ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Այն, ինչ կա­տար­վեց ­Սուրբ ­Հա­րութ­յան տո­նին, փշա­քաղ­վե­լու չափ զար­մա­նա­լի էր, ե­թե չա­սենք` սար­սա­փե­լի: Օր­վա իշ­խա­նութ­յու­նը սուրբ օ­րը դարձ­րեց հեր­թա­կան հու­դա­յա­կան «ռի­տո­ւա­լի» ա­ռիթ: ­Նախ` տո­նին ըն­դա­ռաջ Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ծա­ռե­րի հա­մա­տա­րած գլխա­տու­մից հե­տո` ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս Ե­րե­ւա­նի կենտ­րո­նում տնկել տվեց հու­դա­յա­ծա­ռեր: ­Թե­րեւս տե­ղին է նշել «Ազ­գա­յին գվար­դիա­յի» հիմ­նա­դիր Ար­շակ ­Զա­քար­յա­նի զգու­շա­ցու­մը հան­րութ­յա­նը. «Ստ­վա­րա­խիտ ու հաս­տա­բուն ծա­ռե­րը ազ­դում են կա­սե­տա­յին ու բե­կո­րա­յին այլ զի­նա­տե­սակ­նե­րի է­ֆեկ­տի­վութ­յան վրա եւ քա­ղաք­նե­րում դրանց օգ­տա­գործ­ման ժա­մա­նակ նվա­զեց­նում դրանց պատ­ճա­ռած վնա­սի չա­փը։ Թշ­նա­մին գի­տի` ինչ է ա­նում…»:

­Հու­դա­յա­կան «ռի­տո­ւա­լից» ան­մասն չմնաց նաեւ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Իս­րա­յել Օ­րու, ­Պապ թա­գա­վո­րի եւ այ­լոց հետ ի­րեն հա­մե­մա­տե­լուց հե­տո` հի­մա էլ նա հա­մե­մա­տա­կան է անց­կաց­նում իր եւ ­Հի­սուս Ք­րիս­տո­սի մի­ջեւ: Օ­րերս Ար­տա­շա­տում ՔՊ-ա­կան­նե­րի հետ հան­դիպ­մա­նը ­Նի­կոլ ­Փա­շին­յանն ա­սել է. «Կա ­Հի­սուս Ք­րիս­տո­սի հո­գե­ւոր եւ կրո­նա­կան ըն­կա­լու­մը, բայց ինձ հա­մար պա­կաս կա­րե­ւոր չէ ­Հի­սուս Ք­րիս­տո­սի քա­ղա­քա­կան ըն­կա­լու­մը, ո­րով­հե­տեւ ինձ հա­մար ­Հի­սուս Ք­րիս­տո­սը ոչ միայն Աստ­ծու որ­դի է, այ­լեւ ա­ռաջ­նոր­դի ի­դեա­լա­կան կեր­պար եւ, իմ ըն­կալ­մամբ, նաեւ եր­բե­ւէ երկ­րագն­դի վրա քայ­լած ա­մե­նա­մեծ հե­ղա­փո­խա­կա­նը, որն ակն­հայ­տո­րեն շատ բան է փո­խել իր գոր­ծու­նեութ­յամբ՝ հաղ­թե­լով թվաց­յալ պար­տութ­յան մի­ջո­ցով: Ես եր­բեմն այս բա­նա­ձեւն ա­սո­ցաց­նում եմ մեր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան հետ եւ մեր կու­սակ­ցութ­յան հետ»: Ինչ խոսք, զար­մա­նա­լու ա­ռիթ չէր լի­նի, ե­թե այս հայ­տա­րա­րութ­յունն ար­վեր հո­գե­բու­ժա­րա­նի 6-րդ ­պա­լա­տից, այլ ոչ թե կա­ռա­վա­րութ­յան ղե­կին նստած ան­ձի կող­մից:

­Մեզ մնում է մխի­թար­վել նրա­նով, որ 6-րդ ­պա­լա­տի մշտաբ­նակ­նե­րից, կար­ծես թե, միայն մեր երկ­րում չէ, որ դուրս են գրվել: Ուկ­րաի­նա­յի է­ներ­գե­տի­կա­յի նա­խա­րար ԳԵՐՄԱՆ ԳԱԼՈՒՇԵՆԿՈՆ երկ­րի է­ներ­գե­տիկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րին հասց­ված վեր­ջին եր­կու հար­ված­նե­րից հե­տո գրա­ռում է կա­տա­րել եւ «դու­խով» հայ­տա­րա­րել. «Ուկ­րաի­նա­ցի­նե՛ր, լու­սա­վո­րութ­յու­նը մեր մեջ է»: Ի­հար­կե, ծի­ծա­ղե­լի կլի­ներ այս ա­մե­նը, ե­թե այդ­քան ող­բեր­գա­կան չլի­ներ, բայց հայ ժո­ղովր­դի տա­ռա­պանքն էլ ոչ պա­կաս փորձ ու­նի: Այ­սօր ԱՄՆ-ում ՀՀ դես­պան ­Լի­լիթ ­Մա­կուն­ցը, ո­րը ժա­մա­նա­կին մշա­կույ­թի նա­խա­րար էր, ա­սում էր. «Մ­շա­կույթն իմ մեջ է», ո­րից հե­տո` ա­ռանց ռում­բե­րի կի­րառ­ման առ այ­սօր քան­դում են հայ­րե­նի մշա­կույ­թը:

Ա­սացինք Ուկ­րաի­նա, հի­շե­ցինք այն­տեղ ժա­մա­նա­կին դա­սա­խո­սութ­յուն­ներ կար­դա­ցող ՀՀ նախ­կին վար­չա­պետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ: «Միա­սին» շար­ժու­մը դի­մել է խորհր­դա­րա­նա­կան ե­րեք խմբակ­ցութ­յուն­նե­րին` կոչ ա­նե­լով անվս­տա­հութ­յուն հայտ­նել ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նին: Իսկ թե այդ դեպ­քում ո՞վ է ի­րենց վար­չա­պե­տի թեկ­նա­ծուն, «Միա­սին»–ա­կան­ներն ակ­նար­կում են ­Բագ­րատ­յա­նին: Այն Բագ­րատ­յա­նին, ո­րի մա­սին լա­վա­գույնս ար­տա­հայտ­վել է ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, ռե­ժի­սոր, «Գոյ» թատ­րո­նի հիմ­նա­դիր, լու­սա­հո­գի Ար­մեն ­Մազ­ման­յա­նը. «Չի կա­րե­լի այդ­քան ցի­նիկ լի­նել, քա­ղա­քա­կան սլեն­գով ա­սած` քա­ղա­քա­կան մու­տի­լով­շի­կութ­յուն է ա­սել, որ իր վար­չա­պետ ե­ղած ժա­մա­նակ ա­մեն ինչ լավ էր` մո­ռա­նա­լով, որ նա դար­ձել էր մեր երկ­րի դիե­տո­լո­գը, որ ա­սում էր` 2 ձու մի կե­րեք, մե­կը կե­րեք, որ հե­րի­քի… ­Հի­մա էլ ու­զում է ազ­գի փրկիչ դառ­նա՞լ, ե­կել «փրկել» եք մի ան­գամ ար­դեն, գոհ ենք…»: ­Հա­զար օ­ղոր­մի ­Մազ­ման­յա­նին, քաղցր խոս­քին` էլ ի՞նչ շա­քար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում