«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գումար ամեն հնարավոր ճանապարհո՞վ․ «Փող off տղամարդիկ»՝ նոր 16+ ներկայացում

Մշակութային

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը կրկին նոր աշխատանք է ներկայացնում՝ «Փող off տղամարդիկ», որի առաջնախաղը կլինի ապրիլի 12-ին՝ ժամը 19:00, Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում։

Ներկայացման գործողությունները ծավալվում են քովիդի ժամանակ։ Փակ իրավիճակում ապրելու համար գումար վաստակելու նպատակով երեք ընկեր որոշում են համարձակ ու հետաքրքիր քայլերի գնալ՝ հանդիպելով «պահանջվում է մերկապար» հայտարարությանը։ Ներկայացման հիմքում դժվար իրավիճակներում մարդկանց արժեքներն են և գլխավոր ասելիքը՝ գումարը չպետք է դառնա առաջնահերթություն։ Սուրեն Շահվերդյանը և Սառա Նալբանդյանը դեռևս քովիդից առաջ էին որոշել բեմադրել այս պիեսը, երկու անգամ այլ անվանումով խաղալուց հետո, հիմա որոշվել է նոր տարբերակով ներկայացվել։

«Հասկացանք, որ շատ մարդիկ կարծում էին, թե բեմում տղամարդկանց մերկապար է ներկայացվում, բայց այդպիսի բան չկա, հակառակը` արժեքների ու այլ բարձր, կարևոր ու առաջնային գաղափարների մասին է ներկայացումը, որը հանդիսատեսը կտեսնի գալով։ Մենք նաև սցենարային մի քանի փոփոխություններ ենք արել՝ ելնելով նրանից, թե հատկապես ինչի՞ն է արձագանքում հանդիսատեսը, ի՞նչն է ընկալելի եւ հասկանալի, իսկ ինչը՝ ոչ։ Հիմա շատ ավելի մանրամասն ենք աշխատել բառերի եւ ներկայացման ընթացքի վրա», - նշում է ռեժիսորը։

Ներկայացման դերակատարներն են Արամոն, Գոռ Համբարձումյանը, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Սապունջյանը, Տաթեւ Պետրոսյանը եւ Սաշա Սուքիասյանը: Ձեւավորման և զգեստների հեղինակը նկարիչ Աշոտ Թադեւոսյանն է։

Շահվերդյանի խոսքով՝ հանդիսատեսի համար դրական հույզերն ապահովված են լինելու, իսկ արծարծվող թեմաները հատկապես հիմա շատ արդիական են․ «Բեմում կտեսնեն այն ամենը, ինչը հիմա մեր շուրջն է։ Ճիշտ է` այնտեղ քովիդով պայմանավորված են մնացել առանց գումարի և փորձում վաստակել ցանկացած գնով, իսկ կյանքում մարդիկ տարբեր իրավիճակներից ելնելով կարող են հանգել նման մտքերի։ Գումարը կարեւոր է, բայց նա չի կարող դառնալ առաջնային՝ հետ մղելով կարեւոր արժեքները»։

Դինամիկ ինտրիգային ներկայացումը առաջիկայում կլինի նաև Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ում և այլ երկրներում։

tomsarkgh.am

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան