«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Գժանոցից եկել, թագի է արժանացել ու մեր  տունն  է քանդում». ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏ

Մշակութային

«Ի­րա­վուն­քը» զրու­ցել է «Ալ­մաստ» մշա­կու­թա­յին կենտ­րո­նի տնօ­րեն, ա­զա­տա­մար­տիկ, ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏԻ հետ:

- ­Տի­կին Ալ­մաստ, այս պա­հին ի՞նչ  ստեղ­ծա­գոր­ծա­կան պրո­ցես­նե­րի մեջ եք:

- Բ­նա­կա­նա­բար, այս պա­հին գրում եմ հայ­րե­նի­քին նվիր­ված, այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը մի քիչ քննա­դա­տող և ­մի քիչ էլ ուղ­ղիչ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ:

-­Դուք մաս­նակ­ցել եք պա­տե­րազմ­նե­րին, հի­մա ­Տա­վու­շի մար­զի չորս գյու­ղերն են վտանգ­ված: Արդ­յո՞ք չկա որ­ևէ ելք:

– Այն մար­դը ով սահ­մա­նում չի ե­ղել ու հայ­րե­նիք չի պաշտ­պա­նել, ով ըն­կեր չի կորց­րել և ­զո­հեր չի տվել, ով հայ­րե­նի­քի զա­վակ­նե­րին իր ձեռ­քով հո­ղին չի հանձ­նել, նա ի­րա­վունք չու­նի հող հանձ­նե­լու և  հո­ղի մա­սին խո­սե­լու:

- Երբ այ­ցե­լում եք Ե­ռաբ­լուր  և դ­րա հետ մեկ­տեղ վեր­լու­ծում ներ­կա ի­րա­վի­ճա­կը, այդ պա­հին Ձեր հո­գու ձայնն ի՞նչ է ա­սում:

-Ուղ­ղա­կի պատ­կե­րաց­նում եմ, որ այդ հե­րոս տղա­նե­րը, որ հի­մա ողջ լի­նեին, ինչ էր լի­նե­լու: Այդ հզոր աս­պետ­նե­րը, ո­րոնք ի­րենց կյան­քը զո­հե­ցին հա­նուն հայ­րե­նի­քի, հա­նուն մեր խա­ղա­ղութ­յան և ­հա­նուն մեր սահ­մանն ու հո­ղը պաշտ­պա­նե­լու, ե­րա­նի այ­սօր լի­նեին և ­տես­նեին ի­րենց ար­յու­նով պաշտ­պա­նած եր­կիրն ին­չի առջև են կանգ­նեց­րել:

-­Նախ­կի­նում աս­վում էր`Ար­ցա­խը տանք, պա­տե­րազմ չի լի­նի,  հի­մա էլ ­Տա­վու­շի 4 գյու­ղե­րը  տանք, որ ­պա­տե­րազմ չլի­նի: Այդ վա­խի մթնո­լոր­տը մի՞­թե ի­րե­նից վտանգ չի ներ­կա­յաց­նում:

-Ես հա­մա­ձայն չեմ այն ա­սույ­թին, որ ա­սում են` այս հո­ղը տանք, պա­տե­րազմ չլի­նի, այն հո­ղը տանք պա­տե­րազմ չլի­նի: ­Դա խաբ­կանք է, ժո­ղովր­դին խա­բե­լու մի մի­ջոց է, որ իբր ե­րե­խա­նե­րը չգնան, չզոհ­վեն: ­Բայց դա չի կա­րող լի­նել: ­Զո­հը հենց ա­ռա­ջին հեր­թին ի­րենք են բե­րում մեր տուն, քա­նի որ ե­թե մենք այ­սօր չենք պաշտ­պա­նում ­Տա­վու­շը, մեր սահ­ման­նե­րը, մեր հողն ու ջու­րը, միև­նույնն է, այդ մա­հը մեր տունն է լի­նե­լու:

­Տա­վու­շի մար­զի չորս գյու­ղե­րից  հե­տո չե՞ք կար­ծում, որ այս ան­գամ էլ Ս­յու­նի­քը վտան­գի առջև կկանգ­նի:

-Կվ­տանգ­վի ոչ միայն Ս­յու­նիքը, այլ նաև ամ­բողջ  ­Հա­յաս­տանը: Ս­յու­նի­քը` մեր դար­պասն է: Ս­յու­նիքն էլ որ հանձն­վեց, մենք բլո­կա­դա­յի կեն­թարկ­վենք:

­Ժո­ղո­վուրդն այն ժա­մա­նակ դուրս էր գա­լիս, պայ­քա­րում էր: Ս­րանք ժո­ղովր­դի մեջ հա­վա­տը սպա­նե­ցին:

- ­Հա­վա­տը, ա­սում եք` սպա­նե­ցին, բայց մի՞­թե չեն տես­նում ան­հայ­րե­նիք մնա­լու վտան­գը:

- Վ­տանգ­ված է, բայց այն­պես չէ, որ իս­կա­կան կռվող տղա­նե­րը, իս­կա­կան հայ­րե­նա­սեր­նե­րը կա­րող են այս­պես թող­նել: Ինձ թվում է, ինչ-որ բան կա, որ մենք չենք կա­րո­ղա­նում հաս­կա­նալ: ­Մի մեծ պայ­թյուն է լի­նե­լու և, ­կար­ծում եմ, շատ վտան­գա­վոր կլի­նի: Ես ինձ հույս եմ տա­լիս, որ հան­կարծ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ չսկսվի մեր երկ­րում, ո­րով­հետև թշնա­մին դրսից է մեզ ար­դեն պարս­պա­պա­տել, իսկ մենք էլ, որ ներ­սից ի­րար ու­տենք, սա կլի­նի սար­սա­փե­լի:

- Այ­սօր մեր երկ­րում ոչ միայն 4 գյու­ղե­րը հանձ­նե­լու խնդրի առջև ենք կանգ­նած, այլ նաև մշա­կու­թա­յին ար­ժեք ու­նե­ցող բու­հա­կան շեն­քերն են դա­տար­կում, և ­բու­հե­րը ու­զում են նոր կա­ռուց­վող  «Ա­կա­դե­միա­կան քա­ղաք» տե­ղա­փո­խել: Ի­մաս­տը ո՞րն է, ար­դեն ե­ղած շեն­քե­րը դա­տար­կելու և­ ու­սա­նող­նե­րի հա­մար նոր շենք կա­ռու­ցե­լու:

-­Կար­ծում եմ, բան­վորն ան­գամ, որ քրտնա­ջան աշ­խա­տում է, փոս է փո­րում, հող է թա­փում, որ­պես­զի մի կտոր հա­ցի փող վաս­տա­կի, նա էլ է շատ լավ հաս­կա­նում, որ սա ա­ռու­ծախ է: Մեր եր­կի­րը ա­ռու­ծա­խի ա­ռար­կա են դարձ­րել: Այս­տե­ղից, որ տա­նեն այն­տեղ, այն­տե­ղից բե­րեն այս­տեղ, ի՞նչն է փոխ­վե­լու: Ա­յո, պետք է տա­նեն, որ­պես­զի մեր ի­մա­ցա­կան աշ­խար­հը քնաց­նեն, որ ի­րենք կա­րո­ղա­նան շատ հան­գիստ տա­րածք­նե­րը տալ: ­Մա­նա­վանդ` այդ չորս գյու­ղե­րը շատ հան­գիստ կա­րող են տալ:

- Ի նկա­տի ու­նեք, բու­հա­կան աղ­մուկ ա­ռա­ջաց­նե­լով, ու­զում են խլաց­նե՞լ հո­ղե­րի հանձն­ման  լու­րը:

-Ա­յո, բու­հա­կան աղ­մուկ են ստեղ­ծում, որ ի­րենք կա­րո­ղա­նան հան­գիստ աշ­խա­տել, խան­գա­րող չու­նե­նալ: ­Մենք ազ­գո­վի պետք է դուրս գանք նախ սրան հե­ռաց­նե­լու, հե­տո մեր սահ­ման­նե­րը պա­հե­լու: ­Նախ ներ­քին թշնա­մուն պետք է հե­ռաց­նենք, նոր ար­տա­քին թշնա­մուն, որ­պես­զի կա­րո­ղա­նանք մեր  հաղ­թա­նա­կը տա­նել: Այն ժա­մա­նակ էլ ենք այդ­պես ա­րել, դրա­ հա­մար կա­րո­ղա­ցանք հաղ­թա­նակ տա­նել:

Ուղ­ղա­կի ես զար­մա­ցած և ­միև­նույն ժա­մա­նակ զայ­րա­ցած եմ, թե մեր ժո­ղո­վուր­դը` մա­նա­վանդ մեր պայ­քա­րող մա­սսան, ին­չո՞ւ է քնախ­տի մեջ մնա­ցել: ­Սա է ինձ շատ ան­հանգս­տաց­նո­ղը: ­Բո­լո­րը ոնց որ քնած լի­նեն:

-­ Մենք այ­սօր ու­նե՞նք ընդ­դի­մու­թյուն:

-­Ժո­ղո­վուր­դը քնախ­տի մեջ է ընդ­դի­մութ­յունն էլ ժո­ղովր­դի հետ միա­սին: Ես չեմ հաս­կա­նում ընդ­դի­մութ­յունն ին­չո՞ւ է այս­քան լռում: Ի՞նչ է ու­զում: Այսօր մտա­ծում էի` դուրս չգա՞մ ժո­ղովր­դին հա­վա­քեմ ու մի հատ սրանց դաս տամ:

- Արդ­յո՞ք կհա­վաք­վի ժո­ղո­վուր­դը, թե՞ կհա­մա­րեն ­Ձեր պայ­քարն ա­նի­րա­կան:

-­Հայ­րե­նա­սեր մար­դը, ե­թե հայ­րե­նի­քի, երկ­րի, հո­ղի ու իր տան հա­մար է գնում պայ­քա­րե­լու, ով էլ լի­նի ա­ռաջ­նոր­դը, նրա հետ­ևից կգնա, որ­պես­զի իր ե­ղա­ծը, իր ե­րե­խա­յին կա­րո­ղա­նա պաշտ­պա­նել:

-Այս­քա­նից հե­տո հա­վա­տո՞ւմ եք լու­սա­վոր ա­պա­գա­յին:

-Ես հա­վա­տում եմ: ­Մենք եր­բեք ի­րա­վունք չու­նենք մեր հա­վա­տը կորց­նե­լու: Ե­թե մենք մեր հա­վա­տը կորց­նենք, ու­րեմն կնշա­նա­կի, որ այևս չկանք: ­Մենք պետք  հա­վա­տանք և ­մեր հա­վա­տան­քի այդ շրջա­նակ­նե­րում պայ­քա­րենք, որ­պես­զի կա­րո­ղա­նանք մեր հա­վա­տին հաս­նենք:

- ­Մեր երկ­րում ո­րոշ մար­դիկ ի­րենց ­Հի­սու­սի հետ են հա­մե­մա­տում:

- ժա­մա­նա­կին, որ այդ ո­րոշ մար­դուն ըն­դու­նում էին, ընտ­րում էին, գո­ռում էին, փրկիչ էին ան­վա­նում, ես ծի­ծա­ղում էի: Ա­սում էի` վեր­ջում կտես­նեք` փրկվում եք, թե՞ կոր­ծան­վում եք: Ես ճիշտ էի: Կ­յան­քը դա ցույց տվեց:  Մենք չփկրվե­ցինք, մենք կոր­ծան­վում ենք: Այն ժա­մա­նակ էլ էի ա­սում` սա խենթ է, սա խե­լա­գար է: ­Հո­գե­բու­ժա­րա­նում բուժ­ված մար­դուն դուք ո՞նց եք բե­րում երկ­րի գլխին ղե­կա­վար դնում: Երկ­րի ղե­կա­վա­րը պետք է լի­նի խե­լա­ցի, գի­տակ մարդ: Հայ­րե­նի­քի սե­րը նրա հո­գու մեջ պետք է ա­ռաջ­նա­յին լի­նի: Ինձ ա­սա­ցին`ա­շուղ, դու ես խե­լա­գա­րը: ­Բայց հի­մա այդ նույն մար­դիկ ա­սում են` կնե­րես, ա­շուղ ջան դու, ճիշտ էիր, մենք ո՞նց սխալ­վե­ցինք: Ն­րանք չսխալ­վե­ցին, այլ խաբ­վե­ցին: ­Բայց կու­զե­նա­յի ես սխալ­ված լի­նեի, այ­սօր­վա ղե­կա­վա­րը կա­րո­ղա­նար եր­կի­րը լավ պա­հեր, ու ես  գնա­յի նե­րո­ղութ­յուն խնդրեի իմ ընդ­դի­մութ­յան հա­մար:

-­ Մեր երկ­րին ինչ­պի­սի՞ ղե­կա­վար եք դուք պատ­կե­րաց­նում:

- Ե­թե այ­սօր ի­մա­ցա­կան, խե­լա­ցի կին ա­ռաջ­նորդ լի­նի, նստի ու եր­կի­րը ղե­կա­վա­րի այն­պես, ինչ­պես ղե­կա­վա­րում է ինքն իր տու­նը, դա կլի­նի ­Հա­յաս­տա­նում ե­զա­կի դեպք: Եր­կի­րը`մեր տունն է: Երկ­րի ղե­կա­վա­րը, ե­թե կա­րո­ղա­նում է ղե­կա­վա­րել իր տու­նը, ա­պա նրա օ­ջա­խը  միշտ հա­րուստ է լի­նում: Իսկ ե­թե չի կա­րո­ղա­նում, նա ա­մե­նա­վեր­ջին աղ­քատն է լի­նում, և չորս կող­մից էլ գան­գին խփում են: Ե­թե ինքն էլ մի քիչ հի­մար է լի­նում, ե­ղա­ծը վա­ճա­ռում է, որ իր գան­գին չխփեն: ­Մենք այ­սօր այդ ի­րա­վի­ճա­կում ենք հայտն­վել: ­Մեր ժո­ղո­վուրդն էլ ա­ռաջ­վա կո­րո­վը չու­նի, որ դուրս գա, ա­սի` այս ի՞նչ ես ա­նում,  ո՞ւր ես տա­նում, ին­չո՞ւ ես քան­դում: ­Դու ո՞վ ես, վեր կաց ու ռադ ե­ղիր, քո տե­ղը գժա­նո­ցում է: Գ­ժա­նո­ցից ե­կել, այս ինչ թա­գի ես ար­ժա­նա­ցել ու մեր տունն ես քան­դում: Ախր այս­պի­սի բան չի կա­րող լի­նել: ­Ժող­ովուրդն այ­սօր ին­չո՞ւ է քնել: ­Ժո­ղովր­դին այ­սօր ա­ռաջ­նորդ է պետք, որ­պես­զի դուրս գա ղե­կա­վա­րի, ու սա ռա­դը քա­շի, գնա: Ինչ­քան շուտ սրա­նից ա­զատ­վենք, այն­քան ե­րկի­րը ուշ կկորց­նենք: ­Մենք այ­սօր կորստ­յան շե­մին ենք: Այ­սօր ե­րի­տա­սարդ­ներն են փախ­նում երկ­րից ոչ թե պա­տե­րազ­մի ա­հից, այլ այս խեն­թի խե­լա­գար կեց­ված­քից: Այդ նույն տղա­նե­րը, որ մաս­նակ­ցել են պա­տե­րազ­մին, սրա կեց­ված­քից են երկ­րից փախ­նում: Ա­սում են` մենք եր­կիր ենք ա­զա­տագ­րել, բայց  այ­սօր ստրկա­կան ի­րա­վի­ճա­կի մեջ ենք հայտն­վել: Այս­պի­սի բան ո՞նց կա­րող  է լի­նել:  Անընդ­հատ­ ինձ զան­գում ու ասում են, թե ա­շուղ ջան,  բա ոնց ա­նենք, այս հողն էլ է տա­լիս, մենք ո՞նց ենք ա­նե­լու: Ո­րո­շել էի այս ըն­թաց­քում դուրս գա­լ, ժո­ղովր­դին հա­վա­քել ու ա­սել` ժողո­վուրդ ջան, այս է վի­ճա­կը, կամ մահ կամ ա­զա­տութ­յուն: ­Կամ սրան ա­սում ենք` ռադ ե­ղիր, կամ էլ բո­լորս գնում ենք սահ­մա­նը պա­հե­լու, որ­պես­զի թուր­քե­րը չմտնեն, ու 1915 թվա­կա­նի Ե­ղեռ­նը չկրկնվի: ­Մեր ժո­ղո­վուր­դը պետք է վա­խե­նա 1915 թվա­կա­նի կրկնվե­լուց: Այ­սօր ­Հա­յաս­տա­նի գա­հը թուր­քի ձեռքին է: ­Մենք այդ գա­հը պետք է փրկենք, որ­պես­զի կա­րո­ղա­նանք մենք մեզ փրկենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան