեջ ծա­ռա­յութ­յուն՝ 72 հո­գի։ Գու­մա­րած 150 անվ­տան­գութ­յան աշ­խա­տա­կից  եւ 50 ավ­տո­կա­յա­նա­տե­ղիի սպա­սա­վոր: «150 անվ­տան­գութ­յան աշ­խա­տա­կից»: Լավ, ա­սենք նրանց 1/3-ն­ էր այդ պա­հին աշ­խա­տան­քի, 50 մարդ չկա­րո­ղա­ցա՞վ չե­զո­քաց­նել 4-5 գրո­հա­յի­նի:

Այս­տեղ հեր­թը հաս­նում է ա­մե­նատ­րա­մա­բա­նա­կան հար­ցին՝ իսկ ո՞վ ա­սաց, որ այս ա­մե­նը դի­տա­վո­րութ­յուն չէր. հրշեջ հա­մա­կար­գը չէր գոր­ծում, դռնե­րը փակ էին, անվ­տան­գութ­յու­նը՝ չկար: Ա­ռա­վել եւս, երբ դրան գու­մար­վեց ա­հա­բե­կիչ­նե­րից 1-2-ի Թուր­քիա­յից ժա­մա­նե­լու փաս­տը: Վեր­ջա­պես չմո­ռա­նանք Ա­ղա­լա­րո­վի հրեու­հի կնոջ եւ աղջ­կա ԱՄՆ քա­ղա­քա­ցիութ­յան մա­սին:

Ընդ ո­րում, այս խմո­րում­նե­րը ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան դաշ­տում գնա­լով խո­րա­նում են: Ա­ռա­վել եւս, որ ե­թե ան­գամ պարզ­վի, որ դի­տա­վո­րութ­յուն չկա, մեկ է, փաս­տը չի փոխ­վում. Ա­ղա­լա­րով­նե­րի հաս­տա­տութ­յան խիստ ան­բա­վա­րար վի­ճա­կի պատ­ճա­ռով ա­վե­լի շատ մարդ է մա­հացել, քան ա­հա­բե­կիչ­նե­րի կրա­կից:

Ու չմո­ռա­նանք, Ա­ղա­լա­րով­ներն Ա­լիե­ւի հա­մար պա­տա­հա­կան մար­դիկ չեն, եւ երբ խոս­վում է դի­տա­վո­րութ­յան մա­սին, հար­վա­ծը մե­խա­նի­կո­րեն ուղղ­վում է նաեւ Հեյ­դա­րո­վի­չին: Ա­ռա­վել եւս, երբ նրա աղ­ջիկն այդ հաս­տա­տութ­յան հա­մա­սե­փա­կա­նա­տերն է:

Արդ­յուն­քում, պատ­կե­րը սա է. կա Աղա­լա­րով­նե­րի շատ կոնկ­րետ մեղ­քը՝ կա­մա թե ա­կա­մա: Կա հան­րա­յին հստակ պա­հանջ եւ Պու­տի­նի խոս­տու­մը՝ պատ­ժել բո­լո­րին, ան­կախ քա­ղա­քա­կա­նութ­յու­նից եւ Ա­լիե­ւի հետ պաշ­տո­նա­կան եւ անձ­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րից: Կարճ ա­սած, այս հար­ցում դեռ շատ լուրջ զար­գա­ցում­ներ կլի­նեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում