«Փաստ». «Մեղավորությունը նորից փորձելու են բարդել Ռուսաստանի վրա»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին հանդիպելու են Բրյուսելում և, ըստ պաշտոնական ձևակերպման, քննարկելու են «Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները»: Իշխանական քարոզիչներն ու իշխանության արևմտամոլ սատելիտները այնպիսի քարոզչական ֆոն են ստեղծել, կարծես այդ հանդիպումը պետք է լինի, ինչպես իրենք են նշում, «Հայաստանի փրկության» հանգրվանը: Այլ հարց է, որ կոնկրետ արևմտյան դրամաշնորհներով գործունեություն ծավալողների համար «փրկություն» հասկացությունը վերաբերում է բացառապես Ռուսաստանից վերջնական «պոկվելուն»:

Իրականում կա՞ որևէ սպասելիք այդ հանդիպումից: Քաղաքագետ, ՌԴ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետ Աղվան Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցնում է, որ նման եռակողմ հանդիպում ունեցել ենք, որից հետո Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում: «Այս հանդիպումն էական ոչինչ չի տալու: Արևմտյան, մասնավորաբար եվրոպական երկրների գլխավոր նպատակն ուղղված է ոչ թե Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, այլ ընդդեմ Ռուսաստանի: Այս հանդիպման մեջ շատ կարևոր մեսիջ կա: Տավուշի մարզի չորս գյուղի «վերադարձի» մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ եթե դրանք չվերադարձնենք, պատերազմ կսկսվի:

Այնտեղ ունենք ռուսական խաղաղապահ միավորում, բնականաբար, սա ենթադրում է, որ էսկալացիայի դեպքում, որի մասին խոսում են մի շարք ռազմական փորձագետներ, զոհերի և տարածքային կորուստների մեղավորությունը փորձելու են բարդել Ռուսաստանի վրա: Սա Ռուսաստանի քաղաքականության դեմ ևս մեկ քայլ է, որը տեղի կունենա եռակողմ հանդիպման շրջանակներում: Ռուսաստանում ևս շատ լավ հասկանում են, որ Հայաստանի՝ եվրոպական մայրցամաքներում կամ սեղանների շուրջ յուրաքանչյուր հանդիպում ուղղված է իրենց շահերին, ես կասեի՝ հայ-ռուսական շահերին»,-ասում է Աղվան Պողոսյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում